Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե Փա­շի­ն­յանն Աժ-ում է, նիս­տից «թռած» պատ­գա­մա­վոր չպետք է լի­նի

Եթե Փա­շի­ն­յանն Աժ-ում է, նիս­տից «թռած» պատ­գա­մա­վոր չպետք է լի­նի
15.05.2020 | 00:20
Նոր «ո­րա­կի» Ազ­գա­յին ժո­ղո­վը, որ կի­սա­դա­տարկ կամ գրե­թե դա­տարկ դահ­լի­ճում է հա­ճախ նիս­տեր անց­կաց­նում, մար­դա­շատ է բա­ցա­ռա­պես այն օ­րե­րին, երբ իշ­խա­նու­թյան հա­մար հույժ կարևոր նշա­նա­կու­թյան օ­րի­նագ­ծի քվեար­կու­թյուն է տե­ղի ու­նե­նա­լու, կամ էլ երբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը խոր­հր­դա­րա­նում է: Պատ­գա­մա­վոր­նե­րը մեկ մար­դու նման, շունչ­նե­րը պա­հած, սպա­սում են, թե երբ է ընդ­մի­ջում լի­նե­լու կամ ա­վարտ­վե­լու նիս­տը, որ կա­րո­ղա­նան դուրս գալ դահ­լի­ճից: «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար Հա­կոբ Սի­մի­դյանն է զբաղ­վում նիս­տից «թռ­նող» թի­մա­կից­նե­րով ու հրա­հան­գում՝ ան­հա­պաղ դահ­լիճ գնալ:
«Երբ Փա­շի­նյա­նը ներ­սում է, բո­լորս պետք է ներ­կա լի­նենք: Դա, նախ, հար­գանք է նրա նկատ­մամբ, մյուս կող­մից էլ՝ չպետք է այն­պի­սի տպա­վո­րու­թյուն լի­նի, թե նիս­տե­րի չենք գա­լիս»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը:
«Ի՞նչ հար­գան­քի մա­սին է խոս­քը, ե­թե վար­չա­պե­տի ներ­կա­յու­թյամբ ծեծ­կռ­տուք է տե­ղի ու­նե­նում»,- հի­շեց­րինք նրան: «Դե դա խայ­տա­ռա­կու­թյուն էր: Խա­րան է, որ միշտ կմ­նա այս խոր­հր­դա­րա­նի վրա»,- պա­տաս­խա­նեց իմ­քայ­լա­կա­նը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ