«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ադր­բե­ջա­նը և ադր­բե­ջան­ցին ֆիկ­ցիա են

Ադր­բե­ջա­նը և ադր­բե­ջան­ցին ֆիկ­ցիա են
29.09.2020 | 00:33

Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին ու­շա­դիր հետևո­ղը կն­կա­տի, որ թուր­քա­կան գորշ գայ­լը նո­րից է ցու­ցադ­րում ա­րյան սո­վոր ժա­նիք­նե­րը, ո­րոնք նկա­տե­լի են Հա­յաս­տա­նի և՛ արևմուտ­քից, և՛ արևել­քից, ուր կան նույն ցե­ղից սեր­ված եր­կու հան­րու­թյուն­ներ: Սրանք տա­րած­քա­յին միաս­նու­թյան են ձգ­տում, որ­պես­զի կյանք տան Ադ­րիա­տիկ ծո­վից մինչև Խա­ղաղ օվ­կիա­նոս Մեծ Թու­րան ստեղ­ծե­լու զա­ռան­ցան­քին: Սա­կայն այս եր­կու­սին տա­րան­ջա­տող խո­չըն­դոտ կա: Դա Հա­յաս­տանն է, ո­րի հետ նրանք ու­նեն չլուծ­ված բազ­մա­թիվ խն­դիր­ներ՝ հա­յոց Մեծ ե­ղեռ­նի փաս­տը, սփյուռ­քա­հա­յու­թյան պա­հան­ջա­տի­րու­թյու­նը, ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րը: Այ­սինքն՝ հա­յե­րի հա­մար պատ­մա­կան ար­դա­րու­թյան վե­րա­կանգ­նու­մը, ո­րը նախ­կի­նում մերժ­վել և այժմ էլ մերժ­վում է թուր­քե­րի կող­մից ոչ թե հա­կա­փաս­տե­րով, այլ խե­ղա­թյու­րու­մով ու սպառ­նա­լի­քով:


Այժմ նրանք հո­խոր­տում են, որ ե­թե զո­րա­ցող Թուր­քիան ու­զե­նա, «եր­կու թր­քու­թյան միջև գտն­վող Հա­յաս­տա­նը կխեղդ­վի»: ՈՒս­տի, Հա­յաս­տա­նը պի­տի հրա­ժար­վի պա­հան­ջա­տի­րու­թյու­նից, Ար­ցա­խից ու 1915-ի հի­շո­ղու­թյու­նից: Թուր­քե­րը պն­դում են, որ կո­տո­րած­նե­րը երկ­կող­մա­նի են ե­ղել, իսկ երբ օ­տար­ներն ի­րենց աչ­քի տե­սա­ծը վկա­յա­կո­չե­լով հա­կա­ռակն են ա­սում, նրանց մե­ղադ­րում են «հա­յա­մե­տու­թյան» մեջ: Աջ և ա­հյակ թևե­րից թուր­քե­րը հայ­տա­րա­րում են, որ պատ­րաստ են ի­րենց նախ­նի­նե­րի ձևով լու­ծե­լու Ար­ցա­խի հար­ցը` գրա­վե­լու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, ո­րին, պան­թուր­քիզ­մի նկր­տում­նե­րին հա­րա­զատ, տվել են նոր ա­նուն՝ Արևմտյան Ադր­բե­ջան, և դրա հա­մար ստեղ­ծել քա­ղա­քա­կան մար­մին՝ «Արևմտյան Ադր­բե­ջա­նի վտա­րան­դի կա­ռա­վա­րու­թյուն»:


Այս նո­րա­գո­յա­ցու­թյուն­նե­րի մա­սին սի­րում է տար­բեր ա­ռիթ­նե­րով ծամծ­մել Բաք­վի սուլ­թան Իլ­հա­մը, ո­րը Թուր­քիա­յի իր ա­վագ եղ­բայր­նե­րի պես հայ­տա­րա­րում է, թե թուր­քերն են մարդ­կու­թյան ծնող­նե­րը և քա­ղա­քակր­թու­թյան ջա­հա­կիր­նե­րը, որ հա­յե­րի նախ­նի­նե­րը սե­րում են ի­րենց օ­ղուզ ցե­ղից, իսկ Ար­շա­կու­նի­նե­րը, Բագ­րա­տու­նի­նե­րը և Ռու­բի­նյան­նե­րը ե­ղել են թուրք, թուրք կամ ադր­բե­ջան­ցի են հա­յոց մտ­քի մե­ծե­րը և թուրք-սել­ջու­կյան են նրանց ստեղ­ծած մշա­կույ­թի հու­շար­ձան­նե­րը: Այս սուլ­թա­նը նաև շա­տա­խո­սում է Ադր­բե­ջան պե­տու­թյան, ադր­բե­ջա­նա­կան ժո­ղովր­դի ու նրա անկ­րկ­նե­լի «մշա­կույ­թի» մա­սին, որն ի­րա­կա­նում պատ­կա­նում է հա­յե­րին, պար­սիկ­նե­րին, հույ­նե­րին, վրա­ցի­նե­րին, ա­րաբ­նե­րին, ա­սո­րի­նե­րին և մյուս հնա­գույն ժո­ղով­րուրդ­նե­րին: Սա ոչ թե պատ­մագ­րու­թյուն, այլ պատ­մատ­գի­տու­թյուն է: Չէ՞ որ մինչև 20-րդ դա­րաս­կիզ­բը գո­յու­թյուն չեն ու­նե­ցել ադր­բե­ջան­ցի կամ ա­զե­րի ժո­ղո­վուր­դը և Ադր­բե­ջան պե­տա­կան կազ­մա­վո­րու­մը: Իսկ հի­մա Իլ­համ սուլ­թա­նը հայ­տա­րա­րում է, որ Երևա­նյան խա­նու­թյունն էլ ի­րենց արևմտյան նա­հանգն է ե­ղել, ուս­տի պի­տի միաց­վի Ադր­բե­ջա­նին:


Տե­ղին է աս­ված՝ «Հաս­կա­ցո­ղին՝ մին, չհաս­կա­ցո­ղին՝ հա­զար ու մին»: Հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից սկ­սած՝ պատ­մա­բան­նե­րը, աշ­խար­հագ­րա­գետ­նե­րը, ճա­նա­պար­հորդ­նե­րը մեր տա­րա­ծաշր­ջա­նում ան­գամ լսած չեն ե­ղել նախ թուրք, ա­պա՝ ադր­բե­ջան­ցի ժո­ղովր­դի մա­սին: Ե­թե նրանք գո­յու­թյուն ու­նե­նա­յին, ա­պա պար­սից ար­քա Դա­րե­հը փո­րագ­րել կտար մ.թ.ա. 521-520 թթ. Բե­հես­տու­նի բևե­ռա­գիր ար­ձա­նագ­րու­թյան մեջ, ուր հի­շա­տակ­ված են նրա դեմ ապս­տամ­բած հա­յե­րը: Մտ­քի մե­ծե­րի վկա­յու­թյամբ՝ Կուր գե­տի ա­ջափ­նյա­կը հնում զբա­ղեց­րել են Մեծ Հայ­քի Ար­ցախ և ՈՒ­տիք նա­հանգ­նե­րը, ձա­խափ­նյա­կը՝ Աղ­վան­քի ժո­ղո­վուրդ­նե­րը, ո­րոնք եր­կար ժա­մա­նակ ե­ղել են Պարս­կաս­տա­նի տի­րա­պե­տու­թյան տակ: Ա­ռա­ջին ան­գամ Ա­սիա­յի խոր­քե­րից դե­պի արևմուտք ար­շա­վան­քի ե­լած սել­ջու­կյան թուր­քերն Ան­դր­կով­կա­սի սահ­ման­նե­րին երևա­ցել են 11-րդ դա­րի կե­սե­րին, ա­պա ան­ցել Փոքր Ա­սիա՝ ի­րենց վրան­նե­րը խփե­լու բյու­զան­դա­կան փա­ռա­հե­ղու­թյուն­նե­րի վրա: Նրանց հետևից գա­լիս են թուր­քա­կան զա­նա­զան ցե­ղեր, ո­րոնց մեջ բա­ցա­կա­յում են ա­զե­րի­նե­րը: Դա հա­վա­նա­բար ան­գի­տակ­ցա­բար ա­պա­ցուց­վել է նաև 1961 թ. Բաք­վում լույս տե­սած «Ճա­նա­պար­հորդ­նե­րը Ադր­բե­ջա­նի մա­սին» աշ­խա­տու­թյամբ, ո­րում ներ­կա­յաց­ված ճա­նա­պար­հորդ­նե­րի կող­մից գրառ­ված են Ան­դր­կով­կա­սի բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րը, բայց չկան ադր­բե­ջան­ցի­նե­րը: Իսկ Իլ­համ փա­շան ու իր նման­ներն ի­րենցն են հա­մա­րում այդ ճա­նա­պար­հորդ­նե­րի հու­շագ­րու­թյուն­նե­րում ներ­կա­յաց­ված ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի հայ­րե­նի հո­ղերն ու մշա­կույ­թը:


Որ 15-րդ դա­րում նման ժո­ղո­վուրդ և պե­տու­թյուն գո­յու­թյուն չեն ու­նե­ցել, իր մե­ծար­ժեք ճա­նա­պար­հոր­դա­կան հու­շե­րում վկա­յել է 33 տա­րի Լենկ­թե­մու­րի և այ­լոց գե­րու­թյան մեջ ապ­րած գեր­մա­նա­ցի Յո­հան Շիլտ­բեր­գե­րը: Նա հան­գա­մա­նո­րեն խո­սում է Ան­դր­կով­կա­սի ժո­ղո­վուրդ­նե­րի մա­սին, ո­րոնց մեջ բա­ցա­կա­յում են ադր­բե­ջան­ցի­նե­րը: Իսկ ա­հա ոչ քիչ է­ջեր նվի­րել է հա­յե­րին: Նա ա­սում է, որ նաև Դաշ­տա­յին Ղա­րա­բա­ղը պատ­կա­նում էր հա­յե­րին, նրան­ցից էր սո­վո­րել հա­յե­րեն, ծա­նոթ էր հա­յոց կրո­նին և ա­ղո­թում էր նրանց պես: Հա­յե­րը, ա­սում է գեր­մա­նա­ցին, ե­ղել են քաջ ժո­ղո­վուրդ, սա­կայն ար­տա­քին հար­ված­նե­րի պատ­ճա­ռով կորց­րել են ի­րենց թա­գա­վո­րու­թյու­նը: «Այ­լա­դա­վան­նե­րի մեջ ապ­րող հա­յե­րը, - հայտ­նում է Յո­հան Շիլտ­բեր­գե­րը, - նաև նրանք, որ ապ­րում են այլ քրիս­տո­նյա­նե­րի մեջ, միան­գա­մայն ազ­նիվ մար­դիկ են: Նրանք նաև չա­փա­զանց լավ վար­պետ­ներ են և այ­լա­դա­վան­նե­րից ոչ վատ կա­րո­ղա­նում են պատ­րաս­տել մե­տաք­սե ու թավ­շե ոս­կե­թել և ծի­րա­նա­գույն գործ­վածք­ներ»: Ե­թե հինգ դար ա­ռաջ աս­պա­րե­զում լի­նեին ադր­բե­ջան­ցի­ներ, ճա­նա­պար­հոր­դը, ան­շուշտ, կգ­րեր նաև նրանց մա­սին, ո՞վ էր ձեռ­քը բռ­նո­ղը:


Պատ­մու­թյու­նից լավ հայտ­նի է, որ 17-րդ դա­րաս­կզ­բին, թուրք-պարս­կա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, նա­հան­ջող պար­սիկ­նե­րը հա­կա­ռա­կոր­դին ծանր կա­ցու­թյան մեջ դնե­լու հա­մար հիմ­նա­հա­տակ ա­վե­րել են Արևե­լյան Հա­յաս­տա­նի գա­վառ­նե­րը, հայ բնակ­չու­թյա­նը քշել Պարս­կաս­տա­նի խոր­քե­րը: Բնիկ­նե­րից զրկ­ված հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րին ան­մի­ջա­պես տի­րա­ցել են թուր­քե­րը, թա­թար­ներն ու քր­դե­րը: Ա­վե­լին, պար­սից կա­ռա­վա­րու­թյունն իր երկ­րի թի­կուն­քը խռո­վա­րար վրա­ցի­նե­րից և հա­յե­րից պաշտ­պա­նե­լու հա­մար Վրաս­տա­նի և Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­յին գա­վառ­նե­րը հանձ­նել է դա­վա­նա­կից թա­թա­րա­կան խաշ­նա­րած ցե­ղե­րի տնօ­րի­նու­թյա­նը: Այս­պես մեր եր­կի­րը, հօ­գուտ եկ­վոր­նե­րի, փո­խել է ժո­ղովր­դագ­րա­կան պատ­կե­րը: Ան­խա­թար է մնա­ցել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, ո­րի անն­կուն զա­վակ­նե­րը Խամ­սա­յի մե­լի­քու­թյուն­նե­րի միաս­նու­թյան ժա­մա­նակ­նե­րում հե­րո­սա­կան է­ջեր են գրել հա­յոց պատ­մու­թյան մեջ, իսկ այժմ ար­ժա­նա­պատ­վո­րեն դի­մա­կա­յում են հին ու հայտ­նի ան­հա­ջող հարևա­նին:


Հի­մա իլ­հա­մա­կան գրա­գետ­նե­րը դառ­նա­ղի ող­բում և Ռու­սաս­տա­նին ծան­րո­րեն ա­նարգում են այն բա­նի հա­մար, որ 1828-ի փետր­վա­րին Թուրք­մեն­չա­յում պայ­մա­նա­գիր կն­քե­լիս հա­տուկ կե­տով հա­յե­րին Պարս­կաս­տա­նից հայ­րե­նա­դարձ­վե­լու ո­րո­շում է կա­յաց­վել: Հա­ջորդ եր­կու տար­վա ըն­թաց­քում նրանք բնա­կու­թյուն են հաս­տա­տել եր­կու դար ա­ռաջ Պարս­կաստան քշ­ված ի­րենց նախ­նի­նե­րի բնօր­րան գյու­ղե­րում: Իսկ ադր­բե­ջան­ցի­նե­րը ճգ­նում են ա­մեն կերպ ա­պա­ցու­ցել, որ հայ­րե­նա­դարձ հա­յե­րը ռուս­նե­րի չար կամ­քով բնա­կու­թյան տեղ են ստա­ցել Ա­րա­րա­տյան դաշ­տում, Սևա­նի ա­վա­զա­նում, Նա­խիջևա­նում, Սյու­նի­քում և Ղա­րա­բա­ղում ադր­բե­ջան­ցի­նե­րից բռ­նա­զավթ­ված հո­ղե­րում, ուս­տի դրանք պի­տի միաց­վեն Ադր­բե­ջա­նին, որ­պես­զի արևել­քից դե­պի արևմուտք ա­նար­գել ծա­վալ­վի Մեծ Թու­րա­նը:


Ի դեպ, մե­զա­նից մոտ ժա­մա­նակ­նե­րում` 18-րդ դա­րի երկ­րորդ կե­սին, մեկ այլ ճա­նա­պար­հորդ՝ Ի. Գիլդ­նշ­տե­դը, չորս տա­րի ու­սում­նա­սի­րել է Ան­դր­կով­կա­սում տի­րող վի­ճա­կը լեզ­գիա­կան ա­նո­ղորմ ար­շա­վանք­նե­րից հե­տո: Վրաս­տա­նի և Հա­յաս­տա­նի հյու­սիս-արևե­լյան գա­վառ­նե­րում նա տե­սել է Դաղս­տա­նի լեռ­նա­կան­նե­րի կող­մից ա­վեր­ված հա­րյու­րա­վոր գյու­ղեր և ներ­կա­յաց­րել այժ­մյան Տա­վու­շի մար­զում զեն­քով դի­մագ­րա­ված հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րը: Այս ան­կողմ­նա­կալ գիտ­նա­կա­նը ևս որևէ ա­ռի­թով չի հի­շա­տա­կում ադր­բե­ջան­ցի­նե­րին կան Ադր­բե­ջան պե­տու­թյու­նը: Ճիշտ է՝ նա հայտ­նում է, որ կա Գյան­ջա­յի խա­նու­թյուն, ո­րի բնա­կիչ «թա­րա­քյա­մա» թա­թար­նե­րը խո­սում են թուր­քա­կան բար­բա­ռով: Սա հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը: Այ­սօր­վա ադր­բե­ջան­ցի­նե­րի լե­զուն թուր­քե­րե­նի բար­բառ­նե­րից մեկն է:


ՈՒս­տի Ան­դր­կով­կա­սում տա­րած­վող ներ­կա­յիս Ադր­բե­ջա­նը և այն­տեղ ի­րենց ադր­բե­ջան­ցի ան­վա­նող­նե­րը ֆիկ­ցիա են, քա­ղա­քա­կան շին­ծու գո­յա­ցու­թյուն­ներ: Դրանք այդ­պես սկ­սել են կոչ­վել միայն 1918 թ. կե­սե­րից, երբ մեծ մա­սով կով­կա­սյան թա­թար­նե­րով բնա­կեց­ված երկ­րա­մա­սը «Մու­սա­վաթ» կու­սակ­ցու­թյան պա­րագ­լուխ­նե­րի մտահ­ղաց­մամբ կոչ­վեց «Ա­զեր­բայ­ջա­նի Հան­րա­պե­տու­թյուն»: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ռը ժա­մա­նակ­նե­րում ա­պօ­րի­նա­բար օգ­տա­գործ­վել էր Պարս­կաս­տա­նի հյու­սիս-արևմտյան նա­հան­գի ա­նու­նը, ո­րը դան­դաղ գոր­ծող մեծ ու­ժի քա­ղա­քա­կան «ա­կան» դար­ձավ հարևան ժո­ղո­վուրդ­նե­րի հա­մար: Չէ՞ որ մե­զա­նից շատ ա­ռաջ ապ­րած հան­րա­հայտ պատ­մա­գիր­ներն ու աշ­խար­հագ­րա­գետ­ներն ի­մա­ցել են, որ Կուր գե­տից հյու­սիս կա Ալ­բա­նիա (հա­յե­րեն՝ Աղ­վանք) երկ­րա­մա­սը, Պարս­կաս­տա­նի հյու­սիս-արևմուտ­քում՝ Ա­տուր­պե­տեն (հա­յե­րեն՝ Ատր­պա­տա­կան) նա­հան­գը, իսկ նրանց միջև ապ­րե­լիս են ե­ղել թա­լիշ­նե­րը: Իսկ կով­կա­սյան թա­թար­նե­րի զբա­ղեց­րած տա­րածքն ին­չու՞ է կոչ­վել Ադր­բե­ջան, բնա­կի­չը՝ ադր­բե­ջան­ցի:


7-րդ դա­րում Պարս­կաս­տա­նում ա­րաբ­նե­րի տի­րա­պե­տու­թյան հաս­տա­տու­մից հե­տո, վեր­ջին­նե­րիս լեզ­վա­կան օ­րի­նա­չա­փու­թյա­նը հա­մա­պա­տաս­խան, ար­դեն Ա­զեր­բայ­գան ձևով ներ­կա­յաց­վող Ատր­պա­տա­կա­նը սկ­սեց կոչ­վել Ա­զեր­բայ­ջան, ա­պա՝ Ադր­բե­ջան, ո­րը մինչև այժմ գոր­ծա­ծու­թյան մեջ է: Այդ ա­նու­նը նաև հե­տա­գա դա­րե­րում տա­րած­ված չի ե­ղել Կով­կա­սյան Ալ­բա­նիա­յում (Աղ­վան­քում), որն ա­րաբ­ներն ա­սում էին «Առ­ռան» կամ «Ա­րան» ձևով: Պարս­կաս­տա­նի Ադր­բե­ջան նա­հան­գի պարս­կա­լե­զու բնա­կիչ­ներն ուշ միջ­նա­դա­րե­րում սկ­սե­ցին ձուլ­վել եկ­վոր բազ­մա­քա­նակ թուր­քա­կան ցե­ղե­րի մեջ և աշ­խար­հագ­րա­կան մի­ջա­վայ­րի ա­նու­նով կոչ­վե­ցին ադր­բե­ջան­ցի­ներ: Որ նման ա­նու­նով էթ­նոս գո­յու­թյուն չէր ու­նե­ցել, շատ լավ ի­մա­ցել են ան­ցյա­լի և լավ գի­տեն այժ­մյան գիտ­նա­կան­նե­րը:


Ըստ պար­սիկ պատ­մա­բան Է­նաե­թոլ­լահ Ռե­զա­յի, Ան­դր­կով­կա­սի մի մա­սի վրա «Ադր­բե­ջան» ա­նու­նը դնե­լով, պան­թուր­քիստ­նե­րը շու­տով նոր գա­ղա­փար ա­ռաջ քա­շե­ցին: Իբրև թե «Ադր­բե­ջա­նը» եր­կու մա­սի բա­ժան­ված մի եր­կիր է, և սկ­սե­ցին այս «մաս­նատ­վա­ծու­թյան» հա­մար ող­բալ ի­րենց բախ­տից և գան­գատ­վել ճա­կա­տագ­րից: Ա­պա նրանք գոր­ծա­ծու­թյան մեջ մտց­րին նոր հաս­կա­ցու­թյուն­ներ՝ Հյու­սի­սա­յին Ադր­բե­ջան և Հա­րա­վա­յին Ադր­բե­ջան, ո­րոնք անհ­րա­ժեշտ է միա­վո­րել մեկ հզոր պե­տու­թյան մեջ, ի­րա­կա­նաց­նել այն նպա­տա­կը, ո­րը դեռ մեկ դար ա­ռաջ դր­ված էր պան­թուր­քիստ­նե­րի նկր­տում­նե­րի հիմ­քում:


Սրանց դեմ հան­դես են ե­կել շատ խո­րա­գի­տակ պատ­մա­բան­ներ և քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, իսկ թուր­քերն ի­րենցն են շա­րու­նա­կում: Ապ­շե­րո­նի սուլ­թանն էլ ցան­կա­նում է իր մաս­նակ­ցու­թյու­նը բե­րել ցե­ղա­կից­նե­րի աշ­խար­հա­կա­լա­կան ե­րա­զանք­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը, հա­յե­րին հա­մա­րում է իր երկ­րի միակ թշ­նա­մին, իսկ նրանց բնօր­րան հայ­րե­նի­քը՝ «Արևմտյան Ադր­բե­ջա­նից» զավթ­ված հող: Մարդ ա­րա­րա­ծը զուրկ չպի­տի լի­նի ա­մո­թի զգա­ցու­մից: ՈՒս­տի կեղ­ծա­րար ու ազ­գայ­նա­մոլ Իլ­համ ա­ղա­յին իր ցե­ղի սի­րած ա­սույ­թով դի­մենք. «Չոխ բա­բառ­լա­մա, յու­խա­րա ալ­լահ վար» (Շատ մի բրթբր­թա, վերևում աստ­ված կա): Քա­նի որ տա­պա­նաբ­նակ­նե­րից սեր­ված հա­յը ե­ղել, կա ու կլի­նի պատ­մա­կան Մեծ Հայ­քի փրկ­ված այս հո­ղակ­տոր­նե­րի վրա, ո­րոնք հի­մա մարդ­կու­թյա­նը հայտ­նի են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն ա­նուն­նե­րով:


Ռու­բեն ՍԻ­ՄՈ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 5661

Մեկնաբանություններ