Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քաղաքապետարանի չինովնիկների «թաթիկները պետք է կտրել» ու «մերկասառույցին փռել»

Քաղաքապետարանի չինովնիկների «թաթիկները պետք է կտրել» ու «մերկասառույցին փռել»
14.02.2020 | 17:37

Երեկ երեկոյան տուն գնալիս, երբ կոշիկներս տրվեցին ձյան շերտի տակ սքողված մերկասառույցի գայթակղությանն ու մի քանի քայլ ինձ առաջ շպրտեցին, միակ բանը, որ այդ պահին անցավ մտքովս, թե ում պետք է փռել այդ նույն մերկասառույցին և ում թաթիկները կտրել: Աճպարարական որոշ հնարքներ կիրառելով՝ ինձ, այնուամենայնիվ, հաջողվեց ձերբազատվել սառույցի դյութանքից ու բարով-խերով շքամուտքին հասնել, բայց իմ առջից քայլող կնոջն, օրինակ, դա չհաջողվեց: Մանդարինների հետ նրա ձեռքերը նույնպես պարեցին օդում, հետո թե՛ մանդարիները, թե՛ ձեռքերը փռվեցին ճերմակին, ու օգնություն կանչող ճիչ լսվեց:


Գեղարվեստական այլընտրանքային նախաբանը միտումնավոր գրեցի, որ Երևանի քաղաքապետարանի ու թաղապետերանի համապատասխան բաժնի աշխատակիցները, որ վստահաբար կարդալու են գրածս, ամոթից «սառույցը մտնեն»: Մարդկանց կյանքը վտանգելու, աղն ուավազը խնայելու, ինչպես նաև՝ «ձյուն ա էլի, կհալվի, կգնա» մտքով առաջնորդելու համար նրանց ոչ թե աշխատանքից պետք է ազատել, այլ գանձել ամբողջ տարվա աշխատավարձն ու այդ գումարով աղ ու ավազ գնել:


Պատասխանատուներին, որ պնդում են, թե ամբողջ գիշեր համապատասխան հիմնարկի աշխատողները չեն քնում, աղ են շաղ տալիս, առաջարկում են 20 ձու, 2 կգ մանդարին, 3 կգ կարտոֆիլ, 200 գրամ արևածաղկի սերմ գնել ու անցնել մեր բակի մայթերով: Խոստանում եմ՝ «դեպքից 10 վայրկյան անց» լուսանկարով համացանցը չեմ ցնցի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ