Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի թաղամասի Բ1 զանգվածի, բացի Անդրանիկի 52-62 զույգ համարներից, Րաֆֆու 37-61, 69, 73-103 կենտ համարներից, Բաբաջանյան 1, 1/1,1/2, 3, 5, 7, 9, 15, 19 համարներից, Բ2 զանգվածի, Բ3 զանգվածի, բացի Ջիվանի 1-17 համարներից, Բ4 զանգվածի, Շահումյանի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • «Բայց պե՞տք է ունենան այդ լայնամտությունը, իմանան, որ Կոմիտասի, Եկմալյանի պատարագից բացի այս պատարագն էլ կա»

    «Բայց պե՞տք է ունենան այդ լայնամտությունը, իմանան, որ Կոմիտասի, Եկմալյանի պատարագից բացի այս պատարագն էլ կա»

    Նոյեմբերի 1-ին, 19.00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի պատմական, հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան:
    Այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից, նյու-յորքաբնակ երաժշտագետ Գրիքոր Փիթեջյանի շնորիվ գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական նոտայագրությամբ:
  • ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 19 կազմակերպություն

    ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 19 կազմակերպություն

    Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։
  • Պարզ կդառնան համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները

    Պարզ կդառնան համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները

    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-17:00, «Գեղագիտության ազգային կենտրոն» մանկական ստեղծագործության թանգարանում (մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13) տեղի կունենա «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության խաղերի ցուցահանդեսը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը:
  • "Сгинь, нечистая сила!"

    "Сгинь, нечистая сила!"

    Թողեք, թողեք «տառապեն» էդ պատգամավորները` աշխատավարձերի բարձրացման «մոմենտով»: Թող բարձրանա դրանց աշխատավարձը, թո´ղ: Նրանց աշխատավարձը դառնում է (բռնվեք)...666 հազար դրամ` 300 հազարից:
  • Ղարաբաղը պետք է զգա, որ պաշտպանված է

    Ղարաբաղը պետք է զգա, որ պաշտպանված է

    Երեկ Արցախյան ազատամարտի մի քանի հրամանատարներ համատեղ հայտարարություն են տարածել, որով հավաստիացնում են, թե զորիբալայանական տրամաբանությամբ առաջնորդվողները պետական և ազգային դավաճաններ են: «Հայաստանի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախի ազատագրված հողերը կամ դրանց որևէ մասը մեկ այլ պետությանը կամ վերպետական կառույցին զիջելու, ինչպես նաև այդ արժեքները սակարկության առարկա դարձնելու վերաբերյալ հրապարակային հայտարարությունները կամ գաղտնի համաձայնությունները դիտվելու են որպես պետական և ազգային դավաճանություն»:
  • Պլաստմասե սպասքեղենի օգտագործումը մեծացնում է վիժման վտանգը

    Պլաստմասե սպասքեղենի օգտագործումը մեծացնում է վիժման վտանգը

    ԱՄՆ-ի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պլաստմասե պարագաները` սպասքը, տարաները, որոնք նախատեսված են մթերքի համար, իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր` բիսֆենոլ А և դիֆենիլոլպրոն (ԴՖՊ), ինչը հղի կանանց մոտ մեծացնում է վիժման վտանգը: Հետազոտողները կարծում են, որ այս նյութերը ոչ միայն բացասաբար են ազդում պտղի վրա, այլև վտանգավոր են այլ առողջապահական առումներով: ՈՒսումնասիրության արդյունքները ներկայացվել են երեկ` Բոստոնում Վերարտադրողական բժշկությանը (ASRM) նվիրված ամենամյա կոնֆերանսի ժամանակ:
  • Պարգևատրվել են Բիրյուլևոյի սպանությունը բացահայտած քաղաքացիները

    Պարգևատրվել են Բիրյուլևոյի սպանությունը բացահայտած քաղաքացիները

    Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության պետ Անատոլի Յակունինը 1 միլիոն ռուբլի է հանձնել այն քաղաքացիներին, ովքեր օգնել են ոստիկաններին բացահայտելու Բիրյուլևոյի մետրոպոլիայի տարածքում Եգոր Շչերբակովին սպանողին: «Այսօր, Պետրովկայում, շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին, Անատոլի Յակունինը պարգևատրել է նրանց խոստացված դրամական պարգևով»,-գրում են ռուսական ԶԼՄ-ները:
  • Տրանսպորտի սակագինը փորձագետների հաշվարկով 70-75 դրամ է

    Տրանսպորտի սակագինը փորձագետների հաշվարկով 70-75 դրամ է

    Այսօր, «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների կողմից հրավիրված տնտեսագետ-փորձագետ Դավիթ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հայտարարեց, որ, իրենց հաշվարկներով, տրանսպորտի սակագնի ինքնարժեքը կազմում է 70-75 դրամ: Նրա խոսքով, տրանսպորտային ոլորտում բարեփոխումները կարող են տեղավորվել 100 դրամի սահմաններում: «Քաղաքապետարանը պարզապես ցանկանում է ավել գումար պահանջելով ժողովրդից՝ կատարել իրենց պարտավորությունները»,-ավելացրեց նա: ՀՀ փոխադրողների միության անդամ Հրանտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ով նույնպես ներկա էր ասուլիսին, հակադրվելով Դ. Գևորգյանին, ասաց, որ վերջինիս հաշվարկները անհիմն են և չեն համապատասխանում իրավիճակին:
  • Սաակաշվիլին  Պուտինին  չի հայհոյել

    Սաակաշվիլին Պուտինին չի հայհոյել

    Նախօրեին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իր ցանկությունն է տեսնել ազատ Վրաստան, իսկ Ռուսաստանի նախագահին նա մայր չի հայհոյել: Այս մասին տեղեկացնում է Грузия Online կայքը: Սաակաշվիլին ասել է, թե ինքը Վրաստանում ցանկանում է տեսնել ինքնակառավարվող հասարակություն, իսկ վարչապետ Իվանիշվիլին ցանկանում է ինքը կառավարել հասարակությանը: