Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դավութօղլուի կուսակցության անվանումն ու տարբերանշանը

Դավութօղլուի կուսակցության անվանումն ու տարբերանշանը
11.12.2019 | 23:16

Թուրքիայի նախկին վարչապետ և ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն զբաղված է նոր կուսակցության ստեղծման աշխատանքներով: Սպասվում է, որ կուսակցության ստեղծման մասին պաշտոնական հայտարարությունը կլինի հաջորդ շաբաթ: Դավութօղլուի նորաստեղծ կուսակցությունն անվանվելու է «Yaşam ve Adalet Partisi» («Կյանք և արդարություն» կուսակցություն): Տարբերանշանը իսլամական կանաչ գույնով դեպի վեր պատկերված մահիկ է, որի մեջ արդարադատությունը խորհրդանշող կշեռքի նժարներն են: Կուսակցությանն անդամակցել են նախկին պաշտոնյաներ և դեսպաններ:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ