Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱԺ նախագահը ՍԴ թնջուկի լուծման տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները

ԱԺ նախագահը ՍԴ թնջուկի լուծման տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները
18.01.2020 | 20:09

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները: Հունվարի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Բազմիցս ասել եմ, որ ՍԴ թնջուկի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը նաև սահմանադրական փոփոխություններ են»: Նա նշեց, որ վերջին 2-3 տարում Հայաստանում անընդհատ խոսակցություններ եղել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ