Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոն

    Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոն

    09.02.2014| 14:57
    Բրիտանական ֆիլմերի ամենամյա 12-րդ փառատոնն այս տարի կանցկացվի փետրվարի 22-ից մարտի 16-ը և նվիրված կլինի ներառական և հաղորդակցության խնդիրներին: Փառատոնային ֆիլմերը «Մոսկվա», «Նաիրի», ինչպես նաև «Սինեմա Սթար» կինոթատրոններում ցուցադրվելուց հետո կներկայացվեն նաև Գորիսում, Գավառում և Գյումրիում:
  • Ամերիկացիները Սոչիի օլիմպիական խաղերին հետևում են տիեզերքից

    Ամերիկացիները Սոչիի օլիմպիական խաղերին հետևում են տիեզերքից

    09.02.2014| 14:50
    Ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը յուրահատուկ նվեր են ներկայացրել ՆԱՍԱ -ի մասնագետները` արբանյակի միջից նկարահանելով Սոչիի օլիմպիադայից պատկերներ: Նրանք այդ լուսանկարները տեղադրել են իրենց կայքում: Դրանք ափամերձ Սոչիի և Կրասնայա պոլյանայում մեկ օր առաջ տեղի ունեցած լեռնային կլաստերի պատկերներ են, որոնք արվել են Terra (Terra spacecraf) արբանյակի միջոցով` օգտագործելով հատուկ ճապոնական ASTER ռադիոմետրը:
  • Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա

    Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա

    09.02.2014| 14:46
    Փետրվարի 26-ին «Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմը հանդես կգա «Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա» խորագիրը կրող համերգային ծրագրով: Վերջինիս շրջանակներում լսարանին կներկայացվեն բրիտանական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
  • Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

    Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

    09.02.2014| 14:44
    Նա չարտագրված բառ չունեցավ, չքաղաբերված տող չունեցավ: Նա լեզու դրեց հայ գրականության բերանը, բնազադային անորոշ թրթիռները, որ անգամ Թումանյանից ճանաչվելուց էին խուսափում, Տերյանից անուն ու նշանակություն առան և իրենից հետո եկողի համար արդեն կայուն բառամթերք էին, իրենից հետո եկողն արդեն կարող էր հայոց լեզու հրավիրել նաև այնպիսի գրողների ու մտածողների, ում համար մինչև Տերյանի հայտնությունը մեր լեզուն տեղ չուներ
  • Կյանքից հեռացել է Ռաֆիկ Հակոբի Հակոբյանցը

    Կյանքից հեռացել է Ռաֆիկ Հակոբի Հակոբյանցը

    08.02.2014| 13:15
    Մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնումէ, որ փետրվարի 6-ին, 72 տարեկան հասակում վախճանվել է արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցը:
  • Ռեկտորի հարցը դեռևս չի քննարկվել

    Ռեկտորի հարցը դեռևս չի քննարկվել

    08.02.2014| 13:13
    Արմեն Մազմանյանի ղեկավարության ընթացքում թատերական ինստիտուտում դրական փոփոխություներ են եղել, լուրջ գործընթացներ են մեկնարկել, և ուղենիշը, որ սահմանել է Արմեն Մազմանյանը, ինստիտուտի հաջորդ ղեկավարները պետք է շարունակեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
  • Դասագրքերի շրջանառու հիմնադրամը ներկայացրել է 2013թ. հաշվետվությունը

    Դասագրքերի շրջանառու հիմնադրամը ներկայացրել է 2013թ. հաշվետվությունը

    07.02.2014| 21:16
    ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
  • Հայտնի է Վենետիկի Բիենալեում Ռուսաստանի տաղավարի ներկայացուցիչը

    Հայտնի է Վենետիկի Բիենալեում Ռուսաստանի տաղավարի ներկայացուցիչը

    07.02.2014| 16:07
    2015 թ. ժամանակակից արվեստի Վենետիկի 56-րդ Բիենալեում Ռուսաստանի տաղավարում կներկայացվի Իրինա Նախովայի նախագիծը: Իրինա Նախովան 2013 թ. դարձավ Կանդինսկու անվան մրցանակի դափնեկիր՝ «Առանց վերնագրի» նախագծի համար: Նա աշխատում է որպես գեղանկարիչ, գրաֆիկ, գրքերի նկարիչ, մեծածավալ ինստալյացիաների վարպետ, որոնցում օգտագործում է արվեստի բոլոր հնարավոր ձևերը, տեխնիկան և նյութերը՝ լուսանկար, տեսանկար, կոլաժ և այլն:
  • «Չենք կարող ոչ բավարար գումարով շինարարություն սկսել»

    «Չենք կարող ոչ բավարար գումարով շինարարություն սկսել»

    07.02.2014| 15:45
    Այսօր Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց 2014 թվականի մշակույթի ոլորտի գերակա ուղղություններն ու խնդիրները` պատասխանելով նաև լրագրողների հարցերին:
  • «Ողջ աշխարհը գիտահանրամատչելի ֆիլմի միջոցով է տեղեկանում  գիտական նորություններին»

    «Ողջ աշխարհը գիտահանրամատչելի ֆիլմի միջոցով է տեղեկանում գիտական նորություններին»

    07.02.2014| 13:16
    «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 14-ին տեղի կունենա «Արտավազդ Բ. պատիվը` կյանքից վեր» գիտահանրամատչելի ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորը Վահե Սուքիասյանն է, սցենարի հեղինակը` պատմաբան Արտակ Մովսիսյանը: Գիտահանրամատչելի ֆիլմերը հետաքրքրո՞ւմ են հանդիսատեսին, և ի՞նչ խնդիրներ, դժվարություններ են լինում ֆիլմի ստեղծման ճանապարհին: