Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քա­ղա­քա­պե­տա­րա­նի հան­րակր­թու­թ­յան վար­չու­թ­յան պե­տի «մեջ­քը» փոխ­քա­ղա­քա­պետ Վի­րա­բ­յանն է

Քա­ղա­քա­պե­տա­րա­նի հան­րակր­թու­թ­յան վար­չու­թ­յան պե­տի «մեջ­քը» փոխ­քա­ղա­քա­պետ Վի­րա­բ­յանն է
05.06.2020 | 00:42
Երևան քա­ղա­քի 6 դպ­րո­ցի տնօ­րեն­նե­րի քա­ղա­քա­պե­տա­րա­նը նկա­տո­ղու­թյուն է հայ­տա­րա­րել: Պատ­ճառն այն է, որ ա­վար­տա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րը դպ­րո­ցում հրա­ժեշ­տի ցե­րե­կույթ են կազ­մա­կեր­պել:
«2020-ի հու­նի­սի 3-ին 9-րդ դա­սա­րա­նի շր­ջա­նա­վարտ­նե­րի հիմ­նա­կան կր­թու­թյան վկա­յա­կան­նե­րի հան­ձն­ման մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում պա­րե­տա­տան կող­մից սահ­ման­ված անվ­տան­գու­թյան կա­նոն­նե­րը պատ­շաճ չպահ­պա­նե­լու հա­մար Երևա­նի քա­ղա­քա­պե­տի կար­գադ­րու­թյուն­նե­րով 6 դպ­րո­ցի տնօ­րե­նի նկատ­մամբ կի­րա­ռել «նկա­տո­ղու­թյուն» կար­գա­պա­հա­կան տույժ»,- աս­ված է քա­ղա­քա­պե­տա­րա­նի տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյան մեջ: Ել­նե­լով պա­րե­տի ցու­ցում­նե­րից ու երկ­րում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից՝ տնօ­րեն­նե­րը, գու­ցե, մե­ղա­վոր են պա­տա­նե­կան ան­մեղ ցե­րե­կույ­թին «վա­յիս» չլի­նե­լու, շր­ջա­նա­վարտ­նե­րի հա­մար խիստ հի­շար­ժան օ­րը չփ­չաց­նե­լու հար­ցում: Բայց, վս­տահ եմ, ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար մինչև կյան­քի վեր­ջը նրանք հա­մար­վե­լու են ա­մե­նա­խի­զախ ու սի­րե­լի մար­դիկ, որ, նախ և ա­ռաջ, ման­կա­վար­ժի, ա­պա վե­րահս­կո­ղի հո­գե­բա­նու­թյամբ են ա­ռաջ­նորդ­վել: «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ թվով ա­վե­լի շատ դպ­րոց­նե­րում են ա­վար­տա­կան հան­դի­պում-մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կերպ­վել, բայց «մեղ­քը ջարդ­վել է» այն տնօ­րեն­նե­րի վրա, ո­րոնք քա­ղա­քա­պե­տա­րա­նի հան­րակր­թու­թյան վար­չու­թյան պետ Ան­նա Ստե­փա­նյա­նի հետ մտե­րիմ հա­րա­բե­րու­թյուն­ներ չու­նեն: Հա­նուն ար­դա­րու­թյան փաս­տենք՝ ե­թե հար­ցը վե­րահս­կո­ղու­թյանն է վե­րա­բե­րում, ա­պա թիվ մեկ պա­տաս­խա­նա­տուն ոչ թե դպ­րո­ցի տնօ­րեն­ներն են, այլ՝ հենց հան­րակր­թու­թյան վար­չու­թյան պե­տը: Ա­ռա­ջի­նը հենց նա պետք է հետևի պա­րե­տի ցու­ցում­նե­րին ու այն­պես աշ­խա­տի տնօ­րեն­նե­րի հետ, որ նման հար­ցեր ա­ռաջ չգան: Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ Ստե­փա­նյա­նը նկա­տո­ղու­թյուն չի էլ ստա­նա, հնա­րա­վոր է վար­չու­թյան այլ աշ­խա­տա­կից­նե­րի նկատ­մամբ տույժ-տու­գանք կի­րառ­վի, ընդ­հուպ՝ աշ­խա­տան­քից ո­րոշ մար­դիկ ա­զատ­վեն, բայց Ստե­փա­նյա­նը շա­րու­նա­կե­լու է օգտ­վել ար­տո­նյա­լի իր կար­գա­վի­ճա­կից: Նա փոխ­քա­ղա­քա­պետ Տիգ­րան Վի­րա­բյա­նի մտե­րիմն է, հենց փոխ­քա­ղա­քա­պետն է ա­տամ­նե­րով պա­հում դեռևս Տա­րոն Մար­գա­րյա­նի ժա­մա­նակ նշա­նակ­ված Ստե­փա­նյա­նին: Հա­նուն ար­դա­րու­թյան հի­շեց­նենք նաև, որ Ստե­փա­նյա­նի՝ վար­չու­թյան պե­տի պաշ­տո­նը ստանձ­նե­լուց հե­տո ներ­կա իշ­խա­նու­թյան բարձր է­շե­լո­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հա­ճախ էին հի­շեց­նում նրա ՀՀԿ-ա­կան լի­նելն ու 2017-ի խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ տե­ղա­մա­սե­րից մե­կում հօ­գուտ «Հան­րա­պե­տա­կան» կու­սակ­ցու­թյան դի­տոր­դա­կան կեղծ ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 8362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ