Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պայմանական՝ միասնական

Պայմանական՝ միասնական
28.01.2020 | 14:49

Համաձայնության են եկել Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (Գրամադա) նախագահ Իգոր Բորիսովը, Միացյալ քաղաքացիական կուսակցության նախագահ Նիկոլայ Կոզլովը, «Հանուն ազատության» շարժման ղեկավար Յուրի Գուբարևիչը, «Բելառուսական քրիստոնեական դեմոկրատիա» կուսակցության կազմկոմիտեի նախագահ Վիտալի Ռիմաշևսկին, ԲՆՖ կուսակցության նախագահ Գրիգորի Կոստուսևը: Միասնական թեկնածուի որոշարկման գործընթացին չեն մասնակցում կանաչները, պահպանողական-քրիստոնեական ԲՆՖ-ը, «Գրամադան» և ձախ «Արդար աշխարհը»: Crown Plaza հյուրանոցի, որտեղ հավաքվել էին 5 կուսակցությունների ղեկավարները, նախասրահում լրագրողներին դիմավորում էին «Թարմ քամի» քաղաքացիական արշավի ներկայացուցիչները: «Թարմ քամին» ստեղծվել է 2019-ի ամռանը՝ հակազդելու ռուս-բելառուսական ինտեգրմանը և պաշտպանելու Բելառուսի անկախությունը: «Թարմ քամին» գտնում է, որ մասնակցությունը նախագահական ընտրությունների խաղ է իշխանության կողմում, նրանց նիստերի դահլիճ չէին թողնում՝ «որ սադրիչներ չլինեն»: «Թարմ քամի» արշավի ղեկավարներից մեկը՝ Միխայիլ Յանչուկը, մուտքի մոտ կանգնել էր խաղատիկնիկով: Նրա խոսքով՝ «Եթե մեր քաղաքական գործիչներն իրոք ուզում են երկրում փոփոխություններ անել, նրանք չպետք է մարդկանց ֆեյք ընտրություններին մասնակցելու կոչ անեն: Միակ շահողը իշխանությունն է լինելու, որովհետև ընդդիմության մասնակցությունը մեծացնելու է ընտրողների թիվը ընտրատեղամասերում, որտեղ ձայները չեն հաշվում: Մենք ուզում ենք միավորել ժողովրդին արտաքին սպառնալիքների առաջ, բայց դրա համար չպետք է այս ընտրություններին մասնակցել, ընտրություններ չկան»:


Միասնական թեկնածուի ընտրության հիմքում վարկանիշն է: Յուրաքանչյուր թեկնածու կարող է հավաքել 100 միավոր: Առաջին 10 միավորները բաշխվում են կուսակցությունների միջև: 30 միավոր կարող են ստանալ ինտերնետ քվեարկության ժամանակ: 30՝ շրջաններում քվեարկության ժամանակ: 30՝ մայիսի երկրորդ կեսին դեմոկրատական ուժերի կոնգրեսի ժամանակ: «Գրամադայի» ղեկավար Իգոր Բորիսովի խոսքով՝ միասնական թեկնածուի ընտրության կարող է մասնակցել կուսակցության նախագահը՝ ունենալով ղեկավար մարմնի որոշում, կամ շարքային քաղաքացին, որ հավաքել է 200 ստորագրություն: Բոլոր մասնակիցները պարտավոր են 500 եվրո վճարել՝ գումարը կօգտագործվի միասնական թեկնածուի ընտրության գործընթացում:
Փետրվարի 3-16-ը ընդունվում են ցանկացողների հայտերը, մինչև մարտի 3-ը հայտերը կվերլուծվեն, մարտի 4-ին կհաղորդվեն թեկնածուների անունները: Մարտի 4-ից ապրիլի 30-ը կանցկացվի ինտերնետ քվեարկությունը, մարտի 4-ից մայիսի 14-ը՝ պրայմերիզը շրջաններում: Դեմոկրատական ուժերի կոնգրեսը, որտեղ հայտարարվելու ու հաստատվելու է միասնական թեկնածուն, անցկացվելու է մայիսի 15-30-ը՝ նախագահական ընտրություններից 3 ամիս առաջ:


ԲՆՖ կուսակցության նախագահ Գրիգորի Կոստուսևը առաջարկել է «ջարդել սցենարը» ու մամլո ասուլիսից հեռանալ միասնական թեկնածուով: Նրա կարծիքով՝ առավել ազդեցիկ ու հայտնի թեկնածուն Պավել Սևերինեցն է, նախկին քաղբանտարկյալ, Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ դեկտեմբերյան բողոքի ակցիաների կազմակերպիչ, «Բելառուսկան քրիստոնեական դեմոկրատիա» կուսակցության կազմկոմիտեի համանախագահ: Կոստուսևի խոսքով՝ «Բոլոր նշանները կան, որ նախագահի ընտրությունները շատ ավելի շուտ կլինեն, քան 2020-ի օգոստոսի 30-նն է»: Մյուս կուսակցությունների ղեկավարները նրան կոչ արեցին հետևել մշակված սցենարին: Պավել Սևերինեցը RFI-ին ասել է, որ մտադիր է մասնակցել միասնական թեկնածուի պայքարին, նրա թեկնածությանը հավանություն է տվել Բելառուսի քրիստոնեական դեմոկրատների կուսակցությունը: Նա դեռ 30 օր բանտարկության մեջ է լինելու՝ տարեմուտի բողոքի ակցիաների համար, նրան 45 օրվա բանտարկության էին դատապարտել:


Թեկնածուն օետք է կողմ լինի անկախությանը, դեմ՝ բռնապետությանը, պաշտպանի բելառուսների սոցիալ-տնտեսական իրավունքները, պահանջի դուրս գալ ՀԱՊԿ-ից ու Բելառուս-Ռուսաստան դաշնային պետության կազմից, կողմ լինի բելառուսերենի ու բելառուսական մշակույթի զարգացմանը, բարիդրացիական հարաբերություններին ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հետ, դեմ լինի երկրի ներքին գործերին արտաքին միջամտության հնարավորությանը:


Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսի 1994-ից առաջին ու միակ նախագահը, մասնակցելու է ապագա ընտրություններին: Շկլով այցի ժամանակ վերջերս նա հայտարարեց. «Լուրջ ժամանակ է, դուք պետք է կողմնորոշվեք՝ ով պետք է լինի պետության ղեկավարը, որտեղ ապրելու են մեր երեխաները: Այսօր մեր մասին չէ խոսքը: Այսօր խոսքը մեր երեխաների մասին է, խաղաղ ու հանգիստ երկրի: Ուրեմն՝ կողմնորոշվեք; Անկեղծորեն ասում եմ՝ մի նայեք՝ ձերն է, ձերը չի, մտածեք՝ ով կարող է ձեզ համար պահպանել այս մի կտոր հողը: Գտեք այդպիսի մարդու՝ ձեր տնօրենին, նախարարին ու մնացածներին, ես միայն ուրախ կլինեմ ու կաջակցեմ»:
RFI


Հ.Գ. Պատկերացնու՞մ եք ինչ է կատարվում Բելառուսում, որ իշխանությունը փաստացի երկրում ընդդիմություն է նշանակել ու նույնիսկ ընդդիմության միասնական թեկնածուի «ընտրության» սցենար է մշակել, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին՝ լեգիտիմ դարձնելու Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրությունը: Այսինքն՝ Լուկաշենկոն նույնիսկ չի վախենում, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ ընտրություններից առաջ ու ընտրությունների օրը: Նա վստահ է՝ ում հաղթող կհայտարարի ԿԸՀ-ն և Ռուսաստանի՝ արտաքին թշնամու սպառնալիքով կխուսափի հետընտրական գործընթացներից: Պարզունակ խաղ է, բայց հետաքրքիր է: Օրինակ՝ այն պահանջները, որ պիտի առաջադրի ընդդիմության միասնական թեկնածուն մեկին մեկ համընկնում են Պուտինին՝ Լուկաշենկոյի սպառնալիքներին: Մի քիչ հասկանալի չէ, թե ինչու՞ է Լուկաշենկոն սպառնում դուրս գալ ՀԱՊԿ-ից, որտեղ վերջապես իր ներկայացուցիչն է նախագահում, բայց ոչ ԵԱՏՄ-ից, որտեղ նույնպես Տիգրան Սարգսյանին բելառուս է փոխարինելու: Թերևս՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքի հաջորդ քայլը ՆԱՏՕ-ին անդամակցության ցանկությունն է լինելու: Չափազանց վտանգավոր խաղ է սկսել Բատկան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ