Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                

Facebook-ը և Instagram-ը ապաարգելափակել են Թրամփի հաշիվները

Facebook-ը և Instagram-ը ապաարգելափակել են Թրամփի հաշիվները
16.01.2021 | 21:15

Facebook-ն ու Instagram-ն ապաարգելափակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվները: Սոցիալական ցանցերի վարչակազմերից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել: Թրամփի էջերը հասանելի են դիտելու համար, բայց նրան հնարավորություն է տրվել նոր հաղորդագրություններ հրապարակելու, դեռ չի հաղորդվել: Հունվարի սկզբին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի էջերը կմնան արգելափակված, մինչև նա լքի իր պաշտոնը:

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ