Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է
19.06.2020 | 00:34

(Նախորդ մասը)



Ի­րադ­րու­թյու­նը շի­կա­ցած է ոչ միայն Մեր­ձա­վոր Արևել­քում, այլև Հա­յաս­տա­նի ան­մի­ջա­կան մեր­ձա­կայ­քում։ Օ­րի­նակ, Հա­րա­վա­յին Օ­սիա­յի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյու­նը հայտ­նել է, որ վրա­ցի­ներն սկ­սել են «ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րով» (ԱՕԹՍ) «հար­ձակ­վել» Հա­րա­վա­յին Օ­սիա­յի սահ­մա­նա­մերձ տա­րած­քի վրա։ Վեր­ջին 3-4 շա­բաթ­վա ըն­թաց­քում հա­րա­վօ­սա­կան սահ­մա­նա­պահ­նե­րը մի շարք սադ­րանք­ներ են գրան­ցել վրաց ու­ժա­յին­նե­րի կող­մից, ո­րոնք գոր­ծում են Եվ­րա­միու­թյան դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան թողտ­վու­թյամբ։ Դրանց թվում են և՛ սահ­ման­նե­րի խախ­տու­մը, և՛ ԱՕԹՍ-նե­րից բա­ցի նույ­նիսկ ուղ­ղա­թիռ­նե­րի թռիչք­նե­րը, և՛ շատ այլ բա­ներ, ինչն ակն­հայ­տո­րեն չի վկա­յում պաշ­տո­նա­կան Թբի­լի­սիի՝ խա­ղաղ երկ­խո­սու­թյուն վա­րե­լու ցան­կու­թյու­նը Ժնևյան քն­նար­կում­նե­րի և մի­ջա­դե­պե­րի կանխ­ման և ար­ձա­գանք­ման մե­խա­նիզմ­նե­րի շր­ջա­նակ­նե­րում։


Պաշ­տո­նա­կան Ցխին­վալն ար­դեն հրա­պա­րա­կավ գնա­հա­տել է վրա­ցի­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը որ­պես սադ­րանք, և դա ճշ­մար­տու­թյուն է, ո­րով­հետև այն­տեղ պաշ­տո­նա­պես գտն­վում և գոր­ծում է Ռու­սաս­տա­նի ռազ­մա­բա­զան։ Ի՞նչ կա­րող է պա­տա­հել, ե­թե հան­կարծ ինչ-որ մե­կի «նյար­դե­րը չդի­մա­նան»։ Բո­լո­րին է հայտ­նի, որ Այ­սր­կով­կա­սում (Աբ­խա­զիա, Հա­յաս­տան) ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­նե­րը մշ­տա­պես մար­տա­կան պատ­րաս­տու­թյան վի­ճա­կում են։ Աստ­ված չա­նի՝ ինչ-որ մե­կը «կրա­կի» հան­կարծ ռուս զին­ծա­ռա­յող­նե­րի ուղ­ղու­թյամբ, ին­չին ան­մի­ջա­պես կհետևի պա­տաս­խա­նը, ինչ­պես դա տե­ղի ու­նե­ցավ 2008 թ. օգոս­տո­սին, ո­րից հե­տո ՌԴ-ն պաշ­տո­նա­պես ճա­նա­չեց Հա­րա­վա­յին Օ­սիա­յի և Աբ­խա­զիա­յի ան­կա­խու­թյու­նը։


Բայց դա էլ դեռ ա­մե­նը չէ։ Երբ ան­ցյալ տար­վա աշ­նանն ա­ռա­ջին ան­գամ հայտ­նե­ցինք Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին, որ Վրաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև խո­շոր վեճ է հա­սու­նա­նում Դա­վիթ Գա­րե­ջա ուղ­ղա­փառ վան­քի շուր­ջը, մենք գրել ենք, որ տա­րօ­րի­նակ տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում. Հա­յաս­տա­նի շր­ջա­կա բո­լոր եր­կր­ներն ու­ժեղ թա­փով ինչ-որ բա­նի են պատ­րաստ­վում։ Թե ին­չի՞, երևի ոչ ոք 2019-ին ստույգ չէր պատ­կե­րաց­նում։ Հատ­կա­պես այն մա­սին, թե ինչ է կա­տար­վում հա­կա­հայ­կա­կան ու հա­կա­ռու­սա­կան ՎՈՒԱՄ (Վրաս­տան-ՈՒկ­րաի­նա-Ադր­բե­ջան-Մոլ­դո­վա) դա­շին­քի գծով մերձ դաշ­նա­կից­նե­րի միջև։ Բայց ե­կավ 2020 թի­վը, և կո­րո­նա­վի­րուսն ընդ­գր­կեց ողջ Այ­սր­կով­կա­սը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, Վրաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րում «տա­րօ­րի­նա­կու­թյուն­նե­րը» շա­րու­նակ­վում են։ Օ­րի­նակ, հու­նի­սի 2-ին հա­ղոր­դում­ներ ե­ղան, որ Վրաս­տա­նի Մառ­նեու­լի շր­ջա­նում, որ­տեղ բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյունն ադր­բե­ջան­ցի է, վե­րա­կան­գն­վել է ադր­բե­ջան­ցի պե­տա­կան գոր­ծիչ Ն. Նա­րի­մա­նո­վի (նա 1922 թ. ո­րո­շա­կի դեր է խա­ղա­ցել վրա­ցա­կան ո­րոշ շր­ջան­ներ Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու գոր­ծում) հու­շար­ձա­նը։ Այդ հա­մա­տեքս­տում և նրա խոր­հր­դա­յին-կո­մու­նիս­տա­կան ան­ցյա­լի ֆո­նին հատ­կան­շա­կան է, որ Վրաս­տա­նում հնա­րա­վոր է դար­ձել, այս­պես ա­սած, «կո­մու­նիս­տի», ի­րա­կա­նում՝ մու­սա­վա­թա­կա­նի, հու­շար­ձա­նի վե­րա­կանգ­նու­մը։ Ար­դյո՞ք դա տե­ղի է ու­նե­նում կո­րո­նա­վի­րու­սի բռնկ­ման ֆո­նին, երբ պաշ­տո­նա­կան Թբի­լի­սին ջա­նում է խու­սա­փել Բաք­վի և Մառ­նեու­լում ապ­րող ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ բա­խում­նե­րից։ Ա­ռայժմ պա­տաս­խան չկա։ Ի դեպ, հենց այդ շր­ջա­նում է ե­ղել հա­մա­ճա­րա­կի խո­շոր բռն­կում­նե­րից մե­կը։


Օ­րերս հա­մա­ցան­ցում տե­ղե­կու­թյուն հայ­տն­վեց, որ Վրաս­տա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներն ի­րենց զե­կույ­ցում հա­ղոր­դել են ինչ-որ շր­ջա­նակ­նե­րի մա­սին, ո­րոնք փոր­ձում են Կա­խե­թում վրաց-ադր­բե­ջա­նա­կան ընդ­հա­րում­ներ հրահ­րել։ Ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյունն իս­կույն փոր­ձեց սլաք­նե­րը շուռ տալ հա­յե­րի կող­մը։ Մենք չգի­տենք՝ վրա­ցա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը «հա­վա­տա­ցի՞ն» ադր­բե­ջան­ցի­նե­րին, բայց այս­տեղ նաև շատ այլ խն­դիր­ներ կան, բա­ցի հա­յե­րին վրաց-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ «խց­կե­լու» Բաք­վի փոր­ձե­րից։ Ի­րա­կա­նում Ադր­բե­ջա­նը վա­ղուց է ի­րեն մատ­նել՝ դեռ 2018 թ. ագ­րե­սիվ վարք դրսևո­րե­լով վրա­ցա­կան Կա­խե­թի սահ­մա­նին։ Եվ խոսքն այն մա­սին չէ, որ Բա­քուն այդ տա­րածք­ներն ադր­բե­ջա­նա­կան է հայ­տա­րա­րել, իսկ Թբի­լի­սին՝ հին ադր­բե­ջա­նա­կան քա­ղաք։ Ոչ էլ այն մա­սին, թե ադր­բե­ջա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներն ինչ­պես են կա­րո­ղա­ցել Թբի­լի­սիում առևան­գել և սահ­մա­նով ա­նար­գել անց­կաց­նել Ա­լիևին քն­նա­դա­տող ադր­բե­ջան­ցի լրագ­րո­ղին՝ ապ­տակ հասց­նե­լով վրա­ցա­կան պե­տա­կանու­թյա­նը։


Խն­դիրն այն է, որ Բա­քուն 2019 թ. սահ­մա­նա­յին զոր­քեր ու­ղար­կեց սահ­ման, ո­րոնք սար­քա­վոր­վա­ծու­թյամբ չեն տար­բեր­վում ցա­մա­քա­յին բա­նա­կա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րից։ Ա­վե­լին, մի եր­կու ա­միս ա­ռաջ ար­բա­նյա­կա­յին լու­սան­կար­նե­րով ու­ղեկց­վող տե­ղե­կու­թյուն ե­ղավ, որ ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ­նե­րը դիր­քեր են գրա­վել Վրաս­տա­նի տա­րած­քում, այ­սինքն, օ­կու­պաց­րել են վրա­ցա­կան հո­ղի մի մա­սը։ Բա­քուն փոր­ձում է վրաց-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյու­նում օգ­տա­գոր­ծել հայ­կա­կան գոր­ծո­նը՝ բա­խում­ներ հրահ­րե­լու հա­մար։ Ի­րա­կա­նում վրա­ցա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը նկա­տի են ու­նե­ցել ե­թե ոչ ադր­բե­ջա­նա­կան, ա­պա թուր­քա­կան շր­ջա­նակ­նե­րը, ո­րոնք գոր­ծում են Ադր­բե­ջա­նի պե­տա­կան հո­վա­նու ներ­քո։ Բանն այն է, որ Վրաս­տա­նի հետ սահ­մա­նին Ադր­բե­ջանն ա­վե­լաց­րել է ռազ­մա­կան ներ­կա­յու­թյու­նը, որ­պես­զի «պաշտ­պա­նի» Վրաս­տա­նում բնակ­վող ադր­բե­ջան­ցի­նե­րին, ե­թե վրա­ցի­ներն իր հետ բախ­ման մեջ մտ­նեն։ Ա­հա թե ին­չի հա­մար է պետք բա­խում հրահ­րե­լը. որ­պես­զի Վրաս­տա­նի տա­րածք ներ­խու­ժե­լու «օ­րի­նա­կան» ի­րա­վունք ստա­նան։ Ադր­բե­ջա­նը դրա­նով ու­զում է փա­կել դե­պի Ռու­սաս­տան Հա­յաս­տա­նի՝ Մառ­նեու­լով անց­նող ճա­նա­պար­հը և նոր դիր­քեր ստա­նալ հայ­կա­կան Տա­վու­շի մար­զի դեմ։


Վրա­ցա­կան տա­րած­քում Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­պահ­նե­րի սադ­րանք­նե­րը, Դա­վիթ Գա­րե­ջա վան­քի փաս­տա­ցի գրա­վումն ու կո­ղո­պու­տը, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­լե­կո­ծել են Վրաս­տա­նի ուղ­ղա­փառ շր­ջա­նակ­նե­րը։ Հու­նի­սի 3-ին հայտ­նի էր դար­ձել, որ «Վրա­ցա­կան երթ» հայ­րե­նա­սի­րա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը գոր­ծո­ղու­թյուն է նա­խա­տե­սում դե­պի Դա­վիթ Գա­րե­ջա, և հաս­կա­նա­լի է, թե ին­չու։ Չէ՞ որ ադր­բե­ջան­ցի սահ­մա­նա­պահ­ներն ու­ժով գրա­վել էին վան­քը։ Հու­նի­սի 4-ին Ադր­բե­ջա­նի պե­տա­կան սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյու­նը հայտ­նել է, որ «Վրաս­տա­նի մի խումբ քա­ղա­քա­ցի­ներ մտա­դիր են սադ­րանք կա­տա­րե­լու վրաց-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նում գտն­վող պե­տա­կան պատ­մամ­շա­կու­թա­յին Դա­վիթ Գա­րե­ջա (Քե­շիկ­չի­դաղ) ար­գե­լո­ցի տա­րած­քում»։ Բա­քուն հայտ­նել է, որ այդ մա­սին տե­ղե­կաց­րել է Վրաս­տա­նի պե­տա­կան սահ­մա­նա­պահ ոս­տի­կա­նու­թյա­նը՝ նա­խազ­գու­շաց­նե­լով, որ «պե­տա­կան սահ­մա­նին ցան­կա­ցած սադ­րանք վճ­ռա­կա­նո­րեն խա­փան­վե­լու է, իսկ դրա հնա­րա­վոր հետևանք­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրե­լու են սադ­րան­քի կազ­մա­կեր­պիչ­նե­րը»։ Դժ­վա­րա­նում ենք ա­սել՝ դա նշա­նա­կում է, որ ի­րենց տա­րածք վե­րա­դառ­նալ, ի­րենց՝ վրա­ցա­կան վանքն այ­ցե­լել ցան­կա­ցող վրա­ցի քա­ղա­քա­ցի­նե­րը հան­դի­պե­լու են ադր­բե­ջան­ցի­նե­րի կրա­կոց­նե­րի՞ն։ Բայց ի­րա­վի­ճակն իս­կա­պես տագ­նա­պա­լի է, և պետք է են­թադ­րել, որ Վրաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­գա­ցու­մը գտն­վում է Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­պահ զոր­քե­րի, ռազ­մա­կան հե­տա­խու­զու­թյան և այլ հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Հնա­րա­վոր է, որ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյան կող­մից վրա­ցի­նե­րին վա­խեց­նե­լը խա­փա­նի «Վրա­ցա­կան երթ» կազ­մա­կեր­պու­թյան պլան­նե­րը, սա­կայն հա­կա­մար­տու­թյան պա­լա­րը մե­ծա­ցել է, և «թա­րա­խը պետք է դուրս հո­սի»։ Թե դա ինչ­պես տե­ղի կու­նե­նա, կտես­նենք...


Ի՞նչ կկա­տար­վի Վրաս­տա­նում, այն էլ՝ կո­րո­նա­վի­րու­սից ծան­րա­ցած այս բարդ պայ­ման­նե­րում։ Կր­կին հի­շեց­նենք, որ մենք հնա­րա­վո­րու­թյուն չու­նենք սե­փա­կան, թե­կուզ լրագ­րո­ղա­կան, հե­տաքն­նու­թյուն կա­տա­րե­լու, ուս­տի կօգտ­վենք «Հա­րա­վա­յին Օ­սիա» պաշ­տո­նա­թեր­թի մի հրա­պա­րա­կու­մից (լույս է տե­սել 2020 թ. հու­նի­սին)։ Մեզ թվում է, որ ou հե­ղի­նակ­նե­րի դա­տո­ղու­թյուն­նե­րում տրա­մա­բա­նու­թյուն կա։ Ըստ վար­կած­նե­րից մե­կի, Վրաս­տա­նի ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ակ­տի­վու­թյու­նը բա­ցատր­վում է ներ­քա­ղա­քա­կան գոր­ծոն­նե­րով, ա­ռա­վել ստույգ՝ մո­տե­ցող խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյամբ, ո­րը կո­րո­շի «Վրա­ցա­կան ե­րա­զան­քի» ճա­կա­տա­գի­րը. կմ­նա՞ այն իշ­խա­նու­թյան ղե­կին, թե՞ ստիպ­ված կլի­նի ընդ­դի­մու­թյուն դառ­նա­լու։ Որ­պես կա­նոն, ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ Վրաս­տա­նում և՛ իշ­խա­նու­թյու­նը, և՛ ընդ­դի­մու­թյու­նը զա­վեշ­տա­խա­ռը մր­ցակ­ցու­թյուն են ծա­վա­լում, թե որն ազ­գայ­նա­կա­նու­թյան տեն­դի ա­վե­լի բարձր աս­տի­ճան կցու­ցադ­րի։ Սա­կայն տվյալ դեպ­քում մի շարք գոր­ծոն­ներ թույլ են տա­լիս պն­դել, որ պատ­ճա­ռը ոչ միայն ներ­քա­ղա­քա­կան հա­կա­սու­թյուն­նե­րի սրումն է, այլև ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րի փոր­ձը՝ հեր­թա­կան ան­գամ ի­րաց­նե­լու ի­րենց շա­հե­րը վրա­ցի ան­հա­ջո­ղակ քաղ­գոր­ծիչ­նե­րի հաշ­վին։ Ա­մե­րի­կյան դի­վա­նա­գի­տու­թյան և ա­մե­րի­կյան կա­ռույց­նե­րից ֆի­նան­սա­վոր­վող ԶԼՄ-նե­րի չա­փա­զանց սևե­ռուն հե­տաք­րք­րու­թյու­նը Հա­րա­վա­յին Օ­սիա­յի շուրջն ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րի հան­դեպ և նրանց ագ­րե­սիվ ու միա­կող­մա­նի մո­տե­ցու­մը վկա­յում են հօ­գուտ երկ­րորդ վար­կա­ծի։
Ի՞նչ ար­ժե, օ­րի­նակ, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դես­պան Ջեյմս Գիլ­մո­րի հայ­տա­րա­րու­թյու­նը ԵԱՀԿ մշ­տա­կան խոր­հր­դի նիս­տում, ո­րը կա­րե­լի է ծայ­րա­հեղ ար­մա­տա­կան ու կան­խա­կալ հա­մա­րել նույ­նիսկ ա­մե­րի­կյան դի­վա­նա­գի­տու­թյան ներ­կա­յա­ցուց­չի հա­մար։ Մեկ­նա­բա­նե­լով Հա­րա­վա­յին Օ­սիա­յի տա­րածք անց­նե­լու դեպ­քե­րի կա­պակ­ցու­թյամբ Վրաս­տա­նի հաս­ցեին ար­վող մե­ղադ­րանք­նե­րը՝ Գիլ­մո­րը հայ­տա­րա­րել է, որ գո­յու­թյուն չու­նի Հա­րա­վա­յին Օ­սիա. «Նախ և ա­ռաջ ես ա­ջակ­ցու­թյուն եմ հայտ­նում Վրաս­տա­նի պա­տաս­խա­նին։ Մեկ­նա­բա­նու­թյուն է հն­չեց­վել Հա­րա­վա­յին Օ­սիա­յի տա­րածք անց­նե­լու մա­սին։ Բայց Հա­րա­վա­յին Օ­սիա­յի տա­րածք գո­յու­թյուն չու­նի։ Դա Վրաս­տա­նի օ­կու­պաց­ված մասն է։ Այդ տա­րած­քը Վրաս­տա­նի տա­րածքն է։ Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հետ սահ­ման­ներ գո­յու­թյուն չու­նեն»։


Այ­սինքն ԱՄՆ-ը ան­ցել է Վրաս­տա­նի ար­մա­տա­կան ազ­գայ­նա­կան­նե­րի ուղ­ղա­կի ա­ջակ­ցու­թյա­նը։ Գիլ­մո­րի և ԱՄՆ-ի այլ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի վեր­ջին ա­միս­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­ներն ուղ­ղա­կի ա­ջակ­ցու­թյուն են Վրաս­տա­նի ռևան­շիս­տա­կան շր­ջա­նակ­նե­րին, ո­րոնք լիո­վին բա­ցա­ռում են Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հետ հա­կա­սու­թյուն­նե­րի լուծ­ման խա­ղաղ մե­թոդ­նե­րը։ Բա­ցի դրա­նից, ԱՄՆ-ը և նրա արևմտյան գոր­ծըն­կեր­նե­րը, դի­վա­նա­գի­տա­կան ու տե­ղե­կատ­վա­կան ճա­կատ­նե­րում մի­ջո­ցա­ռում­նե­րից բա­ցի, նա­խա­ձեռ­նում են նաև այլ գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնք ուղղ­ված են վրա­ցա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ար­մա­տա­կան ազ­գայ­նա­կան­նե­րի դիր­քե­րի ու­ժե­ղաց­մա­նը։ Ա­ռա­վել ան­ցան­կա­լի քայ­լե­րից մեկն է ե­ղել «Վրա­ցա­կան ե­րա­զան­քի» վրա գոր­ծադր­ված ճն­շու­մը Ի­րակ­լի Օք­րուաշ­վի­լու և Գի­գա ՈՒ­գու­լա­վա­յի ա­զատ­ման նպա­տա­կով։ Նրանց, ով­քեր միայն լսե­լով չէ, որ գի­տեն Հա­րա­վա­յին Օ­սիա­յում 2004-08 թթ. ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին, կա­րիք չկա բա­ցատ­րե­լու, թե այդ հան­ցա­գործ­ներն ինչ դեր են խա­ղա­ցել Հա­րա­վա­յին Օ­սիա­յի Հան­րա­պե­տու­թյան (ՀՕՀ) դեմ լայ­նա­մասշ­տաբ ագ­րե­սիան նա­խա­պատ­րաս­տե­լու և սկ­սե­լու մեջ։ Հետևա­բար, նրանց ա­զատ­մամբ կա­րող են շա­հագր­գռ­ված լի­նել միայն այն ու­ժե­րը, ո­րոնք ձգ­տում են ՌԴ-ի և Հա­րա­վա­յին Օ­սիա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում բոր­բո­քել ի­րա­վի­ճա­կը՝ բո­լոր հնա­րա­վոր հետևանք­նե­րով։ Այն, որ դրա հա­մար ողջ աշ­խար­հին ցու­ցադր­վեց վրա­ցա­կան ինք­նիշ­խա­նու­թյան ի­րա­կան ար­ժե­քը, արևմտյան «ճու­ռակ­նե­րին» քիչ է հե­տաք­րք­րում, թեև մի­ջա­դե­պը, մեղմ ա­սած, ա­ղա­ղա­կող է։ Ի­րենց դաշ­նակ­ցի հան­դեպ նման կոշտ շան­տա­ժի օ­րի­նակ­ներ դեռ պետք է փնտ­րել, և ան­կաս­կած շա­տե­րը եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­րե­ցին այն ստո­րա­ցու­ցիչ վի­ճա­կից, ո­րում հայ­տն­վել էր Վրաս­տա­նը։


Սպառ­նա­լով պատ­ժա­մի­ջոց­նե­րով ու ֆի­նան­սա­կան օգ­նու­թյան կր­ճատ­մամբ՝ Արևմուտ­քը Վրաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյանն ստի­պեց ա­զա­տե­լու Օք­րուաշ­վի­լուն և ՈՒ­գու­լա­վա­յին, ո­րոնք դա­տա­պարտ­ված էին քրեա­կան լուրջ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար։ Վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին բա­ցեի­բաց ու պար­զո­րոշ բա­ցատ­րե­ցին, որ, արևմտյան եր­կր­նե­րի պա­հանջ­նե­րին չհա­մա­ձայ­նե­լու դեպ­քում նրանք չեն ստա­նա այն 500 մլն եվ­րոն, որ ԵՄ-ն խոս­տա­ցել էր հատ­կաց­նել Վրաս­տա­նին կո­րո­նա­վի­րու­սի հա­մայ­նա­ճա­րա­կի հետևանք­նե­րը վե­րաց­նե­լու հա­մար։ Եվ դա միայն մի մասն է այն պատ­ժիչ մի­ջոց­նե­րի, ո­րոնք կա­րող են կի­րառ­վել Վրաս­տա­նի նկատ­մամբ՝ են­թարկ­վե­լուց հրա­ժար­վե­լու դեպ­քում։ Հաշ­վի առ­նե­լով վրա­ցա­կան տն­տե­սու­թյան, ո­րի բյու­ջեն կազ­մող ո­լորտ­նե­րը պար­զա­պես խոր­տակ­վել են կա­րան­տի­նի հետևան­քով, ող­բա­լի վի­ճա­կը, Վրաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյու­նը ստիպ­ված ե­ղավ գնա­լու նվաս­տա­ցու­ցիչ կա­պի­տու­լյա­ցիա­յի, ո­րի հետևանք­նե­րը դեռ եր­կար են անդ­րա­դառ­նա­լու երկ­րի վար­կա­նի­շի վրա։ Եվ ոչ միայն վար­կա­նի­շի։ Փաս­տո­րեն Արևմուտ­քը դար­ձյալ նշեց վրա­ցա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ իր՝ որ­պես հար­ցե­րը լու­ծող գե­րա­գույն դա­տա­վո­րի դե­րը, որն ազ­դում է ոչ միայն Վրաս­տա­նում ու­ժե­րի դա­սա­վո­րու­թյան, այլև իշ­խա­նու­թյան բո­լոր ճյու­ղե­րի գոր­ծու­նեու­թյան վրա։ Կա­րե­լի է չկաս­կա­ծել, որ ա­ռա­ջի­կա խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյան ել­քը վճ­ռե­լու են ոչ թե վրա­ցի ընտ­րող­նե­րը, այլ, այս­պես կոչ­ված, Վրաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր­նե­րը, ո­րոնք վա­ղօ­րոք նշել են ի­րենց նա­խա­պատ­վու­թյու­նը։


Նման ան­թա­քույց ճն­շու­մը ցույց տվեց, թե արևմտյան եր­կր­ներն ի­րա­կա­նում ինչ­պի­սի նշա­նա­կու­թյուն են տա­լիս Վրաս­տա­նի ան­կա­խու­թյանն ու ինք­նիշ­խա­նու­թյա­նը. ազ­գայ­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ու քա­րան­ձա­վա­յին ռու­սա­տյա­ցու­թյան գե­րիշխ­ման պատ­ճա­ռով այն ի­րեն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թա­կար­դի մեջ է գցել, ին­չը հղի է վրա­ցա­կան պե­տա­կա­նու­թյան կոր­ծան­մամբ։ Ո­րոշ վրա­ցի փոր­ձա­գետ­ներ փոր­ձում են հան­րու­թյա­նը հան­գս­տաց­նել, պն­դե­լով, թե ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում ազ­գա­յին ինք­նիշ­խա­նու­թյու­նը դառ­նում է ձևա­կան բան և ու­նի հա­րա­բե­րա­կան բնույթ, սա­կայն մյուս­նե­րին հաս­կա­նա­լի է դառ­նում, որ Վրաս­տա­նի և Արևմուտ­քի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ըստ էու­թյան, գա­ղու­թա­յին բնույթ են կրում՝ ինչ-որ տեղ հի­շեց­նե­լով վա­սա­լա­կա­նու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նը։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 16948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ