Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աշխարհի ամենամեծ ալմաստն աճեցրել են Կիևում

Աշխարհի ամենամեծ ալմաստն աճեցրել են Կիևում
29.09.2020 | 23:44

Աշխարհի ամենամեծ ալմաստ աճեցրել են Կիևում ու վաճառել այն: Այս մասին տեղեկացնում է koresspondent.net կայքը՝ նշելով, որ թանկարժեք քարի քաշը 109 կարատի է հասնում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ալմաստի ստեղծման տեխնոլոգիան այժմ հույժ գաղտնի է պահվում: Հայտնի է, որ մինչև այժմ արհեստական եղանակով աճեցված ամենամեծ ալմաստի քաշը տատանվել է 10-20 կարատի սահմանում:

«Ֆիզիկա-քիմիական հատկանիշներով աճեցված ալմաստները ոչնչով չեն տարբերվում բնական ալմաստներից, սակայն դրանց գինը շատ ավելի էժան է»,- հայտնել է Ուկրաինայի ոսկերիչների միության նախագահ Դմիտրի Վիդոլոբը:

Հայտնի է, որ այս ալմաստն արդեն գնել են կես միլիոն դոլարով: Ներկայում արհեստական քարը գտնվում է ԱՄՆ-ում:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ