Ռուսական THT հեռուստաընկերությունը դեկտեմբերի 11-ից սկսում է «Ժողովրդի ծառա» ուկրաինական սերիալի ցուցադրությունը, որի գլխավոր դերակատարը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է: 2015-ին նկարահանված սերիալում դերասան Վլադիմիր Զելենսկին մարմնավորում է պատմության ուսուցչի կերպարը, որը հետո դառնում է Ուկրաինայի նախագահ: