Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Քաղաքապետարանի ներկայացուցիչները բայց շա՜տ ջրասերն են

    Քաղաքապետարանի ներկայացուցիչները բայց շա՜տ ջրասերն են

    29.07.2013| 21:19
    Այսօր ցերեկային ժամին, քաղաքապետարանի մոտ ջրերն այնպիսի պար էին բռնել, որ կանգնել ուղղակի անհնար էր: Ջրերը ցայտում էին օդի մեջ, ապա թափվում ցած և գլգլալով լցվում այնտեղ հավաքված մարդկանց կոշիկների մեջ: Վերջիններս, ի տարբերություն ինձ, չէին նեղվում, երևում էր` սովորել են այդ վիճակին: Իմ փնթփնթոցի վրա էլ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Նրանցից մեկը էլ թե`«ի՞նչ վատ ա, հովանում ենք…»:
  • Մի խայթեք օձերին

    Մի խայթեք օձերին

    29.07.2013| 16:54
    Հնդիկ Միլապ Դուրվի ձեռքը գետն անցնելիս օձը կծել է: Բարկացած Դուրվը շրջվել է ու այնպես է կծել օձին, որ նա երկու կես է եղել: Օձի հետագա ճակատագիրը պարզ է, Դուրվը այժմ հիվանդանոցում է, թեպետ սողունը թունավոր չի եղել:
  • Շտաբը` հրապարակում, պայքարը` բոլոր ոլորտներում

    Շտաբը` հրապարակում, պայքարը` բոլոր ոլորտներում

    29.07.2013| 16:12
    Irates.am-ի բլից-զրույցը` Ազատության հրապարակում շուրջ երկու շաբաթ հացադուլ հայտարարած ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի հետ:
  • «Այս ընդվզումը յուրաքանչյուր իշխանավորի կդնի իր ճշգրիտ տեղը»

    «Այս ընդվզումը յուրաքանչյուր իշխանավորի կդնի իր ճշգրիտ տեղը»

    29.07.2013| 16:04
    «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ երիտասարդ պայքարողների` քաղաքական ուժերի հանդեպ որոշակի զգուշավորությունը շատ նորմալ է, և չպետք է թույլ տալ նրանց խառնվել իրենց գործողություններին, բայց մյուս կողմից, նրանց կուտակած մեծ փորձն էլ կարևոր է:
  • «Երիտասարդությունը կերտեց անկախ Հայաստան»

    «Երիտասարդությունը կերտեց անկախ Հայաստան»

    29.07.2013| 15:37
    «Հայաստանը բացարձակապես անկախ չէ։ Այն մտքերը, որոնք մենք արտահայտում ենք, մերը չեն, կարծես ամեն մեկի մեջ մի ինչ-որ չիպ են դրել: Մենք թութակի պես կրկնում ենք այն, ինչ մեզ հրամցնում են, չունենք օրենքներ, մեզ համար անհայտ է, թե այդ օրենքները որտեղ են գրվում, բայց մենք դրանք սուսուփուս ընդունում ենք»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ:
  • Արժե՞, արդյոք...

    Արժե՞, արդյոք...

    29.07.2013| 11:50
    Տեղի տալով ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ մայրաքաղաքում հինգ օր շարունակված բողոքի, կարելի է ասել, զանգվածային շարժմանը, Երևանի ավագանու ԲՀԿ և «Բարև, Երևան» խմբակցությունների հակազդեցությանը, Երևանի քաղաքապետը հուլիսի 25-ի երեկոյան ժամանակավորապես կասեցրեց իր իսկ կայացրած 17.07.13 թ. N3660-Ա և N3661-Ա որոշումների կիրարկումը, հանձնարարելով կազմել մասնագետներից ու շահագրգիռ անձանցից բաղկացած հանձնաժողով, որը պետք է մի քանի ամսվա ընթացքում մեխանիզմներ մշակի վերանայելու Երևան քաղաքում մարդատար տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը։
  • Ակցիայի մասնակիցներից մեկը սադրիչ էր

    Ակցիայի մասնակիցներից մեկը սադրիչ էր

    28.07.2013| 18:53
    «Այդ տղան ակցիայի առաջին իսկ օրվանից մեզ հետ է եղել:Ոչ մի անգամ կասկածի առիթ չի տվել:Երեկ երեկոյան փորձում էր կռիվ հրահրել: Նա ինձ խնդրեց առանձին զրուցել, մի փոքր հեռացանք և վերջինս սկսեց ինձ անհեթեթ հարցեր տալ` կապված իմ կրթության, մասնագիտության, հավատի հետ: Նա հարցնում էր` հավատո՞ւմ եմ Աստծուն, թե՞ ոչ...Այնուհետև սկսեց ոգևորվել, ագրեսիվ կեցվածք ընդունեց: Երբ դա տեսա, ոստիկաններին նշան արեցի, որպեսզի օգնության գան: Մինչև ոստիկանների մոտենալը, նա սկսեց հայհոյել ինձ, փորձեց հարվածել, ոստիկանները միանգամից նրան մեկուսացրեցին, բայց նա շարունակում էր հայհոյել: Նրան տարան ոստիկանական բաժանմունք: Մենք երկուսս էլ այնտեղ ցուցմունք տվեցինք: Այդ անձնավորությանը շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց` հանգստացնող ներարկելու: Ենթադրվում է, որ նա հոգեկան խնդիրներ ունի, որովհետև ոստիկանությունում ևս ոչ ադեկվատ պահվածք դրսևորեց»
  • «Բարոյական տեսանկյունից դա ամենամեծ ձեռքբերումն էր»

    «Բարոյական տեսանկյունից դա ամենամեծ ձեռքբերումն էր»

    28.07.2013| 18:49
    Ամեն օր, Մաշտոցի պուրակում, երեկոյան ժամը 20:00-ին, «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի կողմից կազմակերպվում է հաշվետվություն-քննարկում, որի արդյունքում ակտիվիստներն ընդունում են նոր առաջարկներ: «Ակցիայի մասնակիցներից կազմված խմբերը գալիս և ներկայացնում են իրենց գործողությունները, գաղափարները, կարծիքները, եթե խնդիրներ կան` քննարկվում են»,-ասաց Վահագն Մինասյանը` նշելով, որ շատ կուզենային, որ դա դառնար քաղաքային մշակույթ:
  • «Մենք  իրենց  պարզապես ցույց տվեցինք, որ ջրերի շիթերը չեն կարող խոչընդոտել մեր ակցիային»

    «Մենք իրենց պարզապես ցույց տվեցինք, որ ջրերի շիթերը չեն կարող խոչընդոտել մեր ակցիային»

    28.07.2013| 18:44
    Երկրորդ գիշերն է ինչ «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները, ովքեր անժամկետ նստացույց են հայտարարել, գիշերն անցկացնում են քաղաքապետարանի մոտ: Երեկ, ուշ երեկոյան, համացանցում լուր տարածվեց, որ քաղաքապետարանի լույսերն անջատել են և կասկածելի մեքենաներ են շրջում տարածքում, ինչի հետևանքով ակտիվիստների մեջ խուճապ էր առաջացել:
  • Ուզում ես վանե՞լ ինքնասպանության միտքը՝ սուրճ խմիր

    28.07.2013| 16:29
    Հարվարդի գիտնականները ԱՄՆ-ում լայնամասշտաբ հետազոտություն են անցկացրել, փորձելով պարզել, թե որքան է ինքնասպանության դիմելու ռիսկը այն մարդկանց մոտ, ովքեր կոֆեին պարունակող սուրճ են խմում օրը 2-4 բաժակ և նրանց, ովքեր բացարձակապես սուրճ չեն խմում: Գիտնականների «պեղած» արդյունքները սրճամոլների օգտին է: Սուրճ ըմպող մարդկանց շրջանում մահափորձի դիմելու ռիսկը, չխմողների համեմատ, բավականին ցածր է: