Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Աշոտյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին

Արմեն Աշոտյանը՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մասին
13.10.2020 | 21:18

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո տարածել են հերթական հայտարարությունը։ Ի՞նչ հետություններ կարելի է անել այս հայտարարությունից։


Համանախագահների հայտարարությունը, վերջին շրջանի զարգացումները հերթական անգամ ապացուցեցին, որ այս ընթացքում Ռուսաստանը՝ ինչպես ՄԽ համանախագահի կարգավիճակով, այնպես էլ երկկողմ ձևաչափով, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ավելի մեծ դերակատարություն ունի, քան ՄԽ մյուս համանախագահները միասին։ ՄԽ համանախագահները հայտարարության մեջ հղում են անում հենց ՌԴ-ի ջանքերի շնորհիվ Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների վրա։
Դրական է, որ վերջապես նորից հրադադարի պահպանման մեխանիզմների խնդիր է դրվում։ Ցավալի է, որ լայնամասշտաբ պատերազմ և հարյուրավոր զոհեր էին պետք, որպեսզի այդ մեխանիզմների ներդրման կարևորությունը նորից ընդգծվի համանախագահների կողմից։
Չի կարող հարցեր չառաջացնել սուբստանտիվ բանակցությունների մասին հերթական շեշտադրումը, այն էլ ռազմական գործողությունների ներկայիս ակտիվ փուլում։
Տարօրինակ է, որ համանախագահների հասցեական կոչը ուղղված է միայն ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին, այնինչ համանախագահները պարբերաբար եղել են Արցախում, հանդիպել են Արցախի իշխանությունների հետ, իսկ լայնամասշտաբ ռազմական գործողությունները ծավալվում են Արցախի և Ադրբեջանի միջև։
Հայտարարության մեջ չկա նաև հասցեական և զսպող կոչ՝ ուղղված հակամարտության մեջ ակտիվորեն ներգրավված և իրավիճակի ապակայունացմամբ շահագրգռված երրորդ կողմին՝ Թուրքիային։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կարելի էր ակընկալել, որ համանախագահները պետք է անդրադառնային նաև պատերազմի թեժ փուլում Ադրբեջանին մատակարարվող զենքերի վրա միջազգային էմբարգո դնելու խնդրին, ինչը, սակայն, հայտարարության մեջ անտեսվել է:

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ