Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրք: Նիկոլ Փաշինյանը նախ ծանոթացել է ԶՈւ-երի համակարգում կիրառվող արդիականացված հրամանատարաշտաբային տեխնիկական միջոցներին։ Այնուհետև վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել առաջնագծում առկա վիճակին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին: Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների եւ զինվորների։ Վարչապետը եւ տիկին Հակոբյանը զինվորներին են հանձնել նվերներ եւ մաղթել բարի ու անվտանգ ծառայություն եւ առողջություն։ Վարչապետը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Վարչապետն այցելել էլ նաեւ ՊՆ N զորամաս, շրջայցի ընթացքում ծանոթացել ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ այստեղ նոր ներդրված սննդակարգին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է ճաշարանով, հետաքրքրվել ճաշացանկով։ Այստեղ զինծառայողներն իրենց գոհունակությունն են հայտնել նոր սննդակարգից եւ ընդգծել, որ այն դրական առումով մեծապես տարբերվում է նախորդից։
Բաժնի բոլոր նորությունները »
24.04.2024
2024 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |