-
24.07.2013|
14:45
Հուլիսի 26-27-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի կունենա «Հոգեկան առողջությունը Հայաստանում» թեմայով սեմինար լրագրողների համար։
-
24.07.2013|
14:43
Տրանսպորտի գնի բարձրացումը առաջին հերթին «արթնացրեց» սեփական իրավունքների համար ոտքի չկանգնող և իր խնդիրները մինչ այժմ չձևակերպած ուսանողներին, որոնք վերջին օրերին երևանյան տարբեր կանգառներում ուղևորներին հորդորում են չվճարել 150 դրամ, այլ՝ 100: Ուշագրավ է, որ նրանք հորդորում էին նաև չկուսակցականացնել սոցիալական բողոքի ալիքը՝ քաջ գիտենալով, որ տարբեր ուժեր ընդվզման ամեն մի փորձ կարող են «սեփականաշնորհել»` քաղաքական դիվիդենտներ շահելու համար:
-
24.07.2013|
11:57
Խնձորը պաշտպանում է ինֆարկտից, կանխում քաղցկեղը և դանդաղեցնում ծերացման գործընթացը:
Մեկ շաբաթում հինգ հատ խնձոր ուտելը բուժում է 100 հիվանդություն:
-
23.07.2013|
23:38
Հուլիսի 23-ի երեկոյան պետական բժշկական համալսարանի կանգառում բախում տեղի ունեցավ վարորդներից մեկի և ակտիվիստների միջև։ Երիտասարդները կանգնեցնում էին բոլոր ավտոբուսներն ու միկրոավտոբուսները և ուղևորներին հորդորում վճարել 100 դրամ։ Իսկ վարորդներն էլ դժգոհում էին, թե ցուցարարները խոչընդոտում են երթևեկությունը, և վթարների մեծ ռիսկ է առաջանում։
-
23.07.2013|
18:19
Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով`
Երեւան քաղաքի ավագանին արձանագրում է.
-
23.07.2013|
18:15
Մինչ մայրաքաղաքի տարբեր հատվածներում և հասարակական տրանսպորտում «գնային պատերազմ է» տեղի ունենում, զուգահեռաբար էլ`երթուղայիններն են դատարկվում: Այս ամենի արդյունքում վարորդները մեծ թվով «կլիենտ» են կորցնում:Եվ դա զարմանալի չէ, այդպես էլ պետք է լիներ:Կարծում եմ, գնային հաշվարկ կատարած մեր իմաստուն տնտեսագետները, ուղեվարձը թանկացնելիս պետք է այս ամենը հաշվի առնեին, ցուցաբերեին մի փոքր հեռատեսություն:
-
23.07.2013|
18:07
Տրանսպորտի գնի թանկացման իրավական հիմքերը եւ հիմնավորվածությունը պարզելու նպատակով հուլիսի 22-ին եւ 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաեւ Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին։
-
23.07.2013|
16:37
Տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված բողոքի ակցիայի մասնակիցների շարքերը գնալով ստվարանում են: Ակցիաներին են միանում մարդիկ, ովքեր նախկինում երբևէ աչքի չեն ընկել ընդդիմադիր հայացքներով, չեն մասնակցել որևէ ցույցի և հանրահավաքի, իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել ի պաշտպանություն որևէ քաղաքացու ոտնահարված իրավունքների: Ակցիայի մասնակիցներն էլ ներկայացնում էին տարբեր կուսակցություններ, կամ էլ՝ անկուսակցական քաղաքացիներ էին պարզապես:
-
23.07.2013|
11:39
Հուլիսի 22-ին մեր համաքաղաքացիներից շատերը շարունակում էին ուղեվարձի համար վճարել 100 դրամ, իսկ վարորդները շարունակում էին մեծահոգաբար հասկանալ խնդիրը։
-
23.07.2013|
11:34
2012 թ. նոյեմբերի 15-ին ժամը 18:30-ի սահմաններում Գյումրի-Արմավիր կենտրոնական ճանապարհին վարորդ Վահան Վարդերեսյանը իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ՃԵԿ-ի պահանջը, հանդիպակաց գոտում հարվածել է ճանապարհով անցնող ոչխարի հոտին, վրաերթի է ենթարկել հովիվ Ի. Մամոյանին` պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Դեպքի վայրում Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Վահան Սամվելյանն առանց նորմալ զննելու այն, ոչ արձանագրում է սատկած ոչխարների դիրքը, ոչ արյունը, ոչ տրանսպորտային միջոցներից պոկված մասերը, ոչ էլ ավտոմեքենայի անվադողի և արգելակման հետքերը ճանապարհի տվյալ հատվածում: