Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Մեղքն ուզում են գցել քամո՞ւ վրա

    Մեղքն ուզում են գցել քամո՞ւ վրա

    06.06.2013| 20:13
    «Զվարթնոց» օդանավակայանի հին VIP սրահի տանիքի մի հատվածն այսօր քամուց պոկվել է և ընկել կայանված մեքենաների վրա: «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը tert.am-ի հետ զրույցում նշել է, որ մեքենաների մեջ մարդիկ չեն եղել, դրանք օդանավակայանի աշխատողների մեքենաներն են, որոնցից մոտ երեսունը վնասվել են:
  • Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Պաշտպանության նախարարն այցելել է հոսպիտալ

    Կարմեն ԴԱՎԹՅԱՆ. Պաշտպանության նախարարն այցելել է հոսպիտալ

    06.06.2013| 18:59
    Հենց այս պահին Սեյրան Օհանյանն այցելել է հոսպիտալ` Արտակ Բուդաղյանին այցելության: Հոսպիտալում ուժեղ կարգ ու կանոն է:
  • Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

    Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

    06.06.2013| 13:13
    Արամ Խաչատրյանի հոբելյանական միջոցառումների սկիզբը կազդարարվի Երևանում մեկնարկող մեծ արվեստագետի անունը կրող 9-րդ միջազգային մրցույթով:
  • Լիցկան այլևս մարզպետ չէ

    Լիցկան այլևս մարզպետ չէ

    06.06.2013| 12:42
    Վերջապես հստակեցվեց Սյունիքի մարզպետի կարգավիճակը: Այսօր կառավարությունը որոշում է ընդունել նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Իհարկե, սեփական դիմումի համաձայն, Սուրեն Խաչատրյանը հրաժարական էր ներկայացրել, իսկ այն կառավարությանը ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
  • Ջեքսոնի դուստրն ինքնասպանության փորձ է արել

    Ջեքսոնի դուստրն ինքնասպանության փորձ է արել

    06.06.2013| 11:30
    Մայքլ Ջեքսոնի միակ դուստրը՝ Պերիս Ջեքսոնը, ինքնասպանության փորձ կատարելուց հետո գտնվում է հիվանդանոցում։ Այդ մասին հայտնում է Ջեքսոնների ընտանիքի ներկայացուցիչը։
  • «Տեղի է ունենալու Հայաստանի բնակչության բնական անկում»

    «Տեղի է ունենալու Հայաստանի բնակչության բնական անկում»

    05.06.2013| 17:38
    «Երկրում լուրջ սոցիալական իրավիճակ է: Ինձ համար շատ անսպասելի էր ու զարմանալի, որ մեր երկրի նախագահը և վարչապետը հանդես եկան աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացման մասին հայտարարությամբ, և այդքանից հետո, կարծես սոցապ նախարարը սառը ջուր լցրեց բոլորիս գլխին`ասելով, որ սպասեք հունվարի 1-ին, ինչ որ լինի ` 2014 թ.-ի հունվարի 1-ին»,-այսօր մամուլի ասուլիսում խոսելով սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից, ասաց տնտեսագիտության թեկնածու Բագրատ ԱՍԱՏՐՅԱՆԸ:
  • Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ համակարգողին

    Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ համակարգողին

    04.06.2013| 11:48
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին: Կառավարության ղեկավարը, շնորհավորելով Բուզետոյին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ այսուհետ ևս ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի գրասենյակի միջև փոխգործակցությունը կլինի ներդաշնակ և սերտ:
  • Եվրոպան՝ ջրի տակ

    Եվրոպան՝ ջրի տակ

    03.06.2013| 17:05
    Կենտրոնական Եվրոպայում հազարավոր մարդիկ են իրենց տներից տարհանվում ջրհեղեղի վտանգի պատճառով։ Ավստրիայի, Գերմանիայի և Չեխիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ջրհեղեղը կանխելու նպատակով։
  • Արտակ Բուդաղյանին կրկին վիրահատելու են

    Արտակ Բուդաղյանին կրկին վիրահատելու են

    03.06.2013| 17:04
    ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում րոպեներ առաջ գրել է. «Նոր մանրամասներ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակից:
  • Դատախազությունը վստահեցնում է

    Դատախազությունը վստահեցնում է

    03.06.2013| 15:16
    ՀՀ գլխավոր դատախազության մամլո կենտրոնից հաղորդել են, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել են մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը: Երկուսն էլ կասկածվում են սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռքբերելու ու պահելու մեջ: Դատախազությունը նշում է. «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակի զենք, որոշումներ են կայացվել դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, կատարվել են խուզարկություններ և այլ անհետաձգելի քննչական գործողություններ: Դեպքին նախորդող և հաջորդող իրադարձությունների առնչությամբ այլ անձանց, գործողություններին` անկախ նրանց պաշտոնից կամ զբաղեցրած դիրքից, դեպքին առնչվող կամ այլ հանցավոր հնարավոր գործողություններին ներգրավվածության պարագայում կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչի մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը: