Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Իբր թե իրենք եկեղեցի են, իսկ, օրինակ, Եհովայի վկաները` աղանդավոր

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Իբր թե իրենք եկեղեցի են, իսկ, օրինակ, Եհովայի վկաները` աղանդավոր
09.07.2020 | 08:09

Մի քանի օր առաջ աղանդավոր մի երիտասարդի հետ էի զրուցում։ Կյանքի խոսքից էր։ Բողոքում էր, ասում էր, որ «աղանդավորները Հայաստանում շատ են ու մարդիկ չեն տարբերակում աղանդը Ավետարանչական եկեղեցուց»։ Իբր թե իրենք եկեղեցի են, իսկ օրինակ Եհովայի վկաները աղանդավոր։ Շատ ուղիղ տեքստով ասեցի` երկուսդ էլ նույնն եք` մեր հավատքը ուրացած աղանդավորներ։ Բայց երիտասարդն անդրդվելի էր` փորձում էր համոզել, թե ոչինչ էլ չեն ուրացել։ «Մենք եկեղեցի գնում ենք, էնտեղ էլ ենք աղոթում, տարբեր ծեսերի մասնակցում…»։ Մեր Առաքելական եկեղեցու տաճարները նկատի ուներ։

Իսկ երեկ ցնցող մի լուր իմացա։ Ուշադրություն։ Մոտ օրերս «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է ՀՀ Կառավարությանը` պահանջելով, որ իրենց շաբաթվա մեջ օրեր հատկացվեն, որպեսզի եկեղեցիներում ծեսեր անեն։ Կամ արդեն դիմել են։ Խոսքը պետակսն հաշվեկշռում գտնվող եկեղեցիների մասին է որքան հասկացա։ Ի՞նչ եք կարծում` ի՞նչ պատասխան կտա իրան վարչապետի աթոռին բերած աղանդավորներին Նինոլ Փաշինյանը։ Հարցը հռետորական է։

Իսկ մենք դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու համար ենք պայքարու։ Մի բան ասեմ, խնդրում եմ ճիշտ հասկացեք։ Քանի դեռ Հայաստսնում այս իշխանությունն է, ավելի լավ է չդասավանդվի այդ առարկան դպրոցներում։ Որովհետև վաղը իրենք չեն լինի, իսկ ահա իրենց կրթած սերունդը դեռ շատ երկար համոզված կլինի, թե «Կյանքի խոսք» աղանդն ու Հայ առաքելական սուրբ եկեղեցին քույր եկեղեցիներ են։ Սա այն դեպքն է, երբ չիմացությունը մոլորությունից նախընտրելի է։

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ