«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Հա՛յ, քո փր­կու­թ­յու­նը քո միաս­նու­թ­յան մեջ է

Հա՛յ, քո փր­կու­թ­յու­նը քո միաս­նու­թ­յան մեջ է
06.10.2020 | 00:44

Հույս չու­նե­նաք, թե Եվ­րո­պան կամ «մա­չո­յի» կեր­պա­րի մեջ մտած Մակ­րո­նը,
մա­տը մա­տին են խփե­լու: Ո­չինչ էլ չեն ա­նե­լու:
Ի­րենց իսկ կող­մից «բա­ցա­հայտ­ված» սի­րիա­կան վարձ­կան­նե­րով լց­ված և հու­մա­նի­տար ա­ղե­տի վե­րած­վող տա­րա­ծաշր­ջա­նը չեն փոր­ձե­լու կոնկ­րետ քայ­լե­րով ա­զա­տել էր­դո­ղա­նի «ի­գի­լիզ­մից» ու մար­դա­կե­րու­թյու­նից...


Հարց­նում եք` ին­չու՞:
Բա­ցատ­րեմ. ԵՄ պա­րա­նը էր­դո­ղա­նի ձեռ­քում է, երբ ցան­կա­նա, կա­րող է ձգել ու խեղ­դել ԵՄ-ին: էր­դո­ղա­նը «զս­պում» է ողջ Մեր­ձա­վոր Արևել­քի փախս­տա­կան­նե­րին` իր սահ­ման­նե­րի վրա... Նշա­նա­կում է` հենց Մակ­րո­նը Էր­դո­ղա­նի խաթ­րին կպավ, «իր փախս­տա­կան­նե­րին» բաց կթող­նի Մեր­կե­լի ու Ջոն­սո­նի վրա:
Հարց­նում եք` Ռու­սաս­տա՞­նը: Մայր Ռու­սիան սի­րում է համ­բե­րա­տար սպա­սել ու հայ­տն­վել վեր­ջին պա­հին ու վերց­նել այն, ինչ վատ է դր­ված` Աբ­խա­զիա, Օ­սիա, Ղրիմ...
Ռու­սաս­տա­նը դեռ սպա­սում է:
ՈՒ այս ա­մե­նին դեմ առ դեմ միայ­նակ կանգ­նած է Հա­յաս­տա­նը, կանգ­նած է մա­հա­պարտ...
Նրա հետ է լոկ Աստ­ված...
-Քիչ չէ...


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Հ.Գ. 1. Կար­ծում եմ` նաև վա­ղուց ար­դեն ժա­մա­նակն է` ՀՀ ե­րեք նա­խա­գահ­նե­րի միաս­նա­կա­նու­թյան ե­զա­կի ակ­ցիա­յի կա­յաց­ման (Սերժ Սարգ­սյա­նը մեկ­նել է Ղա­րա­բաղ, Ռո­բերտ Քո­չա­րյանն էլ):


Հ.Գ. 2 Իսկ Նի­կո­լը ճառ ա­սե­լու. ո­տա­նա­վոր­ներ բստ­րե­լու փո­խա­րեն պար­տա­վոր է ԼՏՊ-ին վերց­նել, մեկ­նել Ար­ցախ` այն­տեղ ներ­կա նա­խա­գահ­նե­րի հետ մեկ շարք կազ­մած` դի­մա­վո­րել ա­ռաջ­նագ­ծից վե­րա­դար­ձող Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին...
ՈՒ կյան­քի կո­չել տիե­զե­րա­կան պատ­գա­մը.
-Հա՛յ, քո փր­կու­թյու­նը քո միաս­նու­թյան մեջ է:

Դիտվել է՝ 7228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ