«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը չի ներառվել ԵԽԽՎ օրակարգում

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը չի ներառվել ԵԽԽՎ օրակարգում
25.01.2021 | 21:35

Այսօր Ստրասբուրգում սկսվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը՝ հիբրիդային տարբերակով, որը թույլ կտա անդամներին հեռակա կամ անձամբ մասնակցել քննարկումներին։ Բացի հիմնական օրակարգից, հրատապ և արդի խնդիրները քննարկելու համար արվել է 7 առաջարկ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենիք վերադարձի անհիմն ձգձգումը՝ որպես մարդու իրավունքների եվրոպական միջազգային չափանիշների խախտում:

ԵԽԽՎ բյուրոն հավանություն չի տվել այս քննարկմանը: ԵԽԽՎ բյուրոն առաջարկել է քննարկումներ անցկացնել երկու արդի հարցերի շուրջ՝ Նավալնիի ձերբակալումը և խոսքի ազատությունը (ՄԻԵԴ 10-րդ հոդված)՝ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների սպառնալիքի տակ:

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ