ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է ՌԴ-ի ու ԱՄՆ-ի լավ հարաբերություններից բխող շահը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք կասկած չունենք, որ նախագահ Թրամփը հասկանում է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի լավ հարաբերություններից սպասվող օգուտները՝ ամերիկացիների, ամերիկյան բիզնեսի և ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի շահը և աշխարհում տիրող իրավիճակի համար», - ասել է Լավրովը՝ Թրամփի հետ հանդիպումից հետո:
Ըստ նրա՝ նման հարաբերություններում չպետք է լինեն փոխզիջման տարեր այս կամ այն կողմին, դրանք պետք է նաև «հիմնվեն շահերի հավասարակշռության, պրագմատիզմի և փոխշահավետության վրա»: Միևնույն ժամանակ, Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ում ոչ բոլորն են կիսում այս դիրքորոշումը՝ փորձելով «դանդաղեցնել» հարաբերությունների կարգավորումը՝ նոր պատժամիջոցների կիրառմամբ:
Դեկտեմբերի 10-ին Լավրովը ժամանել է Վաշինգտոն: Բացի Թրամփի հետ հանդիպումից, որը տևեց մոտ 45 րոպե, ՌԴ նախարարը բանակցել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: