Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Ոսկեհատի ջրբաշխները, չարաբաստիկ  հանձնարարականն ու չորացած այգին

    Ոսկեհատի ջրբաշխները, չարաբաստիկ հանձնարարականն ու չորացած այգին

    25.06.2013| 11:50
    Պարոն նախարար, խնդիրը, որ պետք է ներկայացնեմ Ձեզ, արդեն ծանոթ է. ես մեկն եմ այն բազմաթիվ գյուղացիներից, ովքեր 2012 թ. ապրիլ ամսին բաց նամակով դիմել էին Ձեզ, ահազանգելով, որ «Մուսալեռ» ՋՕԸ-ի ղեկավարության, մասնավորապես, ընկերության գործադիր տնօրեն Գ. Խաչիկյանի և նրա կամակատար, Ոսկեհատի տեղամասի կառավարիչ Շ. Սարգսյանի հանցավոր գործողությունների պատճառով Ոսկեհատում հարյուրավոր հեկտար զբաղեցնող այգիներ վերածվել են անապատի։ Պատկերը մոտավորապես նույնն է հարևան գյուղում, որտեղ ոռոգման ջուրը սպասարկում է «Մուսալեռ» ընկերությունը։
  • Մթերող կազմակերպությունները հրաժարվում են մթերել արմավիրցիների ծիրանը

    Մթերող կազմակերպությունները հրաժարվում են մթերել արմավիրցիների ծիրանը

    24.06.2013| 18:20
    Այսօր առավոտյան Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փորձել են փակել Արմավիր-Գյումրի տանող ճանապարհը`բողոքելով, որ մթերող մի շարք կազմակերպություններ հրաժարվում են մթերել իրենց բերքը, ավելին` արգելվում է Վրաստանից ժամանած առևտրականներին ծիրան տեղափոխել:
  • Գյումրու «շշահավաքը»

    Գյումրու «շշահավաքը»

    23.06.2013| 13:15
    Գյումրիու փողոցներում արդեն մի քանի ամիս է տեղադրված են աղբամաններ, որոնց վրա գրված է. «Միայն պլաստիկ»: Այսինքն, դրանց մեջ պետք են գցվեն միայն պոլիէթիլենային շշեր ու տարաներ:
  • Լավագույն գործարար լուծումները՝ ԴիջիԹեք բիզնես ֆորումում(լուսանկարներ)

    Լավագույն գործարար լուծումները՝ ԴիջիԹեք բիզնես ֆորումում(լուսանկարներ)

    22.06.2013| 19:09
    Հունիսի 21-ին մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումն իրականացրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
  • Մեդիա պլանավորում. ժամանակակից գովազդային գործիք

    Մեդիա պլանավորում. ժամանակակից գովազդային գործիք

    21.06.2013| 15:32
    «Մեդիա պլանավորում» հասկացությունն ի հայտ է եկել Ամերիկայում, 60-ական թվականներին, լրագրող Ռոջեր Բարտոնի շնորհիվ, ով անցկացրել է մի շարք հետազոտություններ` նպատակ ունենալով բացահայտել տարբեր ընկերությունների կողմից իրականացվող գովազդային արշավների արդյունավետության բարձրացման եղանակները:
  • «Գազպրոմը» կշահի, իսկ Հայաստանը կզրկվի...

    «Գազպրոմը» կշահի, իսկ Հայաստանը կզրկվի...

    21.06.2013| 11:43
    «Հայռուսգազարդ» ընկերությունը այսուհետ կարող է վերանվանվել «Գազպրոմ», քանի որ հայկական կողմը, ըստ տարբեր աղբյուրների, մտադիր է իրեն պատկանող 20 %-ը վաճառել ռուսական կողմին։ Այս մտադրությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը. «Այս պահին այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում»։
  • «Մաքսային միությունն այնքան սարսափելի չէ,  որքան ներկայացնում են»

    «Մաքսային միությունն այնքան սարսափելի չէ, որքան ներկայացնում են»

    21.06.2013| 00:55
    Ռուսական լրատվամիջոցները վերջերս հաճախ են պնդում, թե նախկին խորհրդային տարածությունում ինտեգրացիոն գործընթացները ոչ միայն հաջողությամբ զարգանում են, այլև մոտենում են իրենց տրամաբանական ավարտին։
  • Թռչնաղբի` որպես պարարտանյութ օգտագործումը, կլուծի հողի հետ կապված շատ հարցեր

    Թռչնաղբի` որպես պարարտանյութ օգտագործումը, կլուծի հողի հետ կապված շատ հարցեր

    20.06.2013| 15:25
    Գյուղատնտեսական ակադեմիայի ագրոէկոլոգիական ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր Վյաչեսլավ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ թռչնաֆաբրիկաներում գրանուլացված աղբի օգտագործումը կնպաստի հողի հումոսի բարձրացմանն ու բնությունը անապատացումից փրկելուն:Նա նշեց, որ թռչնաղբը օրգանական պարարտանյութ է, հետևաբար` շատ օգտակար հողի համար:
  • ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013-ը` հետաքրքիր և արդյունավետ սեմինարներով ու գործարար ներկայացումներով

    ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013-ը` հետաքրքիր և արդյունավետ սեմինարներով ու գործարար ներկայացումներով

    19.06.2013| 20:07
    Ընդամենը մի քանի օրից կմեկնարկի 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որը բաղկացած կլինի ցուցահանդեսային հատվածից, սեմինարներից/գործարար ներկայացումներից և պլենար նիստերից:
  • «Սպայկան» սկսել է ծիրանի մթերման, արտահանման գործընթացը

    «Սպայկան» սկսել է ծիրանի մթերման, արտահանման գործընթացը

    19.06.2013| 19:58
    «Այս տարի, չնայած կարկտահարությանը, ծիրան կա: Այն շրջաններում, որտեղ կարկուտ չի եղել, բերքը լավորակ է և արտահանման ենթակա»,-այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ: