Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տարոն Սիմոնյան. Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, մենք դեմ ենք քվեարկելու

Տարոն Սիմոնյան. Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է, մենք դեմ ենք քվեարկելու
11.12.2019 | 13:00

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ըստ էության երեկ պետաիրավական հանձնաժողովում վերախմբագրվել է նախագիծը, կոնցեպտուալ փոփոխությունների չի ենթարկվել, և քանի որ երեկ քննարկվել է, այժմ ավելացնելու ոչինչ չունի: Ելույթ ունեցավ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ այս նախագիծը որևէ ձևով չի նպաստում Սահմանադրական դատարանում, նրանց ասած, քաղաքական իշխանության կողմից բարձրացված ճգնաժամի լուծմանը:

«Նախ բազմիցս ասացինք, որ նման ճգնաժամ գոյություն չունի, ձեր կողմից ներկայացված խնդիրները որևէ առնչություն չեն կարող ունենալ այս նախագծով լուծման հետ, արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ ձեր նպատակների և ձեր ընտրած միջոցների միջև անդունդը անընդհատ մեծանում է»,- ասաց նաև շեշտեց, որ փաստորեն իշխող մեծամասնությունն առաջարկում է մի նախագիծ, համաձայն որի խրախուսում են, ինստիտուցիոնալ մակարդակի են բարձրացնում և օրինականացնում անաշխատ եկամուտը: «Անձինք, ովքեր ձեր կարծիքով օրենսդրությունը խախտել են, ձեր իսկ առաջարկությամբ հարկատուների գրպանի հաշվին գնում են վաստակած հանգստի: Դուք այս նախագծով ուղարկում եք վաստակած երիտասարդությունը վայելելու՝ փոխարենը ստանալով քաղաքական ինչ-ինչ դիվիդենտներ: Այս նախագիծը ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ սոցիալական տրամաբանություն չունի և նման անտրամաբանական եղանակներով դուք չեք կարող ձեր առջև դրված խնդիրը լուծել: Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է և մենք, բնականաբար, դեմ ենք քվեարկելու»,- հայտարարեց նա:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ