-
09.04.2014|
15:56
Եվրահանձնաժողովը հաստատել է ՈՒկրաինային աջակցություն ցուցաբերող խումբը: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
-
09.04.2014|
14:37
«Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» և «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների և սյուժեների կապակցությամբ, որոնցում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն և սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով», -ասվում է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ տարածած հայտարարության մեջ, որում ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ նման երևույթը «առավել ակնհայտ է դարձել» վերջին ամիսներին Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:
-
09.04.2014|
14:34
ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է հրավիրել հինգշաբթի՝ ապրիլի 10-ին: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ նշելով, որ խորհրդի նիստ նշանակված չէ:
-
09.04.2014|
14:31
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ դիտարկում է 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
-
09.04.2014|
14:28
Սիրիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ Իրանի կառավարությունը 30000 տոննա պարեն է տրամադրել նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը։ Պարենով բարձված նավն արդեն ժամանել է Միջերկրական ծովի սիրիական նավահանգիստ։
-
09.04.2014|
14:27
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Իրան:
Թեհրանի օդանավակայանում Ադրբեջանի նախագահին դիմավորել են Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, Ադրբեջան-Իրան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը, Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը, Իրանում Ադրբեջանի դեսպանը։
-
09.04.2014|
14:26
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՈՒկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշիցայի հետ՝ ուկրաինական ճգնաժամը քննարկելու համար:
-
09.04.2014|
14:24
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկուշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ վարած բանակցությունների արդյունքում հայտարարել է ռուս - ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման մասին:
-
09.04.2014|
13:57
«Խարկովյան գիշերը անսահման երկար էր: Կոպիտ, վայրագ, պատվիրված և առատորեն վճարված ռուսամետ «ցուցարարների» ագրեսիան սահմաններից դուրս էր»,-գրել է ՈՒկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավագովն իր ֆեյսբուքյան էջում: Պաշտոնյան նշել է, որ անջատողականները շրջանի վարչական շենքի ապակիները ջարդել են և թափանցել շենք:
-
09.04.2014|
11:18
Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ երեկոյան այդ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն: