Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են...

Ասում են...
01.12.2020 | 00:41

...թե պա­տե­րազ­մի թեժ օ­րե­րին Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Ջա­լալ Հա­րու­թյու­նյա­նի վի­րա­վոր­վե­լու հան­գա­ման­քը բազ­մա­թիվ հար­ցեր ու կաս­կած­ներ է ա­ռա­ջաց­րել։ Շա­տե­րը պն­դում են, թե դա թշ­նա­մու ձեռ­քի գոր­ծը չէ։

Ա­վե­լին, ա­սում են, այդ օ­րե­րին պատ­ճառ էր պետք, որ հրա­մա­նա­տա­րա­կան բուն­կե­րից Հա­րու­թյու­նյա­նին հե­ռաց­նեին։ Թե ինչ ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման և ում է խան­գա­րել Հա­րու­թյու­նյա­նը, ինչ հրաշ­քով է կեն­դա­նի մնա­ցել, կա­րող է ա­սել միայն նա, ո­րը, փա՜ռք Աստ­ծո, ա­պա­քին­վել է ու շու­տով հի­վան­դա­նո­ցից դուրս է գր­վե­լու։ Այս պա­տե­րազ­մում ընդ­հան­րա­պես ներ­սից ա­վե­լի դա­ժան ու ա­հա­վոր բա­ներ են կա­տար­վել, այն­պի­սի բա­ներ, որ ան­գամ թուր­քա­կան բայ­րաք­թար­նե­րը չէին կա­րող ա­նել։

Դիտվել է՝ 357972

Մեկնաբանություններ