Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վավերացնե՞լ, թե՞ չվավերացնել

Վավերացնե՞լ, թե՞ չվավերացնել
21.07.2019 | 23:45

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկումները «Իմ քայլը» խմբակցության համար իսկական գլխացավանք են դարձել։ Մի մասը դրա ակտիվ քարոզիչն է, մյուս մասը, այսպես ասած, պահպանողականները, որոնց թիվը քիչ է, դեմ են այդ կոնվենցիային։

Խմբակցությունում այս հարցում արմատապես տարբեր դիրքորոշումներ կան, բայց բնականաբար բոլորն իրենց տեսակետը կանտեսեն և կենթարկվեն Նիկոլ Փաշինյանի հրահանգին։ Ինչպես նա որոշի, այդպես էլ կվարվեն կոնվենցիայի հետ։ Ողջ հարցն էլ այն է, որ Փաշինյանն էլ չգիտի՝ ինչպես անել, որ դրսից պարտադրված այդ կոնվենցիան վավերացնել, բայց հասարակության դժգոհության և ընդվզման հերթական մեծ ալիքի համար առիթ չստեղծել։ Իսկ որ դրա վավերացմանը մեծ թվով մարդիկ են դեմ, գաղտնիք չէ։ Այսինքն, իշխանություններին լուրջ ճակատամարտ է սպասվում, եթե այդուհանդերձ, որոշեն գնալ ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ճանապարհով։

Այսպես թե այնպես, երբ հերթը հասնի ԱԺ-ի վավերացմանը, կրքերն ավելի բուռն կլինեն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ