Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    12.07.2013| 12:04
    Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից, երիվարները` Երուսաղեմից, պատերազմողի աղեղը պիտի խորտակվի, և նա խաղաղություն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրա` ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    02.07.2013| 00:05
    Այն օրը ճրագով կխուզարկեմ Երուսաղեմը և կպատժեմ այն տղամարդկանց, որոնք արհամարհեցին իրենց պահպանությանը հանձնված իրերը, և որոնք ասում էին իրենց սրտում.
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    28.06.2013| 00:15
    Քո կոհակներն ու ալիքները թափվեցին ինձ վրա, և ես մտածեցի, թե մերժվել եմ քո ներկայությունից. արդյոք նորից պիտի տեսնե՞մ քո սուրբ տաճարը։ Ջրերը թափվեցին ինձ վրա շունչս կտրելու աստիճանի։ Խորունկ անդունդներ պաշարեցին ինձ։ Գլուխս մտավ լեռների փապարների մեջ, իջավ մի երկիր, որի նիգերը փակ են հավիտյան։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    25.06.2013| 00:12
    Խայտացին երինջներն իրենց մսուրներում, ապականվեցին գանձերը, տապալվեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղավ։ Ի՞նչ ամբարեմ նրանց մեջ։ Լացեցին նախիրների խմբերը, որովհետև նրանք արոտ չունեին, և ոչխարների հոտերը սատկեցին։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    21.06.2013| 00:30
    Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թե գլորվեցի, նորի՛ց կկանգնեմ, քանի որ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։ Քանի որ մեղանչեցի Տիրոջ դեմ, համբերությամբ կտանեմ նրա բարկությունը, մինչև որ նա արդարացնի իմ դատաստանը, իրավունք տա ինձ, ինձ հանի դեպի լույսը, և ես տեսնեմ նրա արդարությունը։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.06.2013| 00:24
    Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարեները արծաթով էին գուշակություններ անում և Տիրոջն էին ապավինում ու ասում. «Արդարև, Տերը մեզ հետ չէ՞. ո՛չ, մեզ վրա չարիք չի գա»։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    14.06.2013| 00:20
    Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաներից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպես կտրատում են կաթսայում եփելու համար, և նրանց միսն այնպես, ինչպես պտուկի մեջ եփելու համար։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    11.06.2013| 00:24
    Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    07.06.2013| 00:05
    Իմաստությունը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հորը` միայնակ ստեղծյալին։ Նա փրկեց նրան իր հանցանքներից և զորություն տվեց նրան բոլորի վրա իշխելու։ Իսկ անիրավը բարկությամբ հեռացավ դրանից և կործանվեց իր եղբայրասպան զայրույթի մեջ։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    04.06.2013| 00:05
    Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թե արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, թե նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։