Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդիկ Անդրեասյան․ Փաշինյանի յուրաքանչյուր քայլ այլևս հանցագործություն է

Էդիկ Անդրեասյան․ Փաշինյանի յուրաքանչյուր քայլ այլևս հանցագործություն է
14.06.2020 | 21:24

Երեկ ողջ հանրապետությունով մեկ Փաշինյանի ձայնագրությունը հայտարարում էր դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու, հիգիենայի կանոնները պահպանելու սուր անհրաժեշտության մասին, իսկ այսօր արդեն Փաշինյանն անձամբ հրահրում է բազմամարդ բողոքի ակցիաներ, որոնք, եթե այլ բան չասենք, կորոնավիրուսի տարածման լավ միջավայր են հանդիսանում:

Ինչպե՞ս հասկանալ Փաշինյանի այս երկակի խաղը:

Եթե նա ճիշտ է ասում, որ երկրում կորոնավիրուսի համաճարակ է, ուրեմն հանցանք է գործում՝ մարդկանց ցույցի հանելով, իսկ եթե իր թեթև ձեռքով մարդկանց փողոց է հանում, ուրեմն ստում է, որ Հայաստանում կա կորոնավիրուսի համաճարակ: Բայց ստելը, վերջին հաշվով, նույնպես հանցագործություն է, եթե հաշվի առնենք, թե ինչ տխուր հետևանքների է հանգեցրել այդ սուտը:
Կարո՞ղ էր ԱԱԾ-ն, առանց ավելորդ աղմուկի, ընդամենը մի սովորական ծանուցագրով հարցաքննության հրավիրել Ծառուկյանին: Դա կպատշաճեր մեր այսօրվա իրավիճակին և բոլորն էլ ըմբռնումով կմոտենային իրավապահների այդ քայլին: Բայց ոչ, Նիկոլին աղմուկ էր պետք և նա այդ աղմուկը ստացավ՝ նախապես լրատվամիջոցներին «սլիվ» անելով Ծառուկյանին ԱԱԾ տանելու «հավանական» գործողության մասին տեղեկատվությունը: Կարելի էր չէ՞, Ծառուկյանին ԱԱԾ-ում ցույց տալ այն «ահեղ» փաստաթուղթը, որը, չգիտես ինչու և ինչպես իմքայլական որոշ ատգամավորներ ու նախարարներ տեղադրել էին իրենվց ֆեյսբուքյան էջերում՝ դեռ ԱԱԾ-ի՝ Ծառուկյանի տուն հասնելուց առաջ:

Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը, տեսնելով թե ինչեր են տեղի ունենում կորոնավիրուսով բռնված ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում, որոշել է մի տուրուդմփոց էլ Հայաստանում կազմակերպել: Վստահաբար այսօր Երևանում տեղի ունեցած բողոքի բավականին մեծաքանակ ցույցը և ոստիկանների անսովոր առատությունը աշխարհի շատ լրատվամիջոցներ կներկայացնեն ոչ այնքան որպես թավշյա հեղափոխության խայտառակություն, որքան կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառումներից դժգոհ ժողովրդի պոռթկում: Ի՞նչ իմանան աշխարհի լրատվամիջոցները, որ Նիկոլ Փաշինյանի ձեռքին կորոնավիրուսն այլևս մի գործիք է, որով նա փորձում է ընդամենը երկարաձգել անխտիր բոլոր ճակատներում պարտվող իր անփառունակ կառավարության անիմաստ գոյությունը:



Դիտվել է՝ 1431

Մեկնաբանություններ