Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայերի ցեղասպանությունը և հոլոքոստը

Հայերի ցեղասպանությունը և հոլոքոստը
12.06.2012 | 01:05

Հրեաները չեն ընդունում հայոց ցեղասպանությունը, բայց ամեն անգամ ցցուն ձևով նշում են իրենց հոլոքոստը` 6 միլիոն հրեաների սպանդը: Անկեղծ ասած, թե որտեղից են վերցրել այդ 6 միլիոնը, այնքան էլ կարևոր չէ, եթե այն լիներ 3 կամ 2 միլիոնի սահմաններում, դրանից հրեա ժողովրդի վիշտը թեթևանալո՞ւ էր: Մոտ մեկ միլիոն խաղաղ բելառուս է ոչնչացվել, բայց այն երբե՛ք չի ներկայացվել որպես ցեղասպանություն, թեպետ հանուն ճշմարտության պիտի ասել, որ Հիտլերը բելառուսներին երբևէ ժողովուրդ չի համարել և հաճույքով է արտահայտվել «այդ բջերին ոչնչացնելու» մասին: Էն էլ նշենք, որ, ի տարբերություն ամենուրեք կատարվող հրեական որսի, բելառուսներին ոչնչացրել են իրենց իսկ հայրենի հողում: Հրեաները հոլոքոստը համարում են բացառիկ երևույթ և չեն ցանկանում ընդունել ուրիշ ազգերի, այդ թվում նաև` հայերիս ցեղասպանությունը:
Հրեային սպանել են ազգային պատկանելության համար, ընդունում եմ, սպանել են նրա ունեցվածքը վերցնելու համար, ընդունում եմ, ապագա պատերազմում գերմանական կապիտալը անկախ դարձնելու համար: Ընդունում եմ: Հային սպանել են ազգային պատկանելության համար, փաստ է, ունեցվածքը խլելու համար, փաստ է: Հայկական կապիտալը ծառայում էր Թուրքիայի զարգացմանը: Տարբերությունը ո՞րն է: Հային սպանել են հիմնականում նրա հայրենիքը խլելու համար, նրա հողը թուրքացնելու, նրա կրոնը ոչնչացնելու համար: Փաստ է: Ո՞րն է բացառիկ: Ֆաշիստական Գերմանիան հրեային չի սպանել նրա հայրենիքը խլելու, նրա կրոնը ոչնչացնելու համար: Հիտլերը կազմակերպել էր հրեաների ջարդը նաև անձնական հակակրանքից ելնելով և իր գրքում հիմնավորել է հրեաներին սպանելու գաղափարը: Թուրք պարագլուխները, անձնական որևէ հակակրանք չեն ունեցել հայերի նկատմամբ, հայերից և ոչ մեկը որևէ տեղ, որևէ ընտրությունում Թալեաթին, Էնվերին չի խաբել, ավելին` սուլթան Համիդին տապալելու համար հայերն ակտիվորեն օգնել են երիտթուրքերին: Հիտլերի իշխանության գալուն հրեաները ոչ միայն չեն աջակցել, գուցե և խանգարել են նրան:
Հրեաները չեն կարող նշել որևէ դեպք, երբ իրենց քշել են անապատով, սովամահ են արել, կամ երեխայի, ամուսնու մոտ բռնաբարել են մորը, կնոջը: Կամ երեխայի սեռը որոշելու համար գերմանացի զինվորները գրազ են եկել և պատռել հղի կնոջ արգանդը: Ֆաշիստ զինվորը կդատապարտվեր մահվան, եթե նա բռնաբարեր հրեա կնոջը: Բերեմ մեկ օրինակ: «Ավազակախումբը» իտալական ֆիլմում գերմանացի դասալիքների պարագլխին դուր է գալիս գերի վերցված բազմազգ խմբից մի համակրելի հրեա կին: Խմբին ազատելու, չոչնչացնելու պայմանով պարագլուխն առաջարկում է այդ հրեա կնոջը քնել իր հետ, ինչն առանց պայմանի էլ նա կարող էր անել: Սակայն գերմանացի դասալիքն ասում է` ես գերմանացի եմ, արիացի, ես չեմ կարող բռնաբարել: Միայն կամավոր տրվելու դեպքում: Խնդրեմ, սա էլ հոլոքոստի բացառիկությունը:
Ասածս կարող է հաստատել այդ թեմայով նկարահանված ցանկացած ֆիլմ: Ես չեմ տեսել որևէ երկրում արտադրված որևէ ֆիլմ, որտեղ ցուցադրվեր հրեաների թալանի նպատակով գերմանացի ժողովրդի կազմակերպած սպանդ: Հայերի սպանդը կազմակերպվել է ոչ միայն պետականորեն, այլև դրան ակտիվ օգնել են թուրք, չեչեն, քուրդ հրոսակներն իրենց ողջ դաժանությամբ: Ո՞րն է բացառիկ: Գերմանացիները պետականորեն (դրա համար էլ ասում ենք Գերմանիայի ֆաշիստական կառավարությունը) կառուցել են հատուկ գազախցեր, վառարաններ, մարդ ոչնչացնելու հատուկ կառույցներ: Հրեային սպանել են քաղաքակիրթ ձևով, ժպտալով, իսկ հայերին նաև նախամարդու բութ գործիքով, շիկացած շամփուրով: Ո՞րն է բացառիկ:
Թող հրեաները ցույց տան որևէ դեպք, պատմվածք, վեպ, բանաստեղծություն, որում գերմանացի զինվորը (էլ չեմ ասում գերմանացին ընդհանրապես) մերկացրել է հրեուհիներին, ստիպել պարել կրակի շուրջը, ձաղկել, տրորել է նրա արժանապատվությունը, բռնաբարել և վերջում մերկ-մերկ կրակը նետել: Չկա՛, չի՛ եղել: Ո՛չ ֆաշիստ զինվորը, ո՛չ էլ գերմանացի տղամարդը դրան հակված չեն եղել: Ո՞րն է այստեղ հոլոքոստի եզակիությունը: Իսկ թուրքը, քուրդը, չեչենը (և՛ հրոսակը, և՛ զինվորը) որևէ սահման չեն թողել իրենց վայրենի ցանկությունները լիարժեք դարձնելու համար: Նշածիս մեջ ո՞րն է ավելի բացառիկ: Գերմանացի ժողովուրդը զանգվածաբար չի մասնակցել հրեաների թալանին, սպանդին: Կարելի է անվերջ շարունակել և հիմնավորել, որ որևէ օրինակով եզակի չէ: Եվ ստորություն է սահման դնել որակյալ կամ անորակ սպանելու, թալանելու, ոչնչացնելու միջև: Հոլոքոստը որևէ առավելություն չունի ցանկացած որևէ ցեղասպանության նկատմամբ: Մարդկային վիշտը չի կարող լինել բացառիկ և ոչ բացառիկ: Մեկ մարդու վիշտն անգամ համամարդկային է, էլ չասած` մեկ ազգի վիշտը:
Ստորություն է, երբ շահարկում ես քո վիշտը, հանուն քո շահի թմբկահարում ես այն աշխարհով մեկ և ցանկանում ես ցուցադրել քո բացառիկությունը: Հրեաները թալանել են գերմանացի մի քանի սերնդի և շարունակում են իրենցը: Ո՞րն է բացառիկ: Գերմանացին ասել է մեղա, բայց չի պրծել հրեայից: Իսկ թուրքը ոչ միայն լռում է, այլև շարունակում է իր ոչնչացման և հերքման քաղաքականությունը: Ո՞րն է բացառիկ: Դարեր շարունակ, դեռ հին ժամանակներից, հրեաները ցանկացել են միշտ ցուցադրել իրենց բացառիկությունը, այդ բացառիկության դիրքերից սպանեցին Աստծո որդուն, որի համար դարեր շարունակ դարձան հալածական, անցան Գողգոթան և նույն Աստծո կամքով վերագտան իրենց հայրենիքը, բայց այսօր կարծես մոռացել են և՛ Աստծուն, և՛ այդ ամենը, և ուրիշ ազգերի վշտին, նրանց գոյությանը նայում են, որքան էլ զարմանալի լինի, Հիտլերի աչքերով, Հիտլերի նման: Այն էլ ավելացնեմ, որ ոչ մի ազգ չի ծառայել, ուղղորդել Հիտլերին` հրեաների հոլոքոստը կազմակերպելու: Իսկ սիոնիստները ոչ միայն ուղղորդել են (սկսած Աբդուլ Համիդի ժամանակներից), այլև ծագումով շատ դեմոն հրեաներ են եղել երիտթուրքերի մեջ: Աստծո կամքով հրեաները ստացան այն, ինչ նրանք արեցին հայերի համար:
Հոլոքոստը ոչնչով բացառիկ չէ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 6680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ