Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ԳԼՈԲՈՒՍԻՑ» ԴՈՒՐՍ ԵՆՔ

«ԳԼՈԲՈՒՍԻՑ» ԴՈՒՐՍ ԵՆՔ
17.02.2012 | 00:00

Թեև միջազգային ապրանքային շուկայում անցած տարեվերջից սկսած (այս պահին էլ` 2012-ի փետրվարին) նվազում են շաքարավազի, ցորենի, բրնձի գները, սրան զուգահեռ, ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի գնահատականներով, այս տարվա համաշխարհային տնտեսության մեջ ակնկալվում է 40 մլն տոննայով ավելի հացահատիկի բերք, որի արդյունքում միջազգային շուկայում ցորենի գինը կնվազի, մեր հայրենի գլխավոր դրամատունն ապացուցում է, որ Հայաստանը կրկին «գլոբուսից դուրս» է։
ԿԲ-ն ներքին շուկայում նշված ապրանքների գնանկում չի կանխատեսում։ Այլ կերպ ասած, ստացվում է, որ աշխարհը մի կողմում է, Հայաստանը` մյուս։ Ըստ փորձագետների` ԿԲ-ի նման կանխատեսումը հասկանալի է, քանի որ Հայաստանում նշված ապրանքային շուկաներում մրցակցություն գրեթե չկա, ինչի հետևանքով տեղական շուկան համարժեք չի արձագանքում միջազգային գներին։ Այն, որ Հայաստանում նշված ապրանքների շուկաներում կոշտ մենաշնորհային քաղաքականություն է հաստատված, նորություն չէ։ Սակայն արդյոք պետական մեքենան ի զորու չէ՞ մենաշնորհային դիրք ունեցողների հանդեպ զսպող մեխանիզմներ կիրառելու` նրանց ախորժակը մեղմելու համար։ Իհարկե, ի զորու է, եթե ցանկանա։ Այսինքն` խնդիրը ցանկության մեջ է։ Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում, գուցե գործող կանոնները երկուստեք շահավե՞տ են, սրանո՞վ է պայմանավորված այն փաստը, որ ԿԲ-ն ներքին շուկայում գների նվազում չի կանխատեսում։
Այն, որ միջազգային շուկայի գնանկումն ուղղակի ազդեցություն չի ունենում տեղական շուկաների վրա, վաղուց արդեն չի զարմացնում հայերիս։ Կարող ենք զարմանալ, եթե տեղական շուկայում գները միջազգայինին համընթաց նվազեն, երկրորդ. եթե միջազգային շուկայում գների բարձրացումը ազդեցություն չունենա տեղական շուկայի վրա. երրորդ. եթե կառավարությունը հանկարծ հայտարարի, որ միջազգային ճգնաժամը կարող է ազդեցություն ունենալՀայաստանի տնտեսության վրա, այսինքն` մուտք գործել մեր երկիր։ Բայց կարծես հայրենի կառավարությունը գերադասում է չզարմացնել իր ժողովրդին։ Իրոք, թող Եվրոպան զարմացնի եվրոպացիներին` խոսելով նոր ճգնաժամի հավանականության մասին։ Սակայն որքան էլ Հայաստանը պնդի, թե ճգնաժամը կարող է հաղթահարել, միևնույն է, ճգնաժամը դրանից «չի տուժի», տուժողը մենք ենք լինելու։ Ընդհանրապես, իրականությունը կոծկելը շատ բարդ և անշնորհակալ գործ է, քանի որ յուրաքանչյուրն իր կաշվի վրա է զգում այն։
Որ ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը մեծ է, փաստում է ոչ միայն կառավարության հաստատած 2012-ի տնտեսական աճի ցուցանիշը, որն ավելի ցածր է նախորդ տարվա համեմատ, այլև ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը։ Ըստ այդմ, կանխատեսվել է, որ տնտեսական աճն այս տարի կտատանվի 3,1-4,8 %-ի սահմաններում։ Եթե նկատում եք, սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ ԿԲ-ն իր կանխատեսումներն անում է բավականին մեծ տարբերությամբ։ Ինչո՞վ է պայմանավորված այս զգուշավորությունը։ Արդյոք սա պատահականությո՞ւն է։ Իհարկե` ոչ։ ԿԲ-ի այս մոտեցումը կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով. առաջինը` երկրում առկա տնտեսական աճի դանդաղ տեմպով, և երկրորդ` տնտեսության բացասական միտումներով։ Եթե հետևենք միջազգային տնտեսական զարգացումներին, ապա ԿԲ-ի նման քաղաքականությունը, կարծում ենք, տրամաբանական է։ Ինչպես հայտնի է, 2012-ի համար համաշխարհային տնտեսական աճի պոտենցիալը գնահատվել է ընդամենը 3,3 %, այն դեպքում, երբ անցած տարվա սեպտեմբերին կանխատեսում էին 4,1 %-ով աճ։ Միջազգային կազմակերպությունների գնահատականով` եվրոյի գոտու երկրներում սպասվում է 0,5 %-ով տնտեսական անկում։ Նշենք, որ Ռուսաստանում ևս կանխատեսվում է տնտեսության պասիվություն։ Պարզ է, որ եթե այս կանխատեսումներն իրականանան, Հայաստանի տնտեսությունն անմասն չի մնա դրանցից, եթե չասենք ավելին, քանի որ եվրոյի գոտու երկրներն ու Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներն են։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ