Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսկ պա­տե­րազ­մում կռ­վում են մինչև վերջ

Իսկ պա­տե­րազ­մում կռ­վում են մինչև վերջ
05.11.2019 | 00:05

Ինչ­պես ար­դեն հայտ­նի է, Ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան «Կամք» հա­սա­րա­կա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը նո­յեմ­բե­րի 1-ին ժա­մը 10-ից Ազ­գա­յին ժո­ղո­վի շեն­քի դի­մաց բո­ղո­քի մի­ջո­ցա­ռում էր կազ­մա­կեր­պել ընդ­դեմ Եվ­րո­պա­յի խոր­հր­դի Կա­նանց նկատ­մամբ բռ­նու­թյան և ըն­տա­նե­կան բռ­նու­թյան դեմ պայ­քա­րի հար­ցե­րով փոր­ձա­գի­տա­կան խմ­բի (GREVIO/ԳՐԵ­ՎԻՈ) ան­դամ­նե­րի ու խմ­բի ղե­կա­վար Մ. Նաու­դիի, Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Վե­րո­նի­կա Բել­կո­վա­յի, ԵԽ Մար­դու ի­րա­վունք­նե­րի և գեն­դե­րա­յին հար­ցե­րի գրա­սե­նյա­կի ղե­կա­վա­րի, ինչ­պես նաև ԱԺ պե­տա­կան-ի­րա­վա­կան, ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և հան­րա­յին հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիս­տի, որն իր օ­րա­կար­գում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը հաս­նե­լու և կոն­վեն­ցիա­յին նվիր­ված հար­ցերն ու­ներ: «Կամ­քը» հան­դես էր գա­լիս Հա­յաս­տա­նում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը հաս­նե­լու հի­շյալ եվ­րո­պա­ցի պաշ­տո­նյա­նե­րի նպա­տա­կադր­ման և, ընդ­հան­րա­պես, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման դեմ:


Բո­ղո­քի մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­ներն այ­նու­հետև եր­թով շարժ­վե­ցին դե­պի ՀՀ կա­ռա­վա­րու­թյան շենք, որ­տեղ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի նս­տա­վայ­րի դի­մաց ի­րենց վճ­ռա­կան խոսքն ա­սե­լուց հե­տո ըն­թա­ցան Երևա­նում Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գրա­սե­նյակ, ի­րենց բո­ղո­քի մի­ջո­ցա­ռու­մը շա­րու­նա­կե­ցին այն­տեղ: Հա­յաս­տա­նում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը հաս­նե­լու նպա­տա­կով հի­շյալ պատ­վի­րա­կու­թյան այ­ցի, Երևա­նում Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գրա­սե­նյա­կի, ինչ­պես նաև կոն­վեն­ցիան վա­վե­րաց­նե­լու ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի մտադ­րու­թյան դեմ ի­րենց բո­ղոքն ար­տա­հայ­տե­լու, նրանց ի­րենց հա­մա­պա­տաս­խան ու­ղերձ­նե­րը հղե­լու նպա­տա­կով, ո­րոշ ժա­մա­նակ անց Երևա­նում Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գրա­սե­նյա­կի մոտ ե­կան նաև այլ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի, քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ: Նկա­տի ու­նե­նանք, որ շր­ջա­նառ­վող լու­րե­րի հա­մա­ձայն, կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը կնե­րառ­վի ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի 2020 թ. գար­նա­նա­յին նս­տաշր­ջա­նի օ­րա­կարգ:


Ըն­դգ­ծե­լով, որ Ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան «Կամք» հա­սա­րա­կա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը, ընդ­հան­րա­պես այդ­տեղ գտն­վող­նե­րը հան­դես են գա­լիս ար­դեն 57 000-ից ա­վե­լի քա­ղա­քա­ցի­նե­րի ա­նու­նից, ո­րոնք ստո­րագ­րել են ընդ­դեմ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման, հի­շյալ նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­կար­գող խոր­հր­դի ան­դամ Ար­թուր Ա­րա­մյանն իր խոսքն ուղ­ղե­լով շեն­քում նս­տած եվ­րո­պա­կան պաշ­տո­նյա­նե­րին, ա­սաց, որ սա մեր հողն է, մեր հայ­րե­նի­քը, և մենք ենք ո­րո­շե­լու, թե ինչ կոն­վեն­ցիա պետք է մեր եր­կիրն ըն­դու­նի, ինչ ըն­տա­նե­կան մո­դե­լով և, առ­հա­սա­րակ, ինչ ար­ժե­հա­մա­կար­գով մենք պետք է ապ­րենք:
Ի դեպ, սա վե­րա­բե­րում է նաև բո­լոր նրանց (կազ­մա­կեր­պու­թյուն­ներ թե ան­հատ­ներ), ով­քեր դեմ կգ­նան հա­յոց ազ­գա­յին գո­յու­թյան ձևե­րի պահ­պան­մա­նը, հայ­կա­կան ար­ժեք­նե­րին, մեր ար­ժե­հա­մա­կար­գին:


«Հա­նուն սո­ցիա­լա­կան ար­դա­րու­թյան» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Ար­ման Ղու­կա­սյա­նը մեր հայ­րե­նա­կից­ներն կոչ ա­րեց պատ­րաստ լի­նել յու­րա­քան­չյուր պա­հի կանգ­նե­լու ոտ­քի և «ո՛չ» ա­սե­լու Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յին, ի­րենց իսկ ըն­տա­նիք­նե­րի քայ­քայ­մա­նը, հայ ըն­տա­նի­քի ա­վան­դա­կան մո­դե­լի ա­ղարտ­մա­նը, «ո՛չ» ա­սե­լու բո­լոր նրանց, ով­քեր ու­զում են ոչն­չաց­նել հա­յի ինք­նու­թյու­նը, չեն ու­զում, որ հայ ազ­գը լի­նի ա­մուր և, ընդ­հան­րա­պես, լի­նի քար­տե­զի վրա, կոչ ա­րեց պատ­րաստ լի­նել պայ­քար մղե­լու, պաշտ­պա­նե­լու մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րը:
«2018 թվա­կա­նի մա­յիս ամ­սից սկ­սած, ա­վան­դա­կան ըն­տա­նե­կան ար­ժե­հա­մա­կար­գի դեմ ուղղ­ված գոր­ծըն­թաց­նե­րը մտել են եզ­րա­փա­կիչ փուլ,- հան­դես գա­լով «Ո՛չ Ստամ­բու­լին, ո՛չ այ­լա­սեր­մա­նը» նա­խա­ձեռ­նու­թյան հայ­տա­րա­րու­թյամբ, իր ե­լույ­թում ա­սաց նշ­ված նա­խա­ձեռ­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Հայկ Այ­վա­զյա­նը:- Դեռևս 2019 թվա­կա­նի մա­յի­սի 9-ին ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րար Զա­րու­հի Բա­թո­յա­նը հայ­տա­րա­րեց, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի շու­տա­փույթ վա­վե­րա­ցումն ի­րենց օ­րա­կար­գում է։ Իսկ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան 16.05.2019 թ. թիվ 650-Լ ո­րոշ­ման 1-ին հա­վել­վա­ծի 11-րդ կե­տով, որ­պես Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մանն ուղղ­ված քայ­լե­րի ի­րաց­ման վերջ­նա­ժամ­կետ, նա­խա­տես­ված էր 2019 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 2-րդ տաս­նօ­րյա­կը: Ժո­ղովր­դա­կան ճնշ­մամբ կա­ռա­վա­րու­թյու­նը հե­տաձ­գեց Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը, սա­կայն չի հրա­ժար­վել այն մոտ ա­պա­գա­յում վա­վե­րաց­նե­լու մտադ­րու­թյու­նից։


Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի պաշ­տո­նա­կան ան­վա­նումն է` «Կա­նանց նկատ­մամբ բռ­նու­թյան և ըն­տա­նե­կան բռ­նու­թյան կան­խար­գել­ման և դրա դեմ պայ­քա­րի մա­սին Եվ­րո­պա­յի Խոր­հր­դի կոն­վեն­ցիա»:
Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի (այ­սու­հետ՝ Կոն­վեն­ցիա) վտանգ­ներն են.
․ Կոն­վեն­ցիան սահ­մա­նում է, որ բա­ցի մար­դու կեն­սա­բա­նա­կան սե­ռից, կա­րող է լի­նել նաև սո­ցիա­լա­պես կա­ռուց­ված այլ սեռ, ո­րը կա­րող է չհա­մա­պա­տաս­խա­նել ծնն­դյան փաս­տով նրա կեն­սա­բա­նա­կան սե­ռի հետ։
․ Կոն­վեն­ցիա­յի ի­մաս­տով ԼԳԲՏ (լես­բի, գեյ, բի­սեք­սուալ, տրանս­գեն­դեր) ան­ձինք կա­րող են հա­մար­վել ըն­տա­նե­կան բռ­նու­թյան զո­հեր, այ­սինքն` ԼԳԲՏ ան­ձինք կա­րող են նե­րառ­վել Կոն­վեն­ցիա­յում սահ­ման­ված ըն­տա­նե­կան միա­վո­րի կամ զու­գըն­կեր­ներ հաս­կա­ցու­թյան ներ­քո:
․ Կոն­վեն­ցիան պար­տադ­րում է, որ մաս­նա­կից պե­տու­թյուն­նե­րը պետք է անհ­րա­ժեշտ մի­ջոց­ներ ձեռ­նար­կեն, որ­պես­զի ար­մա­տա­խիլ ար­վեն այն նա­խա­պա­շար­մունք­նե­րը, սո­վո­րույթ­նե­րը, ա­վան­դույթ­նե­րը և մյուս բո­լոր այն երևույթ­նե­րը, ո­րոնք հիմն­ված են կա­նանց և տղա­մարդ­կանց կարծ­րա­տի­պա­յին դե­րա­բա­ժան­ման գա­ղա­փա­րի վրա։
Միա­սե­ռա­կան­ներն ու ի­րենց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան­ներն ըն­տա­նի­քում տղա­մար­դու և կնոջ ա­վան­դա­կան դե­րա­բա­ժա­նու­մը հա­մա­րում են կարծ­րա­տիպ, ո­րը, ըստ ի­րենց, պետք է կոտր­վի։
․ Կոն­վեն­ցիան պար­տադ­րում է, որ պե­տու­թյուն­նե­րը պետք է անհ­րա­ժեշտ քայ­լեր ձեռ­նար­կեն, որ­պես­զի պաշ­տո­նա­կան ու­սում­նա­կան ծրագ­րե­րում և կր­թա­կան բո­լոր մա­կար­դակ­նե­րում ընդգրկվեն կա­նանց և տղա­մարդ­կանց միջև հա­վա­սա­րու­թյան, կարծ­րա­տի­պե­րից զերծ գեն­դե­րա­յին դե­րե­րի թե­մա­նե­րով ու­սում­նա­կան նյու­թեր։


Սա նշա­նա­կում է, որ Կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից հե­տո դպ­րո­ցա­կան ու­սում­նա­կան ծրագ­րե­րում կա­րող են ընդգրկվել այն­պի­սի ու­սում­նա­կան թե­մա­ներ, ո­րոնց մի­ջո­ցով ե­րե­խա­նե­րին կքա­րոզ­վի, որ բա­ցի ծնն­դյան փաս­տով կեն­սա­բա­նա­կան սե­ռից, գո­յու­թյուն ու­նի նաև ձեռք­բե­րո­վի սեռ, ըն­տա­նի­քի ա­վան­դա­կան մո­դե­լը կարծ­րա­տիպ է, իսկ միա­սե­ռա­կա­նու­թյու­նը՝ նորմ։
Հա­յաս­տա­նում Կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման դեմ ա­ռայ­սօր հան­դես են ե­կել Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցին, ՀՀ փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի ան­դամ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյու­նը, ՀՀ Հան­րա­յին խոր­հուր­դը, քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­ներ, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ, մտա­վո­րա­կան­ներ, ման­կա­վարժ­ներ, հո­գե­բան­ներ։
Անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում նշել, որ 2011 թվա­կա­նից ի վեր, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան ստո­րագ­րել, բայց մինչ օրս չեն վա­վե­րաց­րել Մեծ Բրի­տա­նիան, Բուլ­ղա­րիան, Չե­խիան, Լիտ­վան, Լատ­վիան, Հուն­գա­րիան, Սլո­վա­կիան, Լիխ­տեյ­նշ­տայ­նը, Մոլ­դո­վան, ՈՒկ­րաի­նան, իսկ ըն­դան­րա­պես չեն ստո­րագ­րել Ռու­սաս­տանն ու Ադր­բե­ջա­նը: Ա­վե­լին, Բուլ­ղա­րիա­յի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան ճա­նա­չել է հա­կա­սահ­մա­նադ­րա­կան:
2018 թվա­կա­նից սկ­սած, ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­ցա­սա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­ներ են տվել մի շարք օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րին, ո­րոն­ցով Հա­յաս­տա­նում կար­գել­վեին միա­սեռ ա­մուս­նու­թյուն­նե­րը, միա­սեռ զույ­գե­րի կող­մից ե­րե­խա­նե­րի որ­դեգ­րու­մը, ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում միա­սե­ռա­կա­նու­թյան քա­րո­զը։


Այս­պես.
․ 2018 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 25-ի նիս­տում ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը բա­ցա­սա­կան եզ­րա­կա­ցու­թյուն տվեց «Ե­րե­խա­յի ի­րա­վունք­նե­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու օ­րեն­քի նա­խագ­ծին, ո­րով կար­գել­վեր միա­սե­ռա­կա­նու­թյան քա­րոզ­չու­թյունն ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում։
․ 2019 թվա­կա­նի հու­նի­սի 13-ին ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը բա­ցա­սա­կան եզ­րա­կա­ցու­թյուն տվեց ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու օ­րեն­քի նա­խագ­ծին, ո­րով սահ­ման­վում էր պա­տիժ 16 տա­րին չլ­րա­ցած ան­ձանց շր­ջա­նում ոչ ա­վան­դա­կան սե­ռա­կան կողմ­նո­րո­շում քա­րո­զե­լու հա­մար:
․ 2019 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 10-ի նիս­տում ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը բա­ցա­սա­կան եզ­րա­կա­ցու­թյուն տվեց միա­սե­ռա­կան­նե­րի և սե­ռա­փոխ ան­ձանց կող­մից ե­րե­խա որ­դեգ­րե­լը և միա­սեռ ա­մուս­նու­թյուն­ներն ար­գե­լող` Ըն­տա­նե­կան օ­րենս­գր­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու օ­րեն­քի նա­խագ­ծե­րին։


Միա­սե­ռա­կան զույ­գե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյանն է ուղղ­ված նաև 2019 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 17-ին ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյան կող­մից հրա­պա­րակ­ված «Ըն­տա­նի­քում բռ­նու­թյան կան­խար­գել­ման, ըն­տա­նի­քում բռ­նու­թյան են­թարկ­ված ան­ձանց պաշտ­պա­նու­թյան և ըն­տա­նի­քում հա­մե­րաշ­խու­թյան վե­րա­կան­գն­ման մա­սին» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ և լրա­ցում­ներ կա­տա­րե­լու մա­սին» ՀՀ օ­րեն­քի նա­խա­գի­ծը, ո­րով ՀՀ ի­րա­վա­կան դաշտ է մտց­վում «զու­գըն­կեր» հաս­կա­ցու­թյու­նը, ո­րը սահ­ման­վել է որ­պես միևնույն ան­ձի հետ մտե­րիմ (այդ թվում՝ ին­տիմ) հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ գտն­վող անձ։ Սա նշա­նա­կում է, որ միա­սեռ զույ­գե­րի միջև տե­ղի ու­նե­ցած բռ­նու­թյու­նը ո­րակ­վե­լու է որ­պես բռ­նու­թյուն ըն­տա­նի­քում։


Հաշ­վի առ­նե­լով վե­րոգ­րյալ ի­րո­ղու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք ան­նա­խա­դեպ ագ­րե­սիվ և թշ­նա­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու և Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի դեմ, փաս­տում ենք, որ ՀՀ ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րը լծ­վել են միա­սե­ռա­կա­նու­թյան ա­նար­գել քա­րո­զի, ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում այ­լա­սե­րում­նե­րը որ­պես նորմ սեր­մա­նե­լու, հա­սա­րա­կա­կան կյան­քի բո­լոր ո­լորտ­նե­րում այլ սե­ռա­կան կողմ­նո­րո­շում և գեն­դե­րա­յին ինք­նու­թյուն ու­նե­ցող կամ, այս­պես կոչ­ված, ԼԳԲՏ ան­ձանց լայն և ար­տո­նյալ ի­րա­վունք­նե­րի օ­րեն­սդ­րա­կան ամ­րագր­ման գոր­ծին։


ՈՒս­տի կոչ ենք ա­նում հա­սա­րա­կա­կան և քա­ղա­քա­կան բո­լոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին, ՀՀ ար­ժա­նա­պա­տիվ և գի­տա­կից քա­ղա­քա­ցի­նե­րին` միա­նալ «Ո՛չ Ստամ­բու­լին, ո՛չ այ­լա­սեր­մա­նը» նա­խա­ձեռ­նու­թյա­նը` հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին, հոգևոր և ա­վան­դա­կան ըն­տա­նե­կան ար­ժե­հա­մա­կար­գի դեմ ուղղ­ված սպառ­նա­լիք­նե­րի չե­զո­քաց­ման նպա­տա­կով»:


Հայկ Այ­վա­զյանն ըն­դգ­ծեց, որ նա­խա­ձեռ­նու­թյու­նը բաց է ստո­րագր­ման հա­մար, բո­լոր այն կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ո­րոնք կի­սում են այս հայ­տա­րա­րու­թյան դրույթ­նե­րը, կա­րող են միա­նալ նա­խա­ձեռ­նու­թյա­նը, որ­պես­զի միաս­նա­կան ձևով Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի դեմն առ­նեն:
«Ես այս­տեղ ներ­կա­յաց­նում եմ «Ա­զա­տագ­րում» շար­ժու­մը, մեր շարժ­ման ա­նու­նից ու­զում եմ հայտ­նել հետևյա­լը. ե­թե եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րը` Եվ­րա­միու­թյու­նը, Եվ­րո­պա­յի խոր­հուր­դը, շա­րու­նա­կեն Հա­յաս­տա­նի և հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­նել ար­ժե­հա­մա­կար­գա­յին ագ­րե­սիա և ին­տեր­վեն­ցիա, մեզ այլ բան չի մնա ա­նե­լու, քան հայ­տա­րա­րել հա­մա­հայ­կա­կան շար­ժում` Հա­յաս­տա­նը եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի ան­դա­մակ­ցու­թյու­նից դուրս հա­նե­լու և Եվ­րո­պա­կան միու­թյան հետ կնք­ված ընդ­լայն­ված գոր­ծըն­կե­րու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը չե­ղար­կե­լու նպա­տա­կով,- իր խոս­քը շա­րու­նա­կե­լով, ա­սաց Հայկ Այ­վա­զյա­նը: -Իսկ եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րի բո­լոր ղե­կա­վար­նե­րին հայ­տա­րա­րե­լու ենք ան­ցան­կա­լի անձ և պա­հան­ջե­լու ենք, որ նրանք դուրս դր­վեն Հա­յաս­տա­նից»:


Նշենք նաև, որ Երևա­նում Եվ­րո­պա­յի խոր­հր­դի գրա­սե­նյա­կի ղե­կա­վա­րը կամ որևէ ներ­կա­յա­ցու­ցիչ այդ ամ­բողջ ըն­թաց­քում դուրս չե­կավ շեն­քից` բողո­քի մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րին որևէ բա­ցատ­րու­թյուն տա­լու, նա­խընտ­րեց մնալ ոս­տի­կա­նու­թյան հոծ շար­քե­րով ար­գե­լա­փակ­ված «Է­րե­բու­նի Պլա­զա բիզ­նես կենտ­րոն»-ի շեն­քում, ո­րի 6-րդ հար­կում գտն­վում է վե­րոն­շյալ գրա­սե­նյա­կը: Փա­շի­նյա­նա­կան ժո­ղովր­դա­վար իշ­խա­նու­թյունն այս­տեղ էր կենտ­րո­նաց­րել ոս­տի­կա­նու­թյան չորս ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ծա­ռա­յող­նե­րի:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 5178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ