Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Թրամփը զարմացրել է Մատարելային

Թրամփը զարմացրել է Մատարելային
18.10.2019 | 14:12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Սերջիո Մատարելայի հետ հանդիպմանը հայտարարել է. «ԱՄՆ-ին և Իտալիային միավորում է մշակութային և քաղաքական ընդհանրությունը՝ հազարավոր տարիներ, Հին Հռոմի ժամանակներից»:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ