Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բաշար Ջաֆարի. Թուրքիայի գործողությունները Սիրիայում հանգեցնում են տարածաշրջանի թրքացմանը

Բաշար Ջաֆարի. Թուրքիայի գործողությունները Սիրիայում հանգեցնում են տարածաշրջանի թրքացմանը
11.12.2019 | 23:12

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունը տանում է դեպի տարածաշրջանի թրքացմանը, Դամասկոսը այդ հարցը բարձրացրել է Նուր Սուլթանում կայացած բանակցությունների ընթացքում:

«Սիրիայի հյուսիսայի թրքացման գործընթացի մասին խոսել ենք Աստանայում, խոսել ենք Սիրիայում թրքացման գործընթացի մասին հյուսիսում: Քանի որ նրանք կախում են թուրքական դրոշները, դպրոցներում տեղադրում են իրենց օրակարգը, նրանք նաև թուրքերին նշանակում են կառավարող պաշտոնների և փոփոխում գործընթացը՝ հակառակ միջազգային իրավունքին», - հայտարարել է Ջաֆարին:

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ