«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ծառուկյանն ու իշխանությունը գնում են վաբանկ

Ծառուկյանն ու իշխանությունը գնում են վաբանկ
14.06.2020 | 15:37

Ծառուկյանի՝ իշխանափոխության հայտարարությունից ընդամենն օրեր անց՝ այսօր վաղ առավոտյան, ԲՀԿ առաջնորդի առանձնատանը ԱԱԾ-ն խուզարկություն անցկացրեց։ Ու քաղաքական օրակարգի այն հարցին, թե այս անգամ Գագիկ Ծառուկյանը կգնա՞ մինչև վերջ, պատասխանեց նա անձամբ. «Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»։ Սա կարելի է ասել դատավճիռ էր, հետ քայլ չկա։ Առջևում իշխանության քայլերն են։

Խուզարկությունից հետո Ծառուկյանը գնաց ԱԱԾ հարցաքննության, նրա կողմնակիցները հավաքվեցին ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ «ժողովրդի» իշխանությանը ժողովրդից պաշտպանում էին հարյուրավոր ոստիկաններ։ Ավելին, իշխանությունը գործի դրեց բիրտ ուժը, չխնայեցին նաև պատգամավորներին, որոնք, ըստ օրենքի, անձեռնամխելի են։ Մինչդեռ կին պատգամավորներին «փռեցին ասֆալտին» ու ոտնահարեցին նրանց իրավունքները։

Ընդամենը 2 տարի առաջ ժողովրդն իր ուսերին դրած իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, բայց այսօր նա պարտվեց ոչ թե Գագիկ Ծառուկյանի կամ այլ քաղաքական ուժի հետ պայքարում, այլ հենց նույն ժողովրդին։ Փաշինյանն այսօրվա քրոնիկոնը պետք մի քանի անգամ նայի ու տեսնի, թե շարքային քաղաքացին ինչ է ասում իրեն։ Սովորական քաղաքացին, որը 2 տարի առաջ գոռում էր՝ «Սերժ, հեռացիր», այսօր ազդարարեց՝ «Նիկոլ, հեռացիր»։

Շատ ինքնատիպ բնութագիր տվեց այս իշխանությանը բողոքի ակցիա իրականացնող տարեց մի քաղաքացի։ «Եթե Նիկոլի տեղը 2կգ կարտոֆիլ էլ լիներ, այն ժամանակ նրա կողքն էինք կանգնելու», -փաստելով, որ 2 տարի առաջ մերժումից ու ատելությունից ծնվեց մի վարչապետ, որն այսօր նույնչափ ատելի է դարձել։

Առաջիկա օրերին իշխանությունը գործի է դնելու իշխանական ողջ լծակները, որպեսզի լռեցնի ընդդիմությանը, կանխի գործողությունները և փրկի իր դեմքը։ Սակայն այս դիմակայությունը, երբ արտախորհրդարանական ուժերը խիստ մարտական են, դժվար թե երկար կտևի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ