Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը վերացնելու բողոքը մերժվել է

Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը վերացնելու բողոքը մերժվել է
11.12.2019 | 23:05

ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել է այդ գործով Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը վերացնելու՝ նրա պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը:

Բողոքի հիմքում դրվել է Հայաստանի պաշտոնաթող նախագահի գործառույթային անձեռնմխելության հանգամանքը՝ նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 2018-ի նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ «եթե նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապաված լիազորությունների անցմամբ, նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես նախագահի կարգավիճակի հետ չկապված»: Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում դատախազը հանգել է եզրակացության, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշմամբ նրան մեղսագրված են այնպիսի գործողություններ, որոնք չեն բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Ս. Սարգսյանին վերապահված լիազորություններից, որոնք անգամ ձևական առումով որևէ աղերս չունեն ՀՀ նախագահի կարգավիճակի հետ, ուստի բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ