Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մոսկ­վան, ի­հար­կե, չի հա­վա­տա Փա­շի­ն­յա­նի «ար­ցունք­նե­րին»

Մոսկ­վան, ի­հար­կե, չի հա­վա­տա  Փա­շի­ն­յա­նի «ար­ցունք­նե­րին»
23.06.2020 | 00:39

Վա­ղը Մոսկ­վա­յում տոն­վե­լու է Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մում մեր փա­ռա­վոր ծնող­նե­րի, նախ­նի­նե­րի ձեռք բե­րած հե­րո­սա­կան հաղ­թա­նա­կը, կա­յա­նա­լու է այդ մեծ հաղ­թա­նա­կի 75-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րից գլ­խա­վո­րը` Հաղ­թա­նա­կի տա­րե­դար­ձին նվիր­ված ռազ­մա­կան շքեր­թը, ցա­վոք, ա­ռանց Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րի մաս­նակ­ցու­թյան:
Որ ա­սում էինք Փա­շի­նյանն ու փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը վտան­գում են կի­սաշր­ջա­փակ­ված, ա­վե­լին` կի­սա­պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում գտն­վող, Ադր­բե­ջա­նի ու Թուր­քիա­յի պես հարևան­ներ ու­նե­ցող Հա­յաս­տա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը մեր ա­մե­նա­մոտ, ա­մե­նա­կարևոր դաշ­նա­կից­նե­րի` Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի, Չի­նաս­տա­նի հետ, ձե­զա­նից ո­մանք չէին հա­վա­տում:
Վե­րոն­շյա­լի ա­ռու­մով չենք անդ­րա­դառ­նա վեր­ջին 2 տար­վա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, հաս­կա­նա­լու և հա­մոզ­վե­լու հա­մար վեր­ջին օ­րե­րին ե­ղածն էլ բա­վա­կան է: Հա­յաս­տա­նը, ինչ­պես ար­դեն հայտ­նի է, միա­ցել է կրո­նա­կան հար­ցե­րով հա­կա­չի­նա­կան մի այ­լան­սի (դե դա ո­չինչ, կարևո­րը` ԱՄՆ-ը և Չի­նաս­տա­նի հան­դեպ, ըստ էու­թյան, թշ­նա­մա­բար տրա­մադր­ված է­լի մի քա­նի պե­տու­թյուն­ներ գոհ են Հա­յաս­տա­նի այդ քայ­լից): Հե­տաքր­քիր է` Փա­շի­նյա­նի մտ­քով դրա­նից ա­ռաջ ան­ցե՞լ է` բա որ Չի­նաս­տա­նը, ի­մա­նա­լով դրա մա­սին, մի փոքր փռշ­տա մեր ուղ­ղու­թյամբ…
Օ­րերս հայտ­նի դար­ձավ նաև, որ Հա­յաս­տա­նը ջեր­մաց­նում է իր հա­րա­բե­րու­թյուն­ներն Ի­րա­նի ո­խե­րիմ թշ­նա­մու` Իս­րա­յե­լի հետ, ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը նույ­նիսկ ո­րո­շում է ըն­դու­նել Իս­րա­յե­լում դես­պա­նա­տուն բա­ցե­լու:


Չենք քն­նար­կում այն խն­դի­րը, թե այդ դես­պա­նա­տու­նը մեզ հա­մար որ­քա­նո՞վ է կարևոր և անհ­րա­ժեշտ, կամ ընդ­հան­րա­պես կարևոր և անհ­րա­ժե՞շտ է, թե՞ ոչ: Փաստն այն է, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյունն Իս­րա­յե­լում շուրջ 30 տա­րի դես­պա­նա­տուն չի ու­նե­ցել, հետևա­բար կա­րող էր երևի 30 տա­րի էլ չու­նե­նալ, հե­տաձ­գել դես­պա­նա­տան բաց­ման հար­ցը մինչև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­ման­նե­րը կլի­նեին նպաս­տա­վոր: Հի­մա՞ էր դրա պա­հը, երբ Ադր­բե­ջա­նի կող­մից հա­յե­րիս դեմ պա­տե­րազ­մի սան­ձա­զերծ­ման սպառ­նա­լի­քը շատ մեծ է, և դժ­վա՞ր էր հաս­կա­նալ, որ այդ պա­տե­րազ­մի դեպ­քում մենք Ի­րա­նի բազ­մա­կողմ, տա­րաբ­նույթ ա­ջակ­ցու­թյան կա­րիքն ու­նե­նա­լու ենք ա­ռա­վել, քան երբևէ: Իսկ մի­գու­ցե այդ ա­մե­նը շատ լավ հաս­կա­նա­լո՞վ են ար­վում Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ջեր­մաց­ման քայ­լե­րը, այ­սինքն` պա­հը շատ ճիշտ է ըն­տր­ված…


Հի­շենք, որ Թեհ­րա­նում Հա­յաս­տա­նի դես­պա­նա­տան դի­մաց հու­նի­սի 9-ին մի շարք ու­սա­նող­ներ բո­ղո­քի ակ­ցիա էին ի­րա­կա­նաց­րել՝ ընդ­դեմ Իս­րա­յե­լում Հա­յաս­տա­նի դես­պա­նա­տան բաց­ման։ Որ­քան էլ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ա­սեն, թե մենք Իս­րա­յե­լի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը չենք կա­ռու­ցե­լու` ի հա­շիվ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, դժ­վար թե Իս­րա­յե­լում ՀՀ դես­պա­նա­տան բա­ցու­մից հե­տո շա­րու­նա­կենք վա­յե­լել մեր հան­դեպ Ի­րա­նի բա­րե­հաճ վե­րա­բեր­մուն­քը:
Հի­շյալ բո­ղո­քի ակ­ցիա­յի մաս­նա­կից­նե­րը պար­զել են պաս­տառ­ներ, ո­րոնց վրա ե­ղել է «Իս­րա­յե­լի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան գի­նը շատ ծանր է լի­նե­լու» գրու­թյուն-զգու­շա­ցու­մը: Հատ­կան­շա­կան է և ու­շագ­րավ, որ թեև բո­ղո­քի մի­ջո­ցա­ռու­մը բազ­մա­մարդ չի ե­ղել (ի­րան­ցի ու­սա­նող­նե­րի 30-հո­գա­նոց փոք­րա­թիվ խումբ), սա­կայն նշ­ված մի­ջո­ցառ­մանն անդ­րա­դար­ձել են Ի­րա­նի պե­տա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը և այլ գլ­խա­վոր լրատ­վա­մի­ջոց­ներ:
Հի­մա անդ­րա­դառ­նանք Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րին` նկա­տի ու­նե­նա­լով դար­ձյալ զուտ ա­մե­նա­վեր­ջին, ա­մե­նա­թարմ ի­րա­դար­ձու­թյու­նը: Հու­նի­սի 19-ին հայտ­նի դար­ձավ, որ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նը նա­մակ է հղել Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին, ո­րով հայտ­նում է, որ չի կա­րո­ղա­նա մաս­նակ­ցել Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մի 75-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին:


Փա­շի­նյա­նի նա­մա­կում նշ­ված է.
«Հար­գե­լի պա­րոն նա­խա­գահ, ափ­սո­սան­քով պետք է հայտ­նեմ Ձեզ, որ չեմ կա­րո­ղա­նա­լու մաս­նակ­ցել Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մի 75-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին: Ինչ­պես գի­տեք, ես մեծ սի­րով ըն­դու­նել էի հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու Ձեր հրա­վե­րը: Սա­կայն, ինչ­պես հե­տա­գա­յում պարզ­վեց, գո­յու­թյուն ու­նե­ցող հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը թույլ չի տա­լիս ինձ ի­րա­կա­նաց­նել այդ ուղևո­րու­թյու­նը:
Ել­նե­լով դրա­նից՝ ես ո­րո­շե­ցի ձեռն­պահ մնալ Մոսկ­վա կա­տա­րե­լիք իմ այ­ցից, ին­չը, ինչ­պես տե­ղյակ եք, ման­րա­մասն քն­նարկ­վել և հա­մա­ձայ­նեց­վել է մեր աշ­խա­տա­կազ­մե­րի միջև:
Ինձ հա­մար մեծ պա­տիվ կլի­ներ ներ­կա գտն­վել հո­բե­լյա­նա­կան շքեր­թին: Վս­տահ եմ՝ մեր եր­կր­նե­րի մի­լիո­նա­վոր քա­ղա­քա­ցի­ներ հետևե­լու են այդ հան­դի­սա­վոր մի­ջո­ցառ­մա­նը՝ մտո­վի գնա­լով հե­ռա­վոր 1945 թվա­կա­նը, երբ մեր պա­պե­րը հպարտ քայ­լով անց­նում էին Կար­միր հրա­պա­րա­կով: Հաղ­թա­նա­կը Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մում մեր ընդ­հա­նուր ժա­ռան­գու­թյունն է: Հի­շո­ղու­թյունն այդ մա­սին միա­վո­րում է մեր ժո­ղո­վուրդ­նե­րին և ան­սա­սան հիմք ստեղ­ծում ա­պա­գա սե­րունդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան հա­մար:
Ակն­կա­լում եմ մեր մո­տա­լուտ հան­դի­պու­մը, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա քն­նար­կե­լու մեր եր­կր­նե­րի միջև դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի օ­րա­կար­գի հար­ցե­րը:
Ըն­դու­նեք, պա­րոն նա­խա­գահ, քա­ջա­ռող­ջու­թյան և Ձեր գոր­ծու­նեու­թյան մեջ հա­ջո­ղու­թյուն­նե­րի իմ լա­վա­գույն մաղ­թանք­նե­րը»:


Մոսկ­վան, ի­հար­կե, չի հա­վա­տա Փա­շի­նյա­նի «ար­ցունք­նե­րին»: Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կի 75-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին չմաս­նակ­ցե­լու Փա­շի­նյա­նի պատ­ճա­ռա­բա­նու­թյան (գո­յու­թյուն ու­նե­ցող հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը) սուտ լի­նե­լը հաս­կա­նա­լի է դառ­նում միան­գա­մից, ա­վե­լին` այն նույ­նիսկ ակն­հայտ է ՀՀ գե­րա­գույն գլ­խա­վոր ստա­խո­սի տվյալ նա­մա­կից: Դեռ չենք անդ­րա­դառ­նում այն հար­ցին, թե Հա­յաս­տա­նում մնա­լով, Փա­շի­նյա­նը հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կին ոչ ձևա­կա­նո­րեն և ար­դյու­նա­վետ հա­կազ­դե­լու ա­ռու­մով մինչև հի­մա իբր ի՞նչ է ա­րել, որ հու­նի­սի 24-ին կամ այդ մեկ-եր­կու օրն այս­տեղ մնա­լով ինչ ա­նի: Պար­զա­պես ըն­դա­մե­նը մի քա­նի փաս­տար­կու­մով ցույց տանք Փա­շի­նյա­նի ստա­խո­սու­թյու­նը:


Հաղ­թա­նա­կի 75-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված ռազ­մա­կան շքեր­թը Մոսկ­վա­յում անց­կաց­վե­լու է հու­նի­սի 24-ին, Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը ե­ղել է հու­նի­սի 19-ին, այ­սինքն` դրա­նից 5 օր ա­ռաջ: Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան (COVID-19) հաս­տատ­ված նոր դեպ­քե­րը Հա­յաս­տա­նում Փա­շի­նյա­նի նա­մա­կին նա­խոր­դած վեր­ջին մեկ շա­բա­թում օ­րա­կան 397-723 սահ­ման­նե­րում են ե­ղել, և պարզ է, որ նա­մա­կին հա­ջոր­դե­լիք 5 օ­րում ո՛չ կրկ­նա­պատկ­վե­լու էին, ո՛չ էլ, ընդ­հան­րա­պես, դուրս էին գա­լու իշ­խա­նու­թյուն­նե­րի և փոր­ձա­գետ­նե­րի կան­խա­տե­սում­նե­րի շր­ջա­նա­կից, հետևա­բար նշ­ված ժա­մա­նա­կաըն­թաց­քում վար­չա­պե­տի մա­կար­դա­կով ըն­դուն­վե­լիք ինչ-որ չկան­խա­տես­ված ու հրա­տապ ո­րո­շում ըն­դու­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չէր ա­ռա­ջա­նա­լու:
Վե­րոն­շյա­լի մա­սին են վկա­յում նաև Փա­շի­նյա­նի նա­մա­կին հա­ջոր­դած 3 օ­րե­րին Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում COVID-19 հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ պա­րե­տա­տան «Կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան հար­թա­կում» (https://covid19.gov.am/hy/news) ար­դեն իսկ հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան թվե­րը. հու­նի­սի 20-ին հրա­պա­րակ­վա­ծի հա­մա­ձայն` նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 551 հաս­տատ­ված նոր դեպք, 21-ին հրա­պա­րակ­վա­ծի հա­մա­ձայն` COVID-19-ի 560 հաս­տատ­ված նոր դեպք, և ե­րեկ` հու­նի­սի 22-ին հրա­պա­րակ­վա­ծի հա­մա­ձայն` հի­շյալ հի­վան­դու­թյան 320 նոր դեպք:
Ըն­դգ­ծենք, որ Փա­շի­նյա­նի բա­ցա­կա­յու­թյան պա­րա­գա­յում, ե­թե նույ­նիսկ ինչ-որ ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճակ և այդ­պի­սի ինչ-որ ո­րո­շում կամ ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­նար, դրանք կա­րող էին ըն­դու­նել ՀՀ փոխ­վար­չա­պետ, ար­տա­կարգ դրու­թյան պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը կամ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը:


Հա­ջոր­դը. Ե­թե Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կի 75-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին չմաս­նակ­ցե­լու Փա­շի­նյա­նի պատ­ճա­ռա­բա­նու­թյու­նը գո­յու­թյուն ու­նե­ցող հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճակն է, ա­պա նա հենց նույն նա­մա­կում ինչ­պե՞ս է ՌԴ նա­խա­գա­հին հայտ­նել ի­րենց մո­տա­լուտ հան­դիպ­ման վե­րա­բե­րյալ իր ակն­կա­լու­թյու­նը, հան­դի­պում, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լու քն­նար­կե­լու եր­կու եր­կր­նե­րի միջև դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի օ­րա­կար­գի հար­ցե­րը: Ի՞նչ է, հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նում մոտ ժա­մա­նակ­նե­րում բա­րե­լավ­վե­լո՞ւ է… Ի­հար­կե ոչ: Ինչ­պես ողջ աշ­խար­հում, Հա­յաս­տա­նում նույն­պես թե՛ մաս­նա­գետ­նե­րի, փոր­ձա­գետ­նե­րի, թե՛ իշ­խա­նու­թյուն­նե­րի բո­լոր կան­խա­տե­սում­նե­րը վկա­յում են ճիշտ հա­կա­ռա­կի մա­սին: Բա որ Պու­տի­նը վերց­նի և, ա­սենք, հու­լի­սի 1-ին հան­դի­պում նշա­նա­կի (մո­տա­լուտ հան­դի­պում էիր ակն­կա­լում, ա­հա քեզ մո­տա­լուտ հան­դի­պում), ի՞նչ է ա­սե­լու և ա­նե­լու Փա­շի­նյա­նը։


Պարզ է, որ Փա­շի­նյա­նի` Մոսկ­վա չմեկ­նե­լը, հու­նի­սի 24-ին Հաղ­թա­նա­կի 75-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված ռազ­մա­կան շքեր­թին ներ­կա չլի­նե­լը, Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մում հաղ­թա­նա­կի 75-րդ տա­րե­դար­ձին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին չմաս­նակ­ցելն ի­րա­կա­նում ու­նի այլ պատ­ճառ կամ պատ­ճառ­ներ: Ար­դեն իսկ ո­րոշ փաս­տե­րի հի­ման վրա «Ի­րա­տես»-ի նա­խորդ հա­մար­նե­րից մե­կում կաս­կած ենք հայտ­նել, թե Փա­շի­նյանն ի­րա­կա­նում վա­րակ­վել և իր ըն­տա­նի­քին վա­րա­կել է նոր կո­րո­նա­վի­րու­սով:
Հե­տա­գա­յում ոչ միայն իր, այլև իր ողջ ըն­տա­նի­քի շու­տա­փույթ ա­պա­քին­ման վե­րա­բե­րյալ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյունն ամ­րապն­դեց մեր և ոչ միայն մեր այդ կաս­կա­ծը. վա­րակ­վե­լու մա­սին հայ­տա­րա­րե­լուց զար­մա­նա­լիո­րեն շատ կարճ ժա­մա­նակ` մոտ մեկ շա­բաթ հե­տո Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, թե ի­րենց բո­լո­րի թես­տա­վոր­ման ար­դյուն­քը ե­ղել է բա­ցա­սա­կան: Սա թերևս ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլև ողջ աշ­խար­հում ան­նա­խա­դեպ էր նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի այլևս վա­րա­կա­կիր չլի­նե­լու ա­ռու­մով: Բայց մի պահ ըն­դու­նենք, թե Փա­շի­նյանն ա­մեն ինչ ճիշտ է ա­սել:


Հայտ­նի է, որ ինչ­պես Վլա­դի­միր Պու­տի­նը, այն­պես էլ Ռու­սաս­տա­նի հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­ներն ա­մեն ինչ ա­նում են, որ բա­ցառ­վի ՌԴ նա­խա­գա­հի վա­րակ­վե­լը նոր կո­րո­նա­վի­րու­սով: Նույ­նիսկ այն վե­տե­րան­նե­րը, ո­րոնք հան­դի­պե­լու են Պու­տի­նի հետ, նա­խա­պես 14 օ­րով ինք­նա­մե­կու­սաց­ված թե մե­կու­սաց­ված են, որ­պես­զի այդ ըն­թաց­քում հան­կարծ չվա­րակ­վեն նոր կո­րո­նա­վի­րու­սով ու հան­դիպ­մա­նը վա­րա­կեն ՌԴ նա­խա­գա­հին:
Տրա­մա­բա­նա­կան է, որ Մոսկ­վա­յում բո­լոր նրանք, ով­քեր Վլա­դի­միր Պու­տի­նի հետ հան­դի­պե­լու են, նա­խա­պես թես­տա­վոր­վե­լու են: Ե­թե Փա­շի­նյանն իս­կա­պես վա­րակ­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով, ա­պա հա­մա­պա­տաս­խան թես­տը նրա օր­գա­նիզ­մում հայտ­նա­բե­րե­լու է դրա դեմ ա­ռա­ջա­ցած հա­կա­մար­մին­նե­րը, իսկ ե­թե չհայտ­նա­բե­րի, նշա­նա­կում է` Փա­շի­նյա­նը ստել է, խա­բել ինչ­պես հայ ժո­ղովր­դին, այն­պես էլ ողջ աշ­խար­հին:


Հա­կա­մար­մին­ներ չհայտ­նա­բե­րե­լու, այդ փաստն ար­ձա­նագ­րե­լու և այդ մա­սին հայ­տա­րա­րե­լու պա­րա­գա­յում Փա­շի­նյանն ուղ­ղա­կի խայ­տա­ռակ կլի­ներ մի­ջազ­գա­յին ա­րե­նա­յում և ձեռք կբե­րեր «դիպ­լո­մա­վոր ստա­խո­սի» համ­բավ, ին­չը նշա­նա­կում է, որ դրա­նից հե­տո Հա­յաս­տա­նում նրա պաշ­տո­նա­վար­ման ժամ­կետն էլ ա­վե­լի կկր­ճատ­վեր: Կարթ­նա­նար ոչ միայն հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րի դեռ «հա­րի­ֆաց­ված» վի­ճա­կում գտն­վող մա­սը, այլև կարթ­նա­նա­յին բո­լոր պո­ղոս­նե­րը և, թերևս, նույ­նիսկ զոմ­բիաց­ված­նե­րը: Մի՞­թե սա լուրջ կամ բա­վա­րար պատ­ճառ չէր Մոսկ­վա չմեկ­նե­լու հա­մար։
Այ­նու­հան­դերձ, ե­թե վե­րոն­շյա­լը սոսկ մեր են­թադ­րու­թյունն է, և Փա­շի­նյա­նի օր­գա­նիզ­մում ի­րա­կա­նում կան նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ հա­կա­մար­մին­ներ, ա­պա Մոսկ­վա­յում հի­շյալ մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցե­լուց նրա հրա­ժա­րումն այդ դեպ­քում կա­րող էր պայ­մա­նա­վոր­ված լի­նել Հա­յաս­տա­նում ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի հնա­րա­վոր ու մո­տա­լուտ շի­կաց­ման վե­րա­բե­րյալ Փա­շի­նյա­նի կամ նրան ներ­կա­յաց­ված հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­նե­րի կան­խա­տես­մամբ:


Փա­շի­նյա­նի հի­շյալ նա­մա­կից 2 օր հե­տո` հու­նի­սի 21-ին, դա­տա­րա­նը հրա­պա­րա­կե­լու էր «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի նկատ­մամբ կա­լան­քը որ­պես խա­փան­ման մի­ջոց ընտ­րե­լու ԱԱԾ քն­նի­չի միջ­նոր­դու­թյան վե­րա­բե­րյալ իր ո­րո­շու­մը: Փա­շի­նյա­նը հու­նի­սի 19-ին հա­վա­նա­բար ար­դեն իսկ գի­տեր կամ կար­ծում էր, որ դա­տա­րա­նը, ուղ­ղա­կիո­րեն թե ա­նուղ­ղա­կիո­րեն, կա­տա­րե­լու է իր կամ­քը, այ­սինքն` հի­շյալ միջ­նոր­դու­թյու­նը բա­վա­րա­րե­լու է, և կան­խա­տե­սում էր նաև, թե դրա­նից հե­տո ինչ կա­րող է լի­նել: Մա­նա­վա՛նդ, որ Ծա­ռու­կյա­նի և նրա ո­րոշ կու­սա­կից­նե­րի մի քա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո հե­տա­գա հնա­րա­վոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կան­խա­տե­սումն այն­քան էլ դժ­վար չէր: Պարզ է, չէ՞, թե Փա­շի­նյա­նի ու փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան հա­մար ինչ ծանր ի­րա­վի­ճակ էր ա­ռա­ջա­նա­լու, ե­թե դա­տա­րա­նը բա­վա­րա­րեր ԱԱԾ քն­նի­չի միջ­նոր­դու­թյու­նը և, ինչ­պես Փա­շի­նյանն է ա­սում, ժո­ղո­վուր­դը կի­րա­կի օր­վա­նից կամ ե­րեկ­վա­նից դուրս գար փո­ղոց։ Ա­հա սա էլ, հնա­րա­վոր է, Փա­շի­նյա­նի` Մոսկ­վա չմեկ­նե­լու պատ­ճառն է, ո­րը, ի դեպ, չի բա­ցա­ռում նաև նա­խորդ պատ­ճա­ռի առ­կա­յու­թյու­նը:


Լավ, Փա­շի­նյա­նը հո­րի­նո­վի պատ­ճա­ռով չգ­նաց Մոսկ­վա, բա ՀՀ ղե­կա­վա­րու­թյա­նը ներ­կա­յաց­նող մյուս խո­շոր դեմ­քը` ՀՀ նա­խա­գա­հի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­մեն Սարգ­սյա՞նն ին­չու չգ­նաց… Փա­շի­նյա­նը չէ՞ր կա­րող հար­գե­լի պա­րոն Պու­տի­նին իր նա­մա­կով հայտ­նել, որ ես թեև Հա­յաս­տա­նում գո­յու­թյուն ու­նե­ցող հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռով չեմ կա­րող գալ Մոսկ­վա, բայց իմ փո­խա­րեն կգա և հի­շյալ մի­ջո­ցա­ռում­նե­րին կմաս­նակ­ցի ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը։ Ի՞նչ է, ՌԴ նա­խա­գա­հը մեր­ժե­լու՞ էր, չէ՞ր ըն­դու­նե­լու Ար­մեն Սարգ­սյա­նին։ Կամ ին­չու՞ ին­քը` Ար­մեն Սարգ­սյա­նը, նկա­տի ու­նե­նա­լով Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ խու­սա­նա­վու­մը, ան­ձամբ չցու­ցա­բե­րեց Մոսկ­վա գնա­լու նա­խա­ձեռ­նու­թյուն ու Փա­շի­նյա­նի նա­մա­կից հե­տո հան­դես չե­կավ հա­մա­պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյամբ: Ի վեր­ջո, այս ա­մե­նը հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ա­ռու­մով ան­հետևա՞նք է լի­նե­լու­ թե՞ ...


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 12973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ