ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ֆրենկ Փալոն. Պետք է ունենանք լուծում, որի պայմաններում ԼՂ-ն կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական

Ֆրենկ Փալոն. Պետք է ունենանք լուծում, որի պայմաններում ԼՂ-ն կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական
31.07.2020 | 22:54

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը վճռական է՝ անդրադառնալու հայ-ադրեջանական հակամարտությանը, փորձելու հասնել այնպիսի լուծման, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային կարգավիճակ ստանա և մնա հայկական ասել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը՝ ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի միջև տեսակապի միջոցով փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:

«Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը շարունակելու է աշխատել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ: Ես գիտեմ, որ հիմա լարված շրջան է, և Ադրբեջանի կողմից ագրեսիա է տեղի ունենում: Եվ մենք գիտենք, որ պետք է ունենաք այնպիսի լուծում, որի պայմաններում Լեռնային Ղարաբաղը կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական»,-ասաց Փալոնը: Նա շեշտեց՝ իրենք վճռական են այդ հարցերին անդրադառնալու՝ փորձելով այդ հարցերը լուծել և հավատարիմ մնալով հանձնախմբի և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի միջև հարաբերություններն ամրապնդելու նպատակին:

Դիտվել է՝ 25474

Մեկնաբանություններ