«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Կես ճշ­մար­տու­թ­յու­նը կեղ­ծի­քից վատ է

Կես ճշ­մար­տու­թ­յու­նը կեղ­ծի­քից վատ է
23.10.2020 | 00:10

Նո­րու­թյուն չեմ ա­սե­լու. երբ հան­րու­թյու­նը մնում է բա­ցա­ռա­պես իշ­խա­նու­թյան խո­սա­փող լրատ­վա­մի­ջոց­նե­րի հույ­սին, տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում շատ ա­րագ գո­յա­նում է ին­ֆոր­մա­ցիոն վա­կուում: Այս դա­տար­կու­թյու­նը լց­նե­լու գործն ի­րենց վրա են վերց­նում, մի կող­մից, օ­դում կախ­ված լու­րե­րը «փչա­ցած հե­ռա­խո­սի» հին մե­թոդ­նե­րով տա­րա­ծող թա­ղա­յին «բի­բի­սի­նե­րը», մյուս կող­մից, տե­ղե­կատ­վա­կան այլ, այդ թվում թշ­նա­մա­կան աղ­բյուր­նե­րից օգտ­վող սոց­ցան­ցա­յին «գզիր­նե­րը»: Պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում լու­րե­րի տա­րած­ման այս «այ­լընտ­րան­քա­յին» աղ­բյուր­նե­րը ոչ միայն ան­վս­տա­հու­թյան մթ­նո­լորտ են ձևա­վո­րում պաշ­տո­նա­կան տե­ղե­կույ­թի հա­վաս­տիու­թյան առն­չու­թյամբ, այլև նպաս­տում են խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րի սաղմ­նա­վոր­մա­նը, ինչն էլ ա­մե­նավ­տան­գա­վորն է ան­հա­վա­սար կռ­վի մեջ ներ­քաշ­ված պե­տու­թյան անվ­տան­գու­թյան հա­մար:


Դար­ձյալ նո­րու­թյուն չեմ ա­սե­լու. ժո­ղովր­դա­վար իշ­խա­նու­թյու­նը, ա­ռա­վել ևս, ժո­ղովր­դի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյան հա­մակ­րան­քը վա­յե­լող իշ­խա­նու­թյու­նը, երկ­րի քա­ղա­քա­կան ընդ­դի­մու­թյունն ու ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րը չի դի­տար­կի որ­պես թշ­նա­մա­կան 5-րդ շա­րա­սյուն, իր հաս­ցեին ուղղ­ված վեր­ջին­նե­րիս տե­ղին քն­նա­դա­տու­թյունն էլ չի նույ­նաց­նի դա­վա­ճա­նու­թյան ու հա­կա­պե­տա­կան քա­րոզ­չու­թյան հետ: Ա­սում եք՝ պա­տե­րազմ է, ու երկ­րում ռազ­մա­կան դրու­թյու՞ն է հայ­տա­րար­ված: Իսկ ի՞նչ է, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ իշ­խա­նու­թյան գոր­ծը այն է միայն, որ եր­կի­րը հայ­տա­րա­րի ՀԱՅ­ՐԵ­ՆԻՔ ու տա ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻՆ ա­րյան գնով պաշտ­պա­նե­լու՞: Սա՝ ա­մե­նա­մեղմ ձևա­կերպ­մամբ: Իսկ այդ նույն ժո­ղո­վուրդն ի­րա­վունք չու­նի՞ պա­տե­րազ­մի մա­սին ի­մա­նա­լու ողջ ճշ­մար­տու­թյու­նը: Ին­չի՞ց եք զգու­շա­նում, պա­րո­նայք իշ­խա­նա­վոր­ներ, չե՞ք վս­տա­հում ձեր կա­ռա­վար­մա­նը հան­ձն­ված ժո­ղովր­դի սթափ մտ­քին ու օր­հա­սի պա­հին հայ­րե­նի­քի հա­մար մինչև վերջ կանգ­նե­լու մար­տի­րո­սու­թյա­նը: Չե՞ք կար­ծում, որ վաղն այդ ան­վս­տա­հու­թյու­նը հենց ձե՛ր դեմ է ուղղ­վե­լու, երբ ժո­ղո­վուրդն ու­շա­ցու­մով հա­սու լի­նի ողջ ճշ­մար­տու­թյա­նը: Այ­սօր դեռ ժա­մա­նակ ու­նեք: Մի այ­րեք այն մա­զե կա­մուր­ջը, որ հր­դե­հի պա­հին կա­րող է փր­կու­թյան ափ հասց­նել:


Լի­լի ՄԱՐ­ՏՈ­ՅԱՆ

Դիտվել է՝ 39386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ