Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մշա­կու­թա­յին դա­դա­րը վե­րա­ծե­լով մշա­կու­թա­յին պա­տե­րազ­մի

Մշա­կու­թա­յին դա­դա­րը վե­րա­ծե­լով մշա­կու­թա­յին պա­տե­րազ­մի
03.11.2020 | 01:10

Մշա­կու­թա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րը, մշա­կույ­թի գոր­ծիչ­նե­րը 2020-ի քո­վի­դյան մար­տահ­րա­վեր­նե­րը հա­ջո­ղու­թյամբ հաղ­թա­հա­րե­ցին։ Աս­տի­ճա­նա­բար ի­րենց դռ­նե­րը բա­ցե­ցին հա­մեր­գաս­րահ­նե­րը, թան­գա­րան­նե­րը, թատ­րոն­նե­րը՝ բա­ցօ­թյա ձևա­չա­փով, կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը՝ պա­րե­տի սահ­մա­նած անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը պահ­պա­նե­լով։ Աշ­նան սրա­ցում­նե­րը թերևս կան­խա­տե­սե­լի էին, քո­վիդն ա­ռանց այն էլ չէր հե­ռա­ցել և դար­ձյալ սպառ­նում էր հե­ռա­վար կր­թու­թյամբ, անմ­շա­կույթ կյան­քով։ Թուրք-ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիան երկ­րորդ պլան մղեց վա­րակ­վե­լու վա­խը, թեև սահ­մա­նը վա­րա­կից պաշտ­պա­նե­լու հա­մար ա­վե­լի ջա­նա­սի­րա­բար ենք դի­մա­կը կրում։ Հայ­րե­նա­կան կոչ­վող այս պա­տե­րազ­մը բա­ցա­ռում է մշա­կու­թա­յին ե­ռու­զե­ռը՝ առ­ցանց, թե կեն­դա­նի։ Մտա­վո­րա­կա­նե­րը, ար­վես­տա­գետ­նե­րը, կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը որ­դեգ­րել են թի­կունքն ա­մուր պա­հե­լու, բա­նա­կին հնա­րա­վո­րինս օգ­նե­լու մար­տա­վա­րու­թյու­նը։ Թե՛ ան­հատ­նե­րը, թե՛ պե­տա­կան ու մաս­նա­վոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը ա­մե­նա­տար­բեր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով են հան­դես գա­լիս։ Հա­մեր­գի ու կի­նո­յի տոմ­սը, վա­ճառ­ված նկա­րի ու գր­քե­րի գու­մա­րը, մաս­նա­կիո­րեն կամ ամ­բող­ջու­թյամբ, ուղղ­վում է ռազ­մա­ճա­կա­տին կամ ա­պա­հո­վում Ար­ցա­խից Երևան ու մար­զեր տե­ղա­փոխ­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րի կե­ցու­թյու­նը։

ԳԱ­ԳԻԿ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԻ «ՂԱ­ՐԱ­ԲԱՂ» ԼՈՒ­ՍԱՆ­ԿԱՐ­ՉԱ­ԿԱՆ ՇԱՐ­ՔԻ ՀԱ­ՏՈՒԿ ՑՈՒ­ՑԱԴ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Գե­ղա­գի­տու­թյան ազ­գա­յին կենտ­րո­նը հա­տուկ ցու­ցադ­րու­թյամբ ներ­կա­յաց­նում է հայ գե­ղար­վես­տա­կան լու­սան­կար­չու­թյան նշա­նա­վոր ներ­կա­յա­ցու­ցիչ Գա­գիկ Հա­րու­թյու­նյա­նի «Ղա­րա­բաղ» շար­քը՝ 29 լու­սան­կար­չա­կան աշ­խա­տան­քով։ Ցու­ցադ­րու­թյու­նը բաց­վել է հոկ­տեմ­բե­րի 30-ին՝ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ, կգոր­ծի մինչև նո­յեմ­բե­րի 30-ը: Մուտ­քի տոմ­սե­րի, պաս­տառ­նե­րի ու բա­ցիկ­նե­րի վա­ճառ­քի ամ­բողջ հա­սույ­թը կփո­խանց­վի «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին։ Նշենք, որ Գա­գիկ Հա­րու­թյու­նյա­նը «Ղա­րա­բաղ» շար­քը ստեղ­ծել է 1992-1997 թվա­կան­նե­րին՝ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ա­ռաջ­նագ­ծում, Ար­ցա­խի տար­բեր շր­ջան­նե­րում։

«ՈՍ­ԿԵ ԾԻ­ՐԱ­ՆԻ» «ՆՎԻ­ՐՈՒՄ ԱՐ­ՑԱ­ԽԻՆ» ՆԱ­ԽԱ­ԳԻ­ԾԸ
«Ոս­կե ծի­րան» մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի «Նվի­րում Ար­ցա­խին» նա­խա­գի­ծը մեկ­նար­կեց նո­յեմ­բե­րի 1-ին, Կի­նո­յի տա­նը՝ Նո­րա Մար­տի­րո­սյա­նի «Երբ որ քա­մին հան­դարտ­վի» ֆիլ­մի ա­ռաջ­նա­խա­ղով։


Մինչև նո­յեմ­բե­րի 8-ը Կի­նո­յի տա­նը նա­խա­տես­վում են նաև Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի՝ վեր­ջերս մոս­կո­վյան մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նից հան­ված «Դրախ­տի դար­պա­սը», Գա­րե­գին Պա­պո­յա­նի «Բա­րի թռիչք», Սիլ­վա Խն­կա­նո­սյա­նի՝ Ռո­տեր­դա­մի և Լայպ­ցի­գի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նե­րի ծրագ­րե­րում ընդգրկված «Վա­խե­նա­լու ո­չինչ չկա», պա­տե­րազ­մա­կան թե­մա­յով՝ Լիտ­վա­յում բնակ­վող մեր հայ­րե­նա­կից Մա­րատ Սարգ­սյա­նի՝ Վե­նե­տի­կի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նում ընդգրկված «Ջր­հե­ղեղ չի լի­նե­լու» և Հա­կոբ Մել­քո­նյա­նի «Բլո­կա­դա» ֆիլ­մե­րի հա­մա­հայ­կա­կան ա­ռաջ­նա­խա­ղե­րը: Նո­րա Մար­տի­րո­սյա­նի «Երբ որ քա­մին հան­դարտ­վի» ֆիլ­մը կցու­ցադր­վի նաև նո­յեմ­բե­րի 6-ին։


Ցու­ցադ­րու­թյուն­նե­րը լի­նե­լու են բա­ցա­ռա­պես տոմ­սե­րով, և գո­յա­ցած ողջ հա­սույթն ամ­բող­ջու­թյամբ փո­խանց­վե­լու է «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի «Մենք ենք, մեր սահ­ման­նե­րը. բո­լորս Ար­ցա­խի հա­մար» հա­մազ­գա­յին դրա­մա­հա­վա­քին:
Ել­նե­լով հա­մա­վա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կից և դրա­նով պայ­մա­նա­վոր­ված անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րի պահ­պա­նու­մից, դահ­լի­ճում տե­ղե­րը լի­նե­լու են սահ­մա­նա­փակ: Յու­րա­քան­չյուր ցու­ցադր­ման հա­մար վա­ճառ­վե­լու է ըն­դա­մե­նը 150 տոմս: Նա­խագ­ծի գոր­ծըն­կեր­ներ IDBank-ն ու Idram-ը ե­ռա­կողմ հու­շա­գիր են կն­քել «Ոս­կե ծի­րա­նի» հետ, ո­րի ար­դյուն­քում եր­կու կա­ռույց­նե­րը հիմ­նադ­րա­մին կփո­խան­ցեն նույն­քան գու­մար՝ այդ­պի­սով կրկ­նա­պատ­կե­լով նվի­րատ­վու­թյու­նը։
Ծրագ­րի շր­ջա­նա­կում կկազ­մա­կերպ­վի նաև պա­տե­րազ­մա­կան այս օ­րե­րին տար­բեր ար­վես­տա­գետ­նե­րի կող­մից ստեղծ­ված պլա­կատ­նե­րի ցու­ցա­հան­դես-վա­ճառք:

ՆԵՐ­ԿԱ­ՅԱՑ­ՄԱՆ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ՝ ՔՈ­ՂԱՐ­ԿՈՂ ՑԱՆ­ՑԵ­ՐԻ ՊԱՏ­ՐԱՍ­ՏՈՒՄ
Հա­մա­վա­րա­կի հետևան­քով Ալ. Սպեն­դիա­րյա­նի ան­վան օ­պե­րա­յի և բա­լե­տի ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի պա­րա­պուր­դի մատն­ված ար­տիստ­նե­րը կար­ծես գտել էին հան­դի­սա­տե­սի հետ կա­պը չկորց­նե­լու այ­լընտ­րան­քը, հան­դես էին գա­լիս բա­ցօ­թյա հա­մեր­գով՝ օ­պե­րա­յին թատ­րո­նի մեծ պատշ­գամ­բում։ Այ­սօր ար­դեն ա­կա­դե­միա­կան թատ­րո­նը այլ գոր­ծա­ռույթ է ի­րա­կա­նաց­նում։ Օ­պե­րա­յին թատ­րո­նի բե­մում ա­ռաջ­նագ­ծի զին­վո­րին պաշտ­պա­նե­լու հա­մար բե­մում պատ­րաս­տում են քո­ղար­կող ցան­ցեր:
Թատ­րո­նի ամ­բողջ անձ­նա­կազ­մը 24-ժա­մյա ռե­ժի­մով աշ­խա­տում է մի քա­նի հեր­թա­փո­խով: Աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցում են նաև այս գոր­ծի գի­տակ կա­մա­վոր­ներ:
Թատ­րո­նի տնօ­րե­նի ա­ռա­ջին տե­ղա­կալ Կա­րի­նե Կի­րա­կո­սյա­նի հա­վաստ­մամբ՝ աշ­խա­տանք­նե­րը կշա­րու­նակ­վեն այն­քան ժա­մա­նակ քա­նի դեռ կա անհ­րա­ժեշ­տու­թյուն այս ձևով մեր քա­ջա­րի զին­վո­րին ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րե­լու:

ԳՐ­ՔԻ ՏՈ­ՆԱ­ՎԱ­ՃԱՌ
Հոկ­տեմ­բե­րի 31-ին «Գա­ֆէս­ճեան ար­վես­տի կենտ­րո­նի» պու­րա­կում տե­ղի ու­նե­ցավ գր­քի տո­նա­վա­ճառ: Մաս­նակ­ցում էին հա­յաս­տա­նյան 33 հրա­տա­րակ­չու­թյուն­ներ, մշա­կու­թա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներ և գրատ­ներ։ Տո­նա­վա­ճա­ռի կազ­մա­կեր­պիչ­ներն են ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը և «Գա­ֆէս­ճեան ար­վես­տի կենտ­րո­նը»: Կազ­մա­կեր­պիչ­նե­րի տե­ղե­կաց­մամբ՝ գր­քե­րի վա­ճառ­քից ստաց­ված հա­սույ­թի շուրջ 50 տո­կո­սը փո­խանց­վե­լու է «Զին­ծա­ռա­յող­նե­րի ա­պա­հո­վագ­րու­թյան հիմ­նադ­րա­մին»:
Հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րը հան­դես են գա­լիս նաև ա­ռան­ձին ծրագ­րե­րով։

ԹԻ­ԿՈՒՆ­ՔԸ՝ ՄՇԱ­ԿՈՒՅԹ
Ամ­փո­փե­լով նշենք, որ այս օ­րե­րին բա­րե­գոր­ծա­կան նա­խագ­ծե­րի պա­կաս չու­նենք։ Հնա­րա­վո­րու­թյուն է տր­վում և՛ անհ­րա­ժեշտ ապ­րան­քը ձեռք բե­րե­լու, և՛ գիրք կար­դա­լու, և՛ ֆիլմ նա­յե­լու, միա­ժա­մա­նակ ա­ջակ­ցե­լու սահ­մա­նին։ Այս­պես է մշա­կույ­թը թի­կուն­քում իր նպաս­տը բե­րում հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը՝ մշա­կու­թա­յին դա­դա­րը վե­րա­ծե­լով մշա­կու­թա­յին պա­տե­րազ­մի։

Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ