Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թան­կա­նում է կա­պույտ վա­ռե­լի­քը, թան­կա­նում է կյան­քը

Թան­կա­նում է կա­պույտ վա­ռե­լի­քը, թան­կա­նում է կյան­քը
21.07.2020 | 16:39
Եվ այս­պես մինչ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Բե­լա­ռու­սում կարևո­րում է գա­զի միաս­նա­կան սա­կա­գին ձևա­վո­րե­լու հար­ցը՝ հու­նի­սի 19-ին Հա­յաս­տա­նի հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղո­վը ո­րո­շում ըն­դու­նեց հու­լի­սի 19-ից բարձ­րաց­նել գա­զի գի­նը խո­շոր սպա­ռող­նե­րի, ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի և վե­րամ­շա­կող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­մար։
Այլ կերպ ա­սած հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղո­վը մաս­նա­կիո­րեն բա­վա­րա­րել է սպա­ռող­նե­րին վա­ճառ­վող բնա­կան գա­զի սա­կագ­նի վե­րա­նայ­ման հար­ցը, ո­րը ներ­կա­յաց­րել էր «ԳազՊ­րոմ-Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյու­նը։ Նշենք նաև, որ նույն ո­րոշ­ման հա­մա­ձայն այս տար­վա օ­գոս­տո­սի 1-ից կբարձ­րա­նան նաև ջեր­մա­յին է­լեկտ­րա­կա­յան­նե­րում է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյան լի­ցեն­զիա ու­նե­ցող ան­ձանց վա­ճառ­վող բնա­կան գա­զի սա­կագ­նե­րը։ Ինչ վե­րա­բե­րում է բնակ­չու­թյա­նը, նրա հա­մար բնա­կան գա­զի սա­կա­գի­նը դեռևս մնա­ցել է ան­փո­փոխ։ Ին­չու՞ ենք ա­սում դեռևս, քա­նի որ Ռու­սաս­տա­նի կող­մից Հա­յաս­տա­նին վա­ճառ­վող բնա­կան գա­զի գնի վե­րա­նայ­ման հար­ցը դեռևս քն­նարկ­ման փու­լում է։
ՈՒ թեև բնակ­չու­թյան հա­մար գա­զի սա­կա­գի­նը չի փոխ­վել, այ­նու­հան­դերձ, դա չի նշա­նա­կում, որ խո­շոր սպա­ռող­նե­րի, ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի, վե­րամ­շա­կող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և է­լեկտ­րա­կան է­ներ­գիա­յի ար­տադ­րու­թյան լի­ցեն­զիա ու­նե­ցող ան­ձանց հա­մար բնա­կան գա­զի սա­կագ­նի բարձ­րա­ցու­մը չի հար­վա­ծի ժո­ղովր­դի գր­պա­նին։ Դա­սագր­քա­յին ճշ­մար­տու­թյուն է` թան­կա­նում է կա­պույտ վա­ռե­լի­քը, թան­կա­նում է կյան­քը։ Գյու­ղատն­տե­սա­կան, պա­րե­նա­յին շու­կա­նե­րում ապ­րանք­նե­րի գնի աճ տե­ղի կու­նե­նա, մինչ­դեռ պան­դե­միա­յի օ­րե­րին գյու­ղատն­տե­սա­կան և պա­րե­նա­յին մթերք­նե­րը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նեն։ Ցա­վա­լի է, որ հան­րա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րը կար­գա­վո­րող հանձ­նա­ժո­ղո­վը հաշ­վի չի նս­տել այս ի­րո­ղու­թյան հետ, հատ­կա­պես, ե­թե հաշ­վի առ­նենք այն ի­րո­ղու­թյու­նը, որ այս տար­վա մար­տից մինչ օրս Հա­յաս­տա­նում գոր­ծա­զուրկ­նե­րի թի­վը հա­տել է 100 հա­զա­րի սահ­մա­նա­գի­ծը։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 22155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ