Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Նախարարին «գրված» տեքստ էին տվել

    Նախարարին «գրված» տեքստ էին տվել

    22.05.2013| 19:15
    Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Երբ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գյուղնախարարին կոնկրետ հարց ուղղեց կարկուտի հասցրած վնասների և տարվա բերքի չափերի մասին, Սերգո Կարապետյանը, թղթապանակից ելույթի տեքստը հանելով, մոտեցավ ամբիոնին: Իսկ ելույթը, փաստորեն, ընդհանրապես հարցին չէր առնչվում:
  • Նախկին վարչապետը` գործող վարչապետին

    Նախկին վարչապետը` գործող վարչապետին

    22.05.2013| 18:06
    ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ առաջարկեց հետ գնալ տասնհինգ տարով և հիշեցրեց, որ առաջին վաուչերացումից հետո երեք հազար մարդ դարձավ «սեփականատեր»:
  • Ինչ «խորհուրդ» ունեն վարչապետին կից խորհուրդները

    Ինչ «խորհուրդ» ունեն վարչապետին կից խորհուրդները

    22.05.2013| 18:05
    ԱԺ -կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իր տարակուսանքը հնչեցրեց այն փաստի առնչությամբ, որ կառավարությանն առընթեր քսանմեկ խորհուրդները ղեկավարվում են վարչապետի կողմից: Նա հերթով թվարկեց մի քանի խորհուրդներ, որոնք մի քանի ամիսը մեկ հրավիրել են նիստեր, սակայն դրանց արդյունավետությունն անհայտ է մնում հանրությանը:
  • «Կառավարությունն իր հոր տնից չի բերել ճգնաժամը»

    «Կառավարությունն իր հոր տնից չի բերել ճգնաժամը»

    22.05.2013| 13:22
    Երեկվա խիստ քննադատությունից հետո այսօր ԱԺ-ում հակագրոհի օր էր, գործի էին անցել հանրապետականները: «Այստեղ լսեցինք, ինչպես ընդդիմության մեծերից մեկը կասեր, քաղաքական շուլուխներ, նիհիլիզմի տարրեր, քննադատութուն, որը որևէ կապ չուներ մեր իրականության հետ և ելույթներ, որոնք լցված էին միայն ու միայն չարությամբ: Բայց այդպես է կարգն աշխարհի: Իշխանությունը ներկայացնում է իր արածը, ընդդիմությունը` քննադատում»,-հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ ընդդիմադիրներից «այլընտրանքային ծրագիր» չլսեց:
  • Մինչև յոթ տարեկան երեխաների բուժծառայությունն անվճար է

    Մինչև յոթ տարեկան երեխաների բուժծառայությունն անվճար է

    21.05.2013| 18:13
    Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե այսուհետ մինչև յոթ տարեկան երեխաների բժշկական ծառայությունը լինելու է վճարովի, ինչը լուրջ անհանգստություն էր առաջացրել հանրության շրջանում:
  • «Ապացուցեք, որ ամենավատը չեք»

    «Ապացուցեք, որ ամենավատը չեք»

    21.05.2013| 15:52
    «ՀՀԿ-ի մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչը իր ելույթներից մեկում ասաց, որ ձեզնից լավը չկա: Նա ասաց, որ մենք ամենալավը չենք, բայց մեզնից լավը չկա: Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է: Հավանաբար, կառավարությունն այս խոսքերը շատ լուրջ է ընդունել»,-այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, հավելելով . «Դա կլասիկ գրիգորիչական շուլուխ ա եղել: Լուրջ մի ընդունեք: Դուք չեք ամենալավը: Ապացուցեք, որ դուք ամենավատը չեք»:
  • Մեկնարկում է Քերիի մերձավորարևելյան այցը

    Մեկնարկում է Քերիի մերձավորարևելյան այցը

    21.05.2013| 13:34
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սկսում է իր այցելությունները Մերձավոր Արևելք, որի ընթացքում նա կփորձի կոչ անել Սիրիայի հակամարտող կողմերին սկսել խաղաղ բանակցությունները։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արդեն իսկ մերժել է ընդդիմության հետ խաղաղ բանակցությունների գաղափարը՝ ասելով, որ վերջիններս պատրաստ չեն դրան։
  • Գյուղացիներին «մխիթարեցին»

    Գյուղացիներին «մխիթարեցին»

    20.05.2013| 20:50
    Կարկտահարությունից տուժած գյուղերի ճարահատյալ բնակիչները այսօր որոշել էին բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի առաջ, բայց նրանք մայրաքաղաք չհասան, փոխարենն Արմավիր տանող գլխավոր ճանապարհին նրանց հետ հանդիպման եկան գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
  • Շվեդիայում էլ դեսպանատուն կունենանք

    Շվեդիայում էլ դեսպանատուն կունենանք

    20.05.2013| 18:11
    ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը քառօրյա նիստերի առաջին օրը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե կառավարությունը պատրաստվու՞մ է նոր դեսպանատներ բացել արտերկրում:
  • Պայթյունների ալիք՝ Իրաքում

    Պայթյունների ալիք՝ Իրաքում

    20.05.2013| 16:15
    Իրաքում ավելի քան 37 մարդ է մահացել երկրի հարավային և կենտրոնական հատվածներում ահաբեկչական ալիքից։ Պայթյունների մեծ մասը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաղդադում։