Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեդիա Պաշտպան»-ը դատապարտում է լրատվականների գործողությունները

«Մեդիա Պաշտպան»-ը դատապարտում է լրատվականների գործողությունները
18.01.2020 | 20:03

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրատվականների՝ էթիկայի կանոններից դուրս գործողությունները։ Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան բոթը տարածվեց մամուլում, մի մասն անվանեց սպանություն, մյուս մասն՝ ինքնասպանություն։

Հորդորում ենք զերծ մնալ հապճեպ գնահատականներից։ Դրանից զատ, գրանցվեց աննախադեպ ցինիզմ Mamul.am լրատվականի կողմից։ Լրատվականը հարցում էր տեղադրել, որի համաձայն մարդիկ պետք է իրենց կարծիքը հայտնեին, թե ըստ իրենց ո՞րն է Գեորգի Կուտոյանի մահվան պատճառը։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է տվյալ լրատվականի տնօրինությանն ու խմբագրական կազմին զերծ մնալ նմանօրինակ գործողություններից, հավատարիմ լինել լրագրողական էթիկային և մարդկային բարոյական նորմերը վեր դասել նեղ անձնական շահերից:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ