Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թունիսը նոր նախագահ ունի

Թունիսը նոր նախագահ ունի
18.10.2019 | 14:07

Անկախ թեկնածու Քայիս Սայիդը, որը քվեարկության երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների 72 տոկոսը, ընտրվել է Թունիսի նախագահ, հայտարարել է Ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովը (ԸԲԱՀ), որը կատարում է Թունիսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները:


Պետության բարձրագույն պետական պաշտոնին հավակնում էին քվեարկության առաջին փուլում առավել մեծ թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ Սայիդը և «Թունիսի սիրտը» կուսակցության նախագահ, մեդիամագնատ Նաբիլ Քարուին, որ քվեարկությունից առաջ ազատ էր արձակվել բանտից, որտեղ հայտնվել էր կոռուպցիայի և ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներով:

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ