Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Օ'Բրայանը զանգահարել է Փաշինյանին

Օ'Բրայանը զանգահարել է Փաշինյանին
30.10.2020 | 13:01

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտնել է, որ զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կրկին նշել եմ, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է կատարեն հրադադարի իրենց պարտավորությունները: Երկու երկրների ժողովուրդները մեծ կորուստներ են կրել, ընդ որում՝ Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է ռազմական հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը», - ասված է Օ'Բրայանի հայտարարության մեջ:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք բոլոր արտաքին ուժերին կոչ ենք անում զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին՝ ձգտելով կողմերին վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների», - հավելել է Օ'Բրայանը:

Դիտվել է՝ 2739

Մեկնաբանություններ