Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը

Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը
11.12.2019 | 23:10

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) հրապարակել է Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները: Հայաստանի ողջ տարածքում իրականցված հարցումները նպատակ են ունեցել պարզել հասարակության վստահության մակարդակը կառավարության աշխատանքի, դատաիրավական համակարգի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների վերաբերյալ, Facebook-ում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։ «Համաձայն IRI-ի հարցման արդյունքների՝ Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը: Ընդ որում, Սահմանադրական դատարանը հանրության համար ավելի վստահելի է, քան դատախազությունը-դատախազական համակարգը և դատարանները: ՍԴ-ն վայելում է 40 % վստահություն, դատախազությունը՝ 38 %, մյուս դատարանները՝ 36 %:


Այս հարցման արդյունքները պարզապես ջախջախում են իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլի Փաշինյանի մերկապարանոց «հիմնավորումը», թե Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը պետք է հրաժարական տա, քանի որ, իբր, չի վայելում ժողովրդի վստահությունը: Այս հարցումն ապացուցում է ուղիղ հակառակը՝ Սահմանադրական դատարանը վայելում է ժողովրդի վստահությունը:


IRI-ի հարցման արդյունքները լավագույնս հիմնավորում են, որ այս իշխանությունն իր առջև խնդիր է դրել ոչնչացնել անկախ Սահմանադրական դատարանը և ուզում է իրեն ենթակա կազմ ձևավորել: Դա է պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունն, անտեսելով բոլոր ողջամիտ փաստարկներն, այսօր ընդունեց ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի ամոթալի օրենքը», - գրել է Հակոբյանը:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ