Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
21.02.2020 | 01:21
Ա­րա, բա խի՞ չեք խն­դում, թե՞ մեր ի­րա­կա­նու­թյու­նը ճշ­տի մեջ լա­ցե­լի է: Էդ­քան լուրջ դեմ­քեր եք դար­ձե՞լ, ա՛յ ճի­ճու­ներ: Ստեղ են ա­սել, թե հա­զար-հա­զար մարդ՝ ան­բեղ, ան­մո­րուս, ու հե­տո ե­կան-ե­կան չք­մեղ հարս­ներ, հա­րա­լո՜, ջա՛ն, հա­րա­լո՜։ Պա­լատ­նե­րի դռ­նե­րը կրն­կի վրա բա­ցեք, հաղ­թա­կան կա­մար­ներ կա­ռու­ցեք… Ռե­մարկ Է­րիխ Մա­րիա՛: Օ՜, Շանզ է­լի­զե: Կար­ծում եք պա­պե­րիդ նա­խա­րա­րա­կան տնե­րից ժա­ռան­գու­թյու՞ն եք ստա­ցել ձեր պաշ­տոն­նե­րը, թե՞ էդ ան­տեր կո­ճակ սեղ­մե­լը ձեր ման­կա­պար­տե­զի սերն­դե­սե­րունդ փո­խանց­վող տոհ­մա­կան ար­հեստն էր, ես էլ՝ կտա­կը բաց ա­նող նո­տա­րա­կան գրա­սե­նյա­կի վա­րի­չը… Ես չլի­նեի, իմ ա­նունն ու վաս­տա­կը, իմ համ­բավն ու փոր­ձա­ռու­թյու­նը չլի­նեին, հի­մա թա­փա­ռա­կան սո­ված շան նման վնգս­տա­լու էիք դռ­նե­րին, ան­տեր-ան­տի­րա­կան, համ­բա­լու­թյուն էիք ա­նե­լու, չէ՞: Որ մի հատ փը՛շտ ա­նեմ, փո­ղո­ցի կա­տա­ղած ամ­բո­խը, սո­ված բո­րե­նի­նե­րի ու շնա­գայլ շա­կալ­նե­րի նման, ոհ­մակ­նե­րով, ձեզ մի վայր­կյա­նում կձևի ու փայ-փայ կա­նի, իս­կի ոս­կոր­ներդ էլ չի թող­նի, որ գո­նե ձեր մա­սունք­նե­րի վրա հա­րա­զատ­ներդ մի կուշտ ստից լան, ու ես, պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ներ­կա­յա­ցուց­չա­կան կազ­մով, ձեր դիե­րը հան­դի­սա­վո­րու­թյամբ հանձ­նեմ մայր հո­ղին: Հա՛, հա՛… Չկաս­կա­ծեք, սա­ղիդ կկ­զըց­նեմ от и до (մինչև վերջ)…
ՈՒ ա­կանջ­նե­րիդ մի հատ էլ օղ կա­պեք. ես որ խն­դում եմ՝ չի նշա­նա­կում, թե ա­մեն բան օ­քեյ է, բայց դուք էլ պտի խն­դաք, իբր հա­մա­ձայն եք, որ ի­րա­վի­ճակ է փոխ­վել, կյան­քը բա­րե­լավ­վել է, որ մե­նակ ձեզ չի վե­րա­բե­րում դա, այլ հա­մայն ժո­ղովր­դին: Ես որ գո­ռում եմ, դուք պը­տի վա­խից մկան ծա­կին հա­զար թու­ման տաք, որ բո­լո­րը հաս­կա­նան՝ իմ դեմ խաղ չկա…
Ա­րա, դե ճիշտ են ա­սում, ան­փորձ եք, ձվից նոր դուրս ե­կած… Մի օր ձեզ հարց տվեք՝ տղա լաո, ի՞ն­չը գե­նես, ու պա­տաս­խա­նեք ինք­ներդ ձեր հար­ցին, ո­րը հեչ էլ հռե­տո­րա­կան չէ, այլ պա­հան­ջա­տի­րա­կան: Ա­մեն բան հո ես չե՞մ սո­վո­րեց­նե­լու: Հաս­կա­ցանք, բո­լորդ ի­րար գլ­խի եք հա­վաք­վել, ժա­մա­նակն ու­րախ ու հա­ճե­լի է անց­նում՝ հա­վե­սին, իսկ քա­ղա­քա­կան պայ­քա­րը, իսկ նիս­տե­րում միաս­նա­կան բռունց­քով դա­վա­դիր­նե­րին բոք­սե­լը ձեր օ­րա­կար­գից դուրս են մնա­ցե՞լ: Մո­ռա­ցել ե՞ք, թե ին­չի հա­մար եք էդ դրախ­տա­վայ­րում հայ­տն­վել… Բա էն ջհան­դամ­նե­րում ի՞նչ էիք սեր­տում, թե՞ դուխ­ներդ հե­լել ու ձեզ ու­տում ա, բայց հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ…
Սա­բո­տա­ժի հոտ եմ առ­նում: Տե­սեք, հա՜… Աչ­քիս, մի քա­նի­սիդ վեր­նա­տունն ա­ռա­ջի­կա­յում ցխե­լու եմ: Լավ, ինչ ու­նենք՝ ու­նենք, ու­րիշ­ներն ի­րենց լա­վը մեզ չեն տա, մա­նա­վանդ, գի­տեք, որ մի ու­զող ու­նեմ, հա­զար չու­զող: Չեք տես­նում, ա­սում են՝ հե­ղա­փո­խու­թյուն չէր, այլ է­սին­չի ու է­նին­չի պրո­յեկ­տը, հաշտ ու խա­ղաղ իշ­խա­նա­փո­խու­թյուն, այ­սինքն, ա­ռանց դի­մադ­րու­թյան, ա­ռանց ըն­դու­նել-հանձ­նե­լու, գույ­քագր­ման և աու­դի­տի, ար­ծա­թյա սկու­տե­ղի վրա մեզ մա­տուց­վել է որ­պես նվի­րատ­վու­թյուն: Մո­ռա­նում են մեր թա­փած քր­տին­քը, մեր ոտ­քով կտ­րած-ան­ցած ճամ­փան, որ ուխ­տագ­նա­ցի հա­մա­ռու­թյամբ հաղ­թա­հա­րե­ցինք: Պայ­քար չէ՞ր: Թե՞ սկ­լե­րո­զով է տա­ռա­պում ընդ­դի­մու­թյուն կոչ­ված փու­չի­կը, որ մի հատ կտ­տաց­նեմ՝ հօդս կցն­դի: Մենք նո­րույթ ենք բե­րել հա­մաշ­խար­հա­յին հա­սա­րա­կա­գի­տա­կան-քա­ղա­քա­գի­տա­կան հա­մա­կարգ, ստի­պել ու հար­կադ­րել ենք հան­ցախմ­բին ինք­նա­կամ, ա­նա­րյուն հե­ռա­նալ պե­տու­թյան կա­ռա­վա­րու­մից:
Ինձ եր­բեմն թվում է, թե իմ ստ­վե­րի մեջ բույն է դրել վայ­րի բնու­թյան մա­սին գի­տու­թյանն ան­հայտ մի թա­փա­ռա­կան, ան­տեր, քնձ­ռոտ, սո­ված կեն­դա­նի, ո­րը հա­ճախ արթ­նա­նում ու ցան­կա­նում է վրեժ լու­ծել աշ­խար­հից, հաշ­վե­հար­դար տես­նել, պատ­ժել, ջար­դուփ­շուր ա­նել ա­մեն ինչ: Այդ հա­սու­նա­ցող վտան­գին ըն­դա­ռաջ՝ ես օգ­տա­գոր­ծում եմ հո­գե­մետ հա­բեր և, վայն ե­կել տա­րել է բո­լո­րին, ով ու­շադ­րու­թյանս կենտ­րո­նում կհայ­տն­վի, ե­թե դե­ղու­դար­մանս ըն­դու­նած չե­ղա:
Ա­սում են, վա­խը թու­լու­թյան նշան է, ես հա­կա­ռակն եմ պն­դում: Ես վա­խից ու­ժե­ղա­նում, լից­քա­վոր­վում և ի մի եմ բե­րում ու­ժերս ու նա­խա­հար­ձակ լի­նում: Չէ՞ որ, ինչ­պես ար­դեն մի տեղ ա­սել եմ, լա­վա­գույն պաշտ­պա­նու­թյու­նը հար­ձա­կումն է: Մի ան­ցյա­լի մնա­ցուկ ինձ մե­ղադ­րել էր, թե իմ օ­րոք փակ­վում են բազ­մա­թիվ կր­թամ­շա­կու­թա­յին և ա­ռող­ջա­պա­հա­կան պե­տա­կան հաս­տա­տու­թյուն­ներ, իբր, իմ գոր­ծա­դիրն ու օ­րենս­դի­րը ան­կա­րող, ան­հայ­րե­նիք և ա­պազ­գա­յին են, ա­ռաջ­նա­յի­նը երկ­րոր­դա­կա­նից, թա­ցը չո­րից, լա­վը վա­տից, ճիշ­տը սխա­լից, ար­ժեքն աղ­բից չեն տար­բե­րում, և լկ­տիա­բար ա­ռաջ է քա­շում այն միտ­քը, թե մենք լու­ծա­րում ենք հան­րա­պե­տու­թյան հա­մար կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նե­ցող օ­բյեկտ­ներ և այլն: Հլա մի կանգ առ, այ բոս­տա­նի խրտ­վի­լակ, նախ, քեզ ո՞վ է ի­րա­վունք տվել քն­նա­դա­տե­լու մեզ, էդ քա­նի՞ գլուխ ու­նես քո ու­սե­րին, որ հա­մար­ձակ­վում ես նույ­նիսկ բե­րանդ բա­ցել ու քն­նար­կել մեր գոր­ծու­նեու­թյու­նը: Բա ու՞ր էիր նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի օ­րոք, ին­չու՞ էիր պոչդ ոտ­քե­րիդ ա­րան­քը խո­թած տազ ա­րել: Գնա­ցեք և պատ­ճառ­նե­րը դա­տա­կան հա­մա­կար­գի ան­կա­տա­րու­թյան մեջ փնտ­րեք: Հի­մի է՞լ լռենք…Մի ան­գամ էլ, ե­թե լսեմ չա­րա­միտ և հա­կա­պե­տա­կան ար­տա­հայ­տու­թյուն­ներ մեր հաս­ցեին, ո­րը հիբ­րի­դա­յին հե­ղաշ­րջ­ման են­թա­տեքստ ու­նի, լե­զուդ կպո­կեմ ու ոտ­քե­րիդ ա­րան­քը կկո­խեմ: Հաս­կա­ցա՞ր, ա­րա՛: Սրանց նա­յիր, ընդ­դի­մա­դիր են խա­ղում, խա­ղեր են տա­լիս բոզ կն­կա նման… Վեր­ջը էն­պես եք ա­նե­լու, որ ՈՒս­տիա­նի մար­դու նման մին զար­կեմ՝ հա­զար ջար­դեմ: Չեք տես­նու՞մ, թե քա­նի պա­չոտ­նի ա­պե­րո­նե­րի եմ կուր­կու­ռի ձագ դարձ­րել: Իս­կի կա­խար­դա­կան փայ­տի­կի կա­րիք էլ չի զգաց­վում, մի հատ բամ­փոց գլ­խին ծանր չա­գու­չով՝ կուալ­տով, ու ձեր ռազ­մա­հայ­րե­նա­սեր կար­կա­ռուն գոր­ծիչ­նե­րը հայ­տն­վում են բժշ­կա­կան ծա­ռա­յու­թյան հս­կո­ղու­թյան տակ… ՈՒ ոչ մե­կը չի խու­սա­փե­լու: Մի՛ շտա­պեք: Հեր­թով: Դա ձեր բա­րե­վար­քու­թյու­նից է կախ­ված: Օ­րեն­քի տա­ռին հա­մա­պա­տաս­խան…
ՈՒ­րեմն, Հին Հու­նաս­տա­նի սե­նա­տի պե­տաի­րա­վա­կան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տի ժա­մա­նակ, երբ պատ­գա­մա­վոր­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյունն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դու­նեց դե­մոսկ­րա­տո­սի կա­ռա­վար­ման մո­դե­լի մա­սին օ­րեն­քի նա­խա­գի­ծը, ո­րով ժո­ղովր­դա­վա­րու­թյա­նը տր­վում էին մեծ լիա­զո­րու­թյուն­ներ, ըն­դա­մե­նը եր­կու հո­գի ըն­դվ­զե­ցին՝ Ա­րիս­տո­տելն ու Պլա­տո­նը: Ա­սին՝ էս ի՞նչ եք ա­նում, ախր, քան­դում ու կոր­ծա­նում եք պե­տու­թյու­նը, բայց անձ­նա­կան շահ հե­տապն­դող ա­ռա­ջա­դի­մա­կան ու­ժե­րը սրանց խոս­քը բա­նի տեղ չդ­րե­ցին:
Էդ եր­կու խո­շոր փի­լի­սո­փա­նե­րից մե­կը կեն­դա­նի օ­րի­նակ բե­րեց, թե Մի­լա­նի կոն­սեր­վա­տո­րիա­յի վո­կա­լի բա­ժինն ա­վար­տած մի բա­րի­տոն, որն ա­ռա­վոտ ծե­գին ամ­բողջ թա­ղի բնակ­չու­թյա­նը քնա­հա­րամ է ա­նում իր ժա­վե­լի սպիր­տը գո­վեր­գող ճղճ­ղո­ցով, ինչ­պե՞ս կա­րող է տե­սախ­ցիկ­նե­րի ա­ռաջ հա­մո­զիչ և հա­վաս­տի պա­տաս­խան տալ թղ­թակ­ցի հար­ցին, թե իր կար­ծի­քով ո՞վ է կանգ­նած մար­տի 1-ի և հոկ­տեմ­բե­րի 27-ի ո­ճիր­նե­րի հետևում կամ ին­չու՞ և ու՞մ մի­ջո­ցով կազ­մա­քանդ­վեց սո­վե­տի նման հզոր կայս­րու­թյու­նը, չնա­յած մեր աղ­բա­տա­րի վա­րոր­դը բո­լոր հար­ցե­րին հա­րյու­րից հա­րյուր պա­տաս­խա­նեց, ա­վե­լին, հան­րու­թյա­նը տե­ղե­կաց­րեց աշ­խար­հի վեր­ջի հա­վա­նա­կան տար­վա, ամս­վա և օր­վա մա­սին և այլն: Փի­լի­սո­փան զգու­շաց­րեց, որ ա­մեն գործ իր մաս­նա­գետն ու­նի, և պե­տու­թյան կա­ռա­վա­րու­մը ի­ջեց­վում է սի­րո­ղա­կան մա­կար­դա­կի: Եվ դար­ձյալ հաղ­թեց ճն­շող մե­ծա­մաս­նա­կան ու­ժը: Նրանք այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը փր­կել հա­մա­ժո­ղովր­դա­կան ճն­շու­մից, և նա­խա­գահն իր ստո­րագ­րու­թյամբ վա­վե­րաց­րեց պատ­մա­կան փաս­տա­թուղ­թը: Ի­հար­կե, ըն­դա­մե­նը մի քա­նի տա­րի անց, երբ գռե­հիկ ինք­նա­սի­րա­հար­վա­ծու­թյան ու հա­մա­ռու­թյան թանձր մշու­շը ցր­վեց, և ա­մեն ինչ տե­սա­նե­լի դար­ձավ, շա­տե­րը փոշ­մա­նե­ցին, բայց ար­դեն ուշ էր՝ մեղ­վա­ջան նո­րե­լուկ կա­ռա­վա­րիչ­նե­րը, տիե­զե­րա­կան ա­րա­գու­թյամբ և փու­թա­ջա­նո­րեն, պե­տու­թյան հաստ պա­տե­րը բա­րա­կեց­րել էին ստ­վա­րաթղ­թի չափ, հոգևոր հայ­րե­նի­քը դա­տար­կել ու թո­ղել միայն նյու­թա­կա­նը, և դա ե­ղավ վեր­ջը վեր­ջին ա­րա­րի…
Հի­մա ո՞վ կա­րող է ա­սել, միա­պետ Քա­դա­ֆիի Լի­բիան էր լավ եր­կի՞ր, թե՞ ներ­կա­յիս ժո­ղովր­դա­դե­մոկ­րա­տա­կա­նը, Մի­լոշևի­չը իր երկ­րի նվի­րյա՞լն էր, թե՞ մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ, Պի­նո­չետն էր լավ տղա՞, թե՞ Չե Գևա­րան, ին­չու՞ էին բա­նա­կի գե­նե­րալ­նե­րը ծա­խել Չաու­շես­կուին ու յուր տիկ­նո­ջը սպա­սար­կող ուղ­ղա­թի­ռի վա­ռե­լի­քը, ո­րի պատ­ճա­ռով այն օդ չբարձ­րա­ցավ, իսկ նրանց շան­սա­տակ ա­րե­ցին պա­տի տակ և լի­քը էս­պես աշ­խար­հա­ցունց բա­ներ: Ոչ ոք չի կա­րող: Ո­րով­հետև ա­մեն ազգ իր յու­րա­հատ­կու­թյուն­ներն ու­նի, ո­րով­հետև ղե­կա­վար­նե­րը ժո­ղովր­դի ու շար­քա­յին քա­ղա­քա­ցու հետ չեն շփ­վում, կտր­վել են ի­րա­կա­նու­թյու­նից, մինչ­դեռ երկ­րի վի­ճա­կի մա­սին ճշգ­րիտ պատ­կե­րա­ցում կա­րող եք կազ­մել նրա­նից, այլ փող­կա­պա­վոր կամ ա­ռանց փող­կա­պի, պաշ­տո­նա­կան կամ ոչ պաշ­տո­նա­կան հան­դի­պում­նե­րից ու հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րից: Գնա­ցեք, ու հայտ­նի դեր­վի­շի նման կեր­պա­րա­նա­փոխ­վեք, մտեք ժո­ղովր­դի մեջ ու ի­մա­ցեք նրա կար­ծի­քը ձեր ու ձեր ծա­վա­լած ան­հե­թեթ ու վնա­սա­կար գոր­ծու­նեու­թյան մա­սին: Թքում են ձեզ վրա, թքում ու մրում, և ե­թե մի ա­նար­գան­քի սյուն կանգ­նեց­վի երկ­րի կենտ­րո­նում, ո­րի վրա քան­դակ­ված լի­նեն հին ու նոր շատ գոր­ծիչ­նե­րի դեմ­քեր և ա­նուն­ներ, ժո­ղո­վուր­դը հերթ է կանգ­նե­լու, որ իր վե­րա­բեր­մուն­քը ցու­ցա­նի՝ թքե­լով նրանց ե­րե­սին… Զուր չէր, որ հին ժա­մա­նակ­նե­րում ար­քա­նե­րը, պա­լա­տա­կան­նե­րի քծ­նան­քից ու կեղծ հա­ճո­յա­խո­սու­թյուն­նե­րից հոգ­նած, ճշ­մար­տու­թյու­նը ի­մա­նա­լու հա­մար ի­րենց կող­քին մի խեղ­կա­տակ էին պա­հում: Նա բո­լո­րի հա­մար ծաղ­րի ա­ռար­կա էր, ո­րով­հետև միակ հա­մար­ձակ ու ան­կա­շառ ճշ­մար­տա­խոսն էր: Էս­տեղ են ա­սել, թե է­շին փա­լան վրա չե­կավ, մեզ՝ ղե­կա­վա­րու­թյուն:
Բա էն Ն.Ս.Օ.Տ.Տ. պա­րոն ինք­նա­սի­րա­հար­ված տեր հայ­րը, որ քա­րը փե­շից չի ու­զում թա­փի, չի ու­զում ըմ­բռ­նու­մով մո­տե­նա, որ իր ազ­գա­յին վար­դա­պե­տու­թյամբ ոչ միայն չի հա­մա­պա­տաս­խա­նում հա­մաշ­խար­հա­յին ե­կե­ղե­ցի­նե­րի պատ­մու­թյան տրա­մա­բա­նու­թյանն ու մեր հե­ղա­փո­խա­կա­նու­թյա­նը, այլև խան­գա­րում է, որ մենք ա­ռա­ջինն ու միա­կը լի­նենք հա­մաշ­խար­հա­յին կրո­նա­պե­տու­թյան ըն­տա­նի­քում: Հա­ջորդ խո­րո­վա­ծը խո­րա­նում ենք ա­նե­լու, ե­թե շա­րու­նա­կի ոտք­նե­րիս տակ ընկ­նել: Էն Ռաբ­լեն հո մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյու­նից կտր­ված ա­վա­նակ չէ՞ր, որ Գար­գան­տի­կին ու Պան­տագ­րուե­լին բզում էր, թե քր­ֆեք վար­դա­գույն ծայ­րա­պետ­նե­րին, ե­կե­ղե­ցի, տեր­տեր, ե­րեց ու ե­րեց­կին, ու տեն­չում էր հոգևո­րա­կան­նե­րին ինկ­վի­զի­ցիա­յի են­թար­կել: Մի բան գի­տեր, դա­սա­կան մարդ էր, ֆրան­սիա­ցի ազն­վա­կան: Հե­տո էլ ձեր ա­սիա­կան թամ­բալ ու­ղեղ­նե­րը աշ­խա­տեց­րեք՝ եվ­րո­պա­կան բարձր ար­ժեք­ներ ենք ներկ­րում: Բա էդ ո՞նց էր, որ պա­պերդ ժա­մա­նա­կին չափ ըն­կած վա­զում էին եվ­րո­պա­ներ՝ մար­դա­վա­րի ու­սում ստա­նա­լու, եվ­րո­պա­կան բար­քերն ըն­դօ­րի­նա­կե­լու, մարդ դառ­նա­լու, լի­զու, գրիլ-կար­դալ, նս­տիլ-վեր կե­նալ, չան­գյալ-դա­նակ բռ­նիլ սո­վո­րե­լու… Ախր, իս­կի բան չգի­տեին, է՜: Նույ­նիսկ գա­վա­ռա­կան Թիֆ­լի­սում էին զար­մա­նում ու պեչ­կը բու­խա­րի­կից չէին տար­բե­րում, հա­ցը, ե­ղը, մա­ծունն ու կա­թը խա­նու­թից առ­նե­լուց խա­բար չէին ու մեծ-մեծ խո­սում էին՝ էն քոր­փա է­րե­խին «ա­ղա ջա­նին» ծա­ռա տա­լիս, ինչ է, թե մար­դա­ճա­նաչ դառ­նա ու հոր նման աշ­խար­հում խեղճ ու զուրկ չապ­րի: Մինչ­դեռ գյու­ղա­ցու տու­նը կռիվ գցե­ցին, ըն­տա­նե­կան բռ­նու­թյան բիրտ կի­րառ­մամբ քանդ­վեց ա­վան­դա­կան հայ օ­ջա­խը, հայ կնոջ և մոր ի­րա­վունք­նե­րը ոտ­նա­հա­րե­ցին և էն ան­մեղ ա­րա­րա­ծի գլուխն ինք­նագ­լուխ կե­րան: Իսկ Եվ­րո­պա­յում մի քա­նի սե­րունդ բարձր կր­թու­թյուն ու դաս­տիա­րա­կու­թյուն ստա­ցավ, վե­րա­դար­ձավ հայ­րե­նիք ու տե­ղայ­նաց­րեց իր ի­մա­ցու­թյու­նը: Հի­մա, հե­րիք չէ պահ­պա­նում ենք մեր լե­զուն-մեր խոս­քը, մեր պատ­մու­թյունն ու մշա­կույ­թը, ո­րոնք ըստ էու­թյան հե­տամ­նա­ցու­թյան թո­թո­վանք­ներ են, դեռ մի բան էլ՝ ազ­գա­յին միա­տարր պե­տու­թյուն ու ազ­գա­յին ե­կե­ղե­ցի: Չէ մի, չէ: Բաղ­դա­դում էլ խուր­մա ու կի­վի է ա­ճում, մե՞զ ինչ:
Հա­յոց ե­կե­ղե­ցին, նրա կղե­րա­կան պատ­մու­թյու­նը, ո­րի դա­սա­վանդ­ման անն­պա­տա­կա­հար­մա­րու­թյան խնդ­րի շուրջ ո­րոշ ազ­գայ­նա­կան ու­ժեր փոր­ձում են քա­ղա­քա­կան դի­վի­դենդ­ներ կոր­զել, ա­յո՛, ա­յո՛, կոր­զել, մեր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է, և տե­ղին է հի­շեց­նել, որ մեր մո­տե­ցումն այդ հար­ցում սկզ­բուն­քա­յին է՝ հիմն­ված է մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կա­վոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի փոր­ձա­գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի վրա: Ե­կեք պատ­կե­րաց­նենք այն պարզ ի­րո­ղու­թյու­նը, որ դա­րեր շա­րու­նակ, զրկ­ված լի­նե­լով պե­տա­կա­նու­թյու­նից, այդ դե­րը ստանձ­նել է ե­կե­ղե­ցին: Ճի՞շտ է: Ճիշտ է: Եվ ի՞նչ ու­նենք մենք այ­սօր ար­դյուն­քում:
ՈՒ­նենք հս­կա­յա­կան ծո­վից ծով ձգ­վող մեր հայ­րե­նի­քից մնա­ցած մի թիզ հո­ղակ­տոր, ո­րի, ինչ­պես ա­սում են, մի ծայ­րից թքես՝ մյու­սը կհաս­նի: Ա­հա, սա է հենց հայ ե­կե­ղե­ցուց և հոգևո­րա­կա­նու­թյու­նից մեր ստա­ցած ժա­ռան­գու­թյու­նը: Պատ­ճառ­նե­րի մեջ չեմ ցան­կա­նում խո­րա­նալ: Առ­կա են խար­դա­վանք­նե­րի, դա­վա­ճա­նու­թյուն­նե­րի, թա­լա­նի, կո­ռուպ­ցիոն բազ­մա­թիվ փաս­տեր, ո­րոնց հրա­պա­րա­կայ­նա­ցու­մը բնավ մեր օգ­տին չէ: Հի­մա ի՞նչ եք ա­ռա­ջար­կում, ջն­ջե՞նք այդ ա­մո­թա­լի է­ջը մեր պատ­մու­թյու­նից, թե՞ շա­րու­նա­կենք փա­ռա­բա­նել դա­րեր շա­րու­նակ մեզ պա­տու­հա­սած ե­կե­ղե­ցա­կան­նե­րի սա­բո­տա­ժը մեր երկ­րի և պե­տա­կա­նու­թյան հան­դեպ: Ես հակ­ված եմ ա­ռա­ջի­նին, քան­զի մեր քա­ղա­քա­ցին չպետք է ա­մա­չի իր նախ­նյաց ան­հե­ռան­կար գոր­ծու­նեու­թյան հա­մար, այլ պետք է քայ­լի հպարտ, ինչ­պես մեր ֆիզ­կուլ­տի դա­սա­տուն էր ա­սում՝ կուրծ­քը ա­ռաջ, գլու­խը բարձր, քայ­լո՜ո՜ո՜վ մա՛րշ: Հի՛, հի՛, հի՜…
Դա­վիթ Մկր ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 4453

Մեկնաբանություններ