«Միքայել Մինասյանի ու նախկինների կատարած հանցագործությունները սեփական աղբյուրներով եմ ճշտել»
02.06.2020 | 00:56
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀՐԱՉՅԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ասում է, որ օրերս հրապարակած տեսանյութում, որտեղ անդրադարձել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանին ու նախկին իշխանությանը վերագրվող հանցագործություններին, խոսել է ոչ թե ապացուցվելիք դեպքերի, այլ արդեն իսկ հաստատված ապացույցների մասին:
- Որտեղի՞ց Ձեզ նման ապացույցներ:
- Տարբեր տեղերից:
- Բայց ոչ թե պատգամավորին, այլ իրավապահ համակարգին է բնորոշ նման տեղեկատվություն ձեռք բերելը:
- Եկեք հաշվի առնենք, որ ես ԱԺ պատգամավոր եմ և ունեմ որոշակի շրջանակ: Օրենքով ինչ տեղեկատվություն կարող եմ իմանալ, իմանում եմ:
- Այսինքն՝ դիմել եք իրավապահների ու ստացե՞լ եք այդ տեղեկատվությունը:
- Կրկնում եմ՝ ես ունեմ նման իրավունք:
- Ի՞նչ ճանապարհով եք տեղեկատվություն ստացել, պարոն Հակոբյան:
- Չեմ ուզում ասել՝ ինչ ճանապարհով: Ինչպես են լրագրողները հաճախ ասում, որ իրենք իրենց տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտում, նույնպես և ես պարտավոր չեմ ասել ճանապարհը, թե որտեղից ինչ եմ իմացել:
- Այդ տեսանյութում խոսել եք բանակում տարիներ շարունակ զինվորներին «փչացած ռագու» տալու մասին, այդ տեղեկատվությու՞նն էլ եք սեփական աղբյուրներով ճշտել:
- Ոչ, այդ ամենն իմ աչքերով եմ տեսել: Տեսել եմ, թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զինվորն ինչ սնունդով է սնվում, դա ճշտելու կարիք չկա:
Ճեպազրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ