Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայկ Մա­րու­թ­յա­նը մի վատ գոր­ծե­լաոճ է որ­դեգ­րել. եր­բեք չի ա­սում ընդ­դի­մու­թ­յա­նը՝ դուք ճիշտ եք»

«Հայկ Մա­րու­թ­յա­նը մի վատ գոր­ծե­լաոճ է որ­դեգ­րել. եր­բեք չի ա­սում ընդ­դի­մու­թ­յա­նը՝ դուք ճիշտ եք»
10.12.2019 | 01:14

Երևան­ցի­նե­րի 80 տո­կոս վս­տա­հու­թյան քվեով մեկ տա­րուց ա­վե­լի քա­ղա­քա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­նող Հայկ Մա­րու­թյա­նը դեռ չի ա­րել այն բե­կում­նա­յին քայ­լե­րը, ո­րոնց մա­սին իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րե­րին վե­րամ­բարձ տո­նով հայ­տա­րա­րում էր։ Մեկ տար­վա ըն­թաց­քում հա­զիվ հնա­րա­վոր ե­ղավ իր իսկ պաշ­տո­նա­վար­ման շր­ջա­նում աղ­բից խեղդ­վող քա­ղա­քում քիչ թե շատ մաք­րու­թյուն հաս­տա­տել։ Բայց դա էլ ու­ղեկց­վեց «Սա­նի­թեք» ըն­կե­րու­թյան ար­բիտ­րա­ժա­յին դա­տա­րան դի­մե­լու մտադ­րու­թյամբ։ Ի դեպ, նա­խօ­րեին ըն­կե­րու­թյու­նը տե­ղե­կաց­րել էր, որ նո­յեմ­բե­րին լրա­ցել է նա­խաար­բիտ­րա­ժա­յին գոր­ծըն­թա­ցի շր­ջա­նա­կում ՀՀ կա­ռա­վա­րու­թյա­նը հաս­ցեագր­ված ար­բիտ­րա­ժա­յին վե­ճի մա­սին ծա­նուց­մանն ար­ձա­գան­քե­լու ժամ­կե­տը: Կա­ռա­վա­րու­թյու­նը որևէ կերպ չի ար­ձա­նա­գան­քել ծա­նուց­մա­նը և որևէ պա­տաս­խան չի ներ­կա­յաց­րել այդ կա­պակ­ցու­թյամբ: Մյուս կող­մից էլ` Հայկ Մա­րու­թյա­նը հայ­տն­վել է աղմ­կոտ խն­դիր­նե­րի տի­րույ­թում, նախ` «Կա­մազ­նե­րի» նվի­րատ­վու­թյան գաղտ­նի ըն­թա­ցա­կար­գը, կի­րա­կի օ­րով շեյ­խե­րի և Մա­րու­թյա­նի «ան­հա­վա­նա­կան ար­կած­նե­րը» քա­ղա­քա­պե­տա­րա­նում, նա­խա­տո­նա­կան մեծ ծախ­սե­րը և այլն։ Այլ խոս­քով, կա աղ­մուկ, չկա գործ։ Ի մի­ջի այ­լոց, շեյ­խե­րի պատ­մու­թյու­նը ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը դեռ «տաք» է պա­հում։ Ե­րեկ նա նշել է. «Հիմ­նա­կան հար­ցը թո­ղած՝ ին­չի մա­սին են խո­սում, ջին­սով կգա­յին, մեծ տղան էր, կրտ­սեր տղան էր։ Ա­մոթ է, մար­դիկ ե­կել էին գոր­ծով, ե­կել էին բիզ­նես ծրագ­րով: Ով էլ հի­մա դի­մի, նրանք չեն գա, այդ­պի­սի մո­տե­ցում.. Դուք տե­սա՞ք, որ ա­սա­ցին, որ զգա­ցել են՝ ան­ցան­կա­լի հյու­րեր են»։ Թե Հայկ Մա­րու­թյա­նը որ­քան կա­րող է այս տեմ­պով շա­րու­նա­կել աշ­խա­տել, դժ­վար է ա­սել, բայց մա­մու­լում պար­բե­րա­բար տե­ղե­կու­թյուն է հայ­տն­վում, որ նա աշ­խա­տան­քից ա­զատ­ման դի­մում­ներ է գրել։ Երևա­նի ա­վա­գա­նու «Լույս» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար Ա­ՆԻ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ հետ զրու­ցե­ցինք վեր­ջին աղմ­կոտ թե­մա­նե­րից։

-Ար­դեն մեկ տա­րուց ա­վե­լի է Երևանն ու­նի «հե­ղա­փո­խա­կան» քա­ղա­քա­պետ։ Դուք, որ­պես ա­վա­գա­նու ան­դամ, ի՞նչ «հե­ղա­փո­խա­կան» փո­փո­խու­թյուն­ներ եք նկա­տել մայ­րա­քա­ղա­քում։
-Ոչ մի։ Այս ըն­թաց­քում հաս­կա­ցանք, որ Տա­րոն Մար­գա­րյա­նի «մահ­վան վե­րե­լակ­նե­րից», հու­սա­հա­տու­թյան գա­զել­նե­րից և փո­շու ամ­պե­րից ելք չկա:
-Ձեր խմ­բակ­ցու­թյու­նը հա­ճախ է տար­բեր խն­դիր­նե­րի, խախ­տում­նե­րի մա­սին բարձ­րա­ձայ­նում։ Վեր­ջի­նը բա­վա­կան բուռն քն­նարկ­վեց, խոս­քը քա­ղա­քա­պե­տա­րա­նին նվեր տված «Կա­մազ­նե­րի» մա­սին է։ Ըստ Ձեզ` ին­չու՞ են բիզ­նե­սով զբաղ­վող մար­դիկ նման նվի­րատ­վու­թյուն ա­նում։
-Ընդ­հան­րա­պես, նվի­րատ­վու­թյու­նը լավ պրակ­տի­կա է։ Տա­րի­ներ շա­րու­նակ սփյուռ­քից բա­րե­րար­նե­րը նվի­րատ­վու­թյուն են ա­րել, մեր խմ­բակ­ցու­թյու­նը ող­ջու­նում է նվի­րատ­վու­թյուն­նե­րը, սա­կայն մեր բարձ­րաց­րած խն­դի­րը թա­փան­ցի­կու­թյանն էր վե­րա­բե­րում։ Հան­րու­թյունն ու­նի տե­ղե­կաց­ված լի­նե­լու և իշ­խա­նու­թյուն­նե­րի ո­րո­շում­նե­րի ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ իր հա­մա­ձայ­նու­թյունն ու ան­հա­մա­ձայ­նու­թյունն ար­տա­հայ­տե­լու ի­րա­վունք։ Յու­րա­քան­չյուր բա­րե­գործ իր բա­րե­գոր­ծու­թյան դի­մաց ստա­նում է հան­րու­թյան ե­րախ­տա­գի­տու­թյու­նը, և դա լուրջ փոխ­հա­տու­ցում է: Բո­լորս էլ գի­տակ­ցում ենք, որ բա­րե­գոր­ծու­թյունն ու­նի իր ար­ժե­քը, և ե­թե այն հան­րայ­նաց­ված չէ, փոխ­հա­տուց­ման այլ մի­ջոց­ներ են ակն­կալ­վում։ Այս նվի­րատ­վու­թյուն­նե­րի և շին­թույ­լտ­վու­թյուն­նե­րի փոխ­կա­պակ­ցու­մը մեզ թույլ է տա­լիս են­թադ­րել, որ այս­տեղ խն­դիր­ներ կան։ Լիա­հույս եմ, որ ար­դար քն­նու­թյամբ դա կա­պա­ցուց­վի:
-Ձեր խմ­բակ­ցու­թյունն օ­րերս բարձ­րա­ձայ­նեց նաև Ա­մա­նո­րի մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար Երևա­նի բյու­ջեից մեծ գու­մար հատ­կաց­նե­լու մա­սին։ Ի՞նչ եք կար­ծում, ին­չու՞ է Հայկ Մա­րու­թյանն այդ­քան շռայ­լո­րեն ու­զում կազ­մա­կեր­պել Ա­մա­նո­րը։
-Հայկ Մա­րու­թյա­նը դա միայ­նակ չի ա­նում, ծասխ­սե­րի մեծ պա­տա­ռը տրա­մադ­րում է կա­ռա­վա­րու­թյու­նը։ Հին Հռո­մում գո­յու­թյուն ու­ներ հայտ­նի մե­թոդ՝ հաց ու տե­սա­րան­ներ, ո­րի նպա­տակն էր` շե­ղել ժո­ղովր­դի ու­շադ­րու­թյու­նը պե­տու­թյան ա­ռաջ ծան­րա­ցած ի­րա­կան խն­դիր­նե­րից։ Հա­զա­րա­մյակ­ներ հե­տո էլ ո­չինչ չի փոխ­վել։ Այդ քա­ղա­քա­կան մա­նի­պու­լյա­ցիան միշտ օգ­տա­գործ­վել է տար­բեր պե­տու­թյուն­նե­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից։ Ցա­վոք, այ­սօր­վա ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, կար­ծում եմ, նույն­պես օգ­տա­գոր­ծում է այդ հնար­քը։ Օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով «հաց ա­ռա­ջար­կե­լու» հնա­րա­վո­րու­թյուն չու­նի, բայց տե­սա­րան­ներն ակ­տիվ և հա­ջող ա­պա­հո­վում է:
-Դուք խո­սե­ցիք նաև այն մա­սին, թե ինչ­պես է Կենտ­րո­նի թա­ղա­պե­տա­րանն աշ­խա­տա­կից­նե­րին Ա­մա­նո­րին ռես­տո­րան տա­նե­լու՝ ան­ձի հա­մար 20 հա­զար դրամ հաշ­վար­կով։ Փաս­տո­րեն, հին բար­քե­րը շա­րու­նակ­վու՞մ են։
-Կար­ծում եմ, պետք է վերջ դր­վի բյու­ջեից աշ­խա­տա­կազ­մե­րի կոր­պո­րա­տի­վը վճա­րե­լու այս պրակ­տի­կա­յին։ Ա­վե­լին, սա նաև վար­չա­կան շր­ջա­նի ղե­կա­վա­րի հա­յե­ցո­ղու­թյանն է թողն­ված, այ­սինքն, հար­ցը կա­նո­նա­կարգ­ված չէ, մի վար­չա­կան շր­ջան ֆուր­շետ է ա­նում ու 500 հա­զար է ծախ­սում, մեկ այլ վար­չա­կան շր­ջան` մի քա­նի մի­լիոն։ Ին­չո՞վ է Կենտ­րո­նի աշ­խա­տա­կիցն ա­վե­լի Նու­բա­րա­շե­նի աշ­խա­տակ­ցից։ Կա­նո­նա­կար­գում է պետք, և այս քյա­բա­բա­խո­րո­վա­ծա­յին հա­վաք­նե­րը ա­մեն մարդ իր հաշ­վին պետք է ա­նի: Այլ բան է, որ կա­րե­լի էր Ա­մա­նո­րը նշել այն­պես, ինչ­պես քա­ղա­քա­պե­տա­րա­նի աշ­խա­տա­կից­նե­րի հա­մար է կազ­մա­կերպ­վում, ի­մա՝ միայն ֆուր­շե­տա­յին տար­բե­րա­կով։ (Տե­ղե­կաց­նենք, որ տի­կին Խա­չատ­րյա­նը ֆեյս­բու­քյան գրառ­մամբ ներ­կա­յաց­րել էր, թե թա­ղա­պե­տա­րան­նե­րից յու­րա­քան­չյուրն ինչ գու­մար է տրա­մադ­րել աշ­խա­տա­կազ­մի ա­մա­նո­րյան կոր­պո­րա­տիվ մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար։ Ա­վան վար­չա­կան շր­ջան-1 մի­լիոն 300 հա­զար դրամ, Շեն­գա­վիթ վար­չա­կան շր­ջան-2 մի­լիոն դրամ, Դավ­թա­շեն վար­չա­կան շր­ջան-1 մի­լիոն 300 հա­զար դրամ, Է­րե­բու­նի վար­չա­կան շր­ջան-400 հա­զար դրամ, Նորք-Մա­րաշ վար­չա­կան շր­ջան-1 մի­լիոն դրամ, Նու­բա­րա­շեն վար­չա­կան շր­ջան-200 հա­զար դրամ, Քա­նա­քեռ-Զեյ­թուն վար­չա­կան շր­ջան- 2 մի­լիոն դրամ, Նոր Նորք վար­չա­կան շր­ջան- 1 մի­լիոն 600 հա­զար դրամ, Ա­ջափ­նյակ վար­չա­կան շր­ջան- 400 հա­զար դրամ, Ա­րաբ­կիր վար­չա­կան շր­ջան-1 մի­լիոն 200 հա­զար դրամ, Կենտ­րոն վար­չա­կան շր­ջան-3 մի­լիոն դրամ-Ռ. Խ.)։
-Շեյ­խե­րի հայտ­նի պատ­մու­թյան օ­րի­նա­կով բարձ­րա­ձայ­նե­ցիք նաև քա­ղա­քա­պե­տա­րա­նում ա­վա­գա­նի­նե­րի ջին­սե­րով ու բո­թա­սով հա­գու­կա­պի մա­սին, սա­կայն այս հար­ցին Մա­րու­թյա­նը չար­ձա­գան­քեց։ Ձեր կար­ծի­քով, ին­չու՞ և ընդ­հան­րա­պես ո՞րն է Ձեր գնա­հա­տա­կա­նը այս ողջ պատ­մու­թյա­նը։
-Հա­մոզ­ված եմ, որ ինքն էլ է հա­մա­ձայն ինձ և դրա հա­մար էլ չար­ձա­գան­քեց։ Հայկ Մա­րու­թյա­նը մի վատ գոր­ծե­լաոճ է որ­դեգ­րել. եր­բեք չի ա­սում ընդ­դի­մու­թյա­նը՝ դուք ճիշտ եք, ե­թե նույ­նիսկ հա­մա­րում է, որ ընդ­դի­մա­խոս­նե­րը ճիշտ են։ Սա գոր­ծըն­կե­րա­յին աշ­խա­տան­քի մթ­նո­լորտ չի ա­պա­հո­վում: Ա­վա­գա­նին Երևա­նում տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման բարձ­րա­գույն ներ­կա­յա­ցուց­չա­կան մար­մինն է, և դրես-կո­դը այդ նիս­տե­րում պար­տա­դիր եմ հա­մա­րում։ Նիս­տի ժա­մա­նակ նաև մեջ­բե­րե­ցի վար­չա­պե­տի այն խոս­քը, որ շեյ­խե­րը Երևա­նի քա­ղա­քա­պե­տի հետ հան­դիպ­ման են գա­լիս ջին­սե­րով, բո­թաս­նե­րով և մայ­կա­նե­րով: Նա կար­ծում է, որ սա վե­րա­բեր­մունք է պե­տա­կան ինս­տի­տու­տի նկատ­մամբ: Ա­յո, կար­ծում եմ, որ ա­վա­գա­նու նիս­տին ջին­սե­րով, բո­թաս­նե­րով ու մայ­կա­նե­րով ներ­կա­յա­նա­լը նույն­պես ցույց է տա­լիս այդ ան­դա­մի վե­րա­բեր­մուն­քը պե­տա­կան ա­պա­րա­տի նկատ­մամբ։ Մեր իշ­խա­նու­թյուն­ներն ու­րի­շի աչ­քի փու­շը տես­նե­լուց զատ, նաև մեր աչ­քի գե­րա­նը թող տես­նեն:
-80 տո­կոս վս­տա­հու­թյան քվեով քա­ղա­քա­պետ դար­ձած Հայկ Մա­րու­թյա­նի վար­կա­նիշն այ­սօր, ըստ Ձեզ, որ­քա՞ն է։ Հա­սու­նա­ցե՞լ է նրա հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը։
-Սո­վո­րա­կան երևույթ է, երբ հե­ղա­փո­խու­թյու­նից, կտ­րուկ վե­րել­քից հե­տո ան­կումն էլ է ա­րագ լի­նում։ Մեր քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում չկա քա­ղա­քա­պե­տի հրա­ժա­րա­կա­նի պա­հանջ, մեր օ­րա­կարգն է՝ հաս­նել կոն­ստ­րուկ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, ինչն այ­սօր­վա իշ­խող խմ­բակ­ցու­թյան և քա­ղա­քա­պե­տի կող­մից բա­ցա­կա­յում է։ Հու­սով եմ, Ձմեռ պա­պը 2020-ին այդ գի­տակ­ցու­թյու­նը նրանց կպարգևի, ին­չը նրանց միայն օ­գուտ կտա:
Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 9072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ