Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հան­դի­սա­տե­սի հա­մար ա­վե­լի հե­տաքր­քիր կլի­նեն նոր քա­ղա­քը, նոր տե­սա­րան­նե­րը»

«Հան­դի­սա­տե­սի հա­մար ա­վե­լի հե­տաքր­քիր կլի­նեն նոր  քա­ղա­քը, նոր տե­սա­րան­նե­րը»
10.12.2019 | 02:45
Վա­նա­ձո­րում կի­նոար­տադ­րու­թյու­նը զար­գաց­նե­լու նպա­տա­կով ե­րի­տա­սարդ ար­վես­տա­գետ­նե­րի խում­բը նոր և ու­շագ­րավ նա­խա­ձեռ­նու­թյուն է սկ­սում: «Նկա­րա­հան­վե­լու է «Ալ­քի­մի­կը» վեր­նագ­րով գե­ղար­վես­տա­կան սե­րիալ Վա­նա­ձո­րում՝ տե­ղի ար­վես­տա­գետ­նե­րի ու­ժե­րով ու մաս­նակ­ցու­թյամբ»,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց նա­խագ­ծի պրո­դյու­սեր, Վա­նա­ձո­րի Հով­հան­նես Ա­բե­լյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի դե­րա­սան ԺԻ­ՐԱՅՐ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ, նշե­լով, որ փորձ­նա­կան նկա­րա­հա­նում են նա­խա­տե­սում, ո­րից հե­տո դրա­մա­հա­վաք են կազ­մա­կեր­պե­լու նկա­րա­հան­ման հա­մար նա­խա­տես­ված գու­մա­րը հա­վա­քե­լու հա­մար: Սե­րիա­լի գլ­խա­վոր դե­րը ստանձ­նել է ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ Վրույր Հա­րու­թյու­նյա­նը: Ռե­ժի­սո­րը Նա­րեկ Գևոր­գյանն է: Սցե­նա­րի հե­ղի­նակ­ներն են Նա­րեկ Գևոր­գյա­նը և Ժի­րայր Գաբ­րիե­լյա­նը:
Շտա­պենք ա­սել, որ «Ալ­քի­մի­կը» ոչ մի կապ չու­նի Պաու­լու Կոե­լյուի հա­մա­նուն ստեղ­ծա­գոր­ծու­թյան հետ: Սյու­ժեն դեռ չեն ու­զում բա­ցել: Մեր զրու­ցա­կի­ցը հա­մոզ­ված է՝ կա­րող են Վա­նա­ձո­րում լավ ո­րա­կի կի­նո նկա­րա­հա­նել՝ դե­րա­սա­նա­կան լավ խա­ղով ու լավ տեխ­նի­կա­յով: Պրո­ֆե­սիո­նալ թիմ է աշ­խա­տում՝ ռե­ժի­սո­րը, օ­պե­րա­տո­րը, ամ­բողջ խում­բը, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում էլ կխոր­հր­դակ­ցեն Երևա­նից հրա­վիր­ված մաս­նա­գետ­նե­րի հետ: Մի բան հս­տակ է՝ «Ալ­քի­մի­կը» նման չի լի­նե­լու հե­ռուս­տաա­լիք­նե­րը ո­ղո­ղած երևա­նյան սե­րիալ­նե­րին: Ժի­րայ­րը նկա­տում է, որ ե­րի­տա­սարդ­նե­րը գլ­խա­վո­րա­պես նա­յում են ար­տա­սահ­մա­նյան սե­րիալ­ներ: Ի­հար­կե, հայտ­նի սե­րիալ­նե­րի բյու­ջեն ան­հա­մե­մատ մեծ է, բայց հա­մոզ­ված է՝ հնա­րա­վոր է փոքր բյու­ջեով ո­րա­կյալ սե­րիալ ու­նե­նալ: Նա­խա­տե­սել են 10 սե­րիա: Հե­տա­գա­յում, ո­րոշ փո­փո­խու­թյուն­նե­րից հե­տո, «Ալ­քի­մի­կը» կմա­տուց­վի նաև գե­ղար­վես­տա­կան ֆիլ­մի ձևա­չա­փով:
Ի պա­տաս­խան մեր՝ «Վա­նա­ձո­րում կա՞ն կի­նո­թատ­րոն, կի­նո­յի հան­դեպ հե­տաք­րք­րու­թյուն» հար­ցե­րին Ժիրայր Գաբ­րիե­լյանն ա­սաց, որ Վա­նա­ձո­րում կի­նո­թատ­րոն­ներ կան, բայց գոր­ծում են ա­ռաջ­նա­խա­ղից ա­ռաջ­նա­խաղ. «Գու­ցե նոր ֆիլ­մեր ցու­ցադր­վեն, սահ­մա­նա­փակ թվով հան­դի­սա­տես լի­նի, ու դրա­նով ա­վարտ­վի ցու­ցադ­րու­թյու­նը: Բայց կա հե­տաք­րք­րու­թյուն, կան մար­դիկ, որ ու­զում են լավ կի­նո տես­նել Վա­նա­ձո­րում»:
Վա­նա­ձոր­ցի դե­րա­սան­ներն ու ստեղ­ծա­գոր­ծող­ներն էլ ի­րենց հեր­թին ու­զում են, բայց չեն կա­րո­ղա­նում ներգ­րավ­վել կի­նոար­տադ­րու­թյան մեջ, քա­նի որ Երևա­նից հե­ռու են: Այս­տե­ղից էլ ո­րո­շու­մը՝ զբաղ­վել նա­խընտ­րած գոր­ծով ի­րենց քա­ղա­քում:
Տե­ղան­քի ա­ռու­մով նույն­պես Վա­նա­ձո­րում նկա­րա­հա­նում­ներ ի­րա­կա­նաց­նե­լը նա­խընտ­րե­լի է: Ժի­րայ­րը նկա­տում է՝ կո­լո­րի­տա­յին շունչ ու­նի Վա­նա­ձո­րը, Երևանն ար­դեն կադ­րե­րով տե­սել ենք, սո­վո­րել, հան­դի­սա­տե­սի հա­մար ա­վե­լի հե­տաքր­քիր կլի­նեն նոր քա­ղա­քը, նոր տե­սա­րան­նե­րը:
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ